Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐՑԱԽԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԱՊԱԳԱՆ

19/12/2020
- 19 Դեկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Ներկայումս, ըստ գծագրված քարտեզի, Արցախի Հանրապետության տարածքում է գտնվում վեց հիդրոէլեկտրակայան մոտ 75 ՄՎտ դրվածքային գումարային հզորությամբ: Տարեկան մոտ 4000 ժամ աշխատելու դեպքում կարող է արտադրվել մոտ 300 միլիոն ԿՎտժ էլեկտրական էներգիա: Հաշվի առնելով տարածաշրջանային բարդ եւ դժվարին զարգացումները, անհրաժեշտություն է առաջանում Արցախի էներգետիկայի զարգացումը դիտարկել էներգետիկ անվտանգության տեսակետից:«Թրղի-1» ՓՀԷԿ-ի մեքենայական սրահի սարքավորումները, Մարտակերտի շրջան, Արցախի ՀանրապետությունԱրցախի տարածքում գտնվող «Թրղի-1» ՓՀԷԿ-ը ունի 3 ՄՎտ հզորություն: Տարեկան կարող է արտադրել 13 միլիոն ԿՎտժ էլեկտրական էներգիա: Շահագործման է հանձնվել 2010թ:«Թրղի-2» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2011 թվականին 5.9 ՄՎտ դրվածքային հզորությամբ: Տարեկան կարող է արտադրել 22 միլիոն ԿՎտժ էլեկտրական էներգիա:«Թրղի-3» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2015թվականին 5 ՄՎտ հզորությամբ:Տարեկան կարող է արտադրել 18 միլիոն ԿՎտժ էլեկտրական էներգիա:Սարսանգի ջրամբարի ամբարտակի շինարարությունը սկսվել է 1966 թվականին եւ շարունակվել մոտ տասը տարիՙ մինչեւ 1976 թվականը: Ամբարտակի բարձրությունը 120 մետր է, երկարությունըՙ 550 մետր, իսկ ստորին հատվածի լայնությունըՙ շուրջ 500 մետր: Ջրամբարի տարողությունը շուրջ 600 միլիոն խորանարդ մետր է, որից կարելի է օգտագործել մոտ 520 միլիոն խորանարդ մետրը: Տեղադրված է երկու հիդրոագրեգատ յուրաքանչյուրը 25 ՄՎտ հզորությամբ:Կարծում եմ ճիշտ կլիներ գյուղական բնակավայրերի փոքր գետերի բնական ջրհոսքերի վրա նախատեսել միկրո-հիդրոէլեկտրակայանների` 20-ից մինչեւ 100 ԿՎտ հզորությամբ շինարարություն: Մոսկվայում եւ Չինաստանում այսպիսի փոքր հզորությամբ հիդրոագրեգատներ արտադրվում են: Նրանց տեղադրումը եւ շահագործումը հեշտ է , դժվարությունների հետ կապված չէ, ունեն համեմատաբար փոքր չափեր: Անհրաժեշտ է կազմել համապատասխան ծրագիր եւ փուլ առ փուլ իրականացնել:Արդյունաբերության զարգացմանը զուգահեռ հետագայում անշուշտ կառաջանան նոր հզորությունների անհրաժեշտություն: Հնարավոր է դիտարկել Ստեփանակերտ քաղաքում 12 ՄՎտ հզորությամբ գազային տուրբիններով կահավորված ՋԷԿ-ի կառուցում: Այն հնարավորություն կտա բնակարանների բնականոն ջեռուցումը էժանացնել եւ լուծել մի շարք կարեւոր էներգետիկ հարցեր:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ՀԱՅ ՊԱՏՄԱԲԱՆԻ ԳԻՐՔՆ ԱՐԱԲԵՐԷՆ

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅ ՊԱՏՄԱԲԱՆԻ ԳԻՐՔՆ ԱՐԱԲԵՐԷՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պուտինը ստորագրել է օրենք՝ արտերկրում ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար ԶՈւ կիրառման մասին

26/05/2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս զինված ուժերին ներգրավել ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար։ Փաստաթղթով նախատեսվում...

ԿարդալDetails
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․ Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական