Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խենթը

11/12/2020
- 11 Դեկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

Այս հոդվածի առաջին պարբերությունն արդեն գրել էի, երբ համացանցը «ցնցեց» Նիկոլ Փաշինյանի տիկնոջ հերթական գրառումը: Անհերքելի ճշմարտություն է, որ իշխանական օղակներում ամեն Աստծո օր ժողովրդին շոկի ենթարկելու, միկրոինֆարկտի չափաբաժինն ապահովելու հստակ ծրագիր կա, իսկ Աննա Հակոբյանն իր գրառումներով ու լուսանկարներով աներեւակայելի հաճույքով բզկտում ու հոգեկան կտտանքների է ենթարկում հատկապես հայ մայրերին ու կանանց. սա եւս անհերքելի ճշմարտություն է, այլապես այդ տիկինը, կարդալով իր հասցեին ուղղված լուտանքները, նախատինքներն ու հայհոյանքները, առաջին փորձից հետո այլեւս չէր շարունակի սադոմազոխիստական իր գործելաոճը:

Հայ ժողովուրդը վերջին հարյուրամյակում երբեք նման հոգեվիճակում չի եղել. երկրաշարժ ենք տեսել, հազարավոր զոհերի ու անհետ կորածների ցավից մրմռացել, բայց գոնե իմացել ենք, որ բնության արհավիրքն է եղել մեր դժբախտության պատճառը, ոչ թե մարդածին աղետըՙ մեր կողքին ապրող հայ մարդու ձեռքով սարքված: Մոտ քառասուն անհետ կորածների հարազատներինՙ մայրեր, կանայք, հայրեր, քույրեր, երեխաներ, Պաշտպանության նախարարությունից պատասխանում են, թե վրիպակի պատճառով ձեր տղաները չկան, վրիպակի՞. գժվել կարելի էՙ վրիպակի՜: Դուք հասկանո՞ւմ եք, որ վրիպակը քառասուն հայորդու կյանք է արժեցել. զոհ ունեցող հազարավոր ընտանիքների թիվը եւս քառասունով ավելացավ ձեր կողմից այնքա՜ն հեշտությամբ արտասանվող, իսկ իրականում քառասուն ընտանիքի դժբախտության պատճառ դարձած վրիպակ բառի համար:

Վրիպա՜կ. զինվորներին մառախուղի պատճառով սխալ ճանապարհով են տարել, տարել են դեպի կործանում, մահ, դժոխքՙ նրանց ընտանիքներին հուր-հավիտյան նետելով դժբախտության ու սուգի գիրկը, ու հիմա լեզուները պտտվում է ասելՙ վրիպակ է եղել: Այնպես են արտասանում այդ բառը, կարծես աշխարհի երջանկությունը, հրճվանքն են նվիրում քառասուն ընտանիքի:

Սառնամանիքին ու մթին, անձրեւին ու ձյանը անհետ կորածների հարազատները Պաշտպանության նախարարության դիմաց մինչեւ լուսադեմ սպասել են ռուս խաղաղապահների հրամանատարին, որ գոնե նրանից լսեն հուսադրող մի բառ, մի խոսք: Ողբամ զքեզ, հայ ժողովուրդ, հայ վարչապետից, հայ նախագահից, հայ նախարարից, հայ պատգամավորից արհամարհվածՙ հույսդ դրել ես դաղստանցի սպայի վրա, որն արդեն մեկ ամիս ադրբեջանցի բարբարոսների հետ օկուպացրել է հայրենիքդ, հողդ, տունդ, պատմությունդ, անցյալդ ու ապագադ:

Անհետ կորած զինվորների հարազատների համար բացօթյա չաչարանաց գիշերն անցավ ու բացվեց չարչարանաց ցերեկըՙ Աննա Հակոբյանի լիրիկական գրառմամբ, թե բա չիմացաքՙ Արփիի հետ խաղացինք-խաղացինք, մեկ էլ նրա խաղալիքները ձեռքից վերցրի եւ ուղարկեցի…. հապա գուշակեքՙ ո՞ւր: Ոչ, ժողովուրդ հայոց, դու այնքան հումանիստ չես, որ հասկանաս իմ սրտի ծով բարությունը… Արփիի խաղալիքների մի մասն ուղարկել եմ Ստեփանակերտի հացատուն, որ արցախցի երեխաներն էլ խաղալիք ունենան: Իսկ Արփիին էդ արանքում ձեռքի հետ էլ դաստիարակել եմ. թող իմանա, որ ունեցածը պետք է կիսել ուրիշների հետ:

Հիմա եմ հասկանում Կոմիտաս վարդապետին, թե ինչպես կարելի էր խելագար չլինելովՙ քսան տարով փակվել խենթանոցում ու մարդախույս դառնալ: «Տիկնանց տիկին», Հայաստանն ու Արցախը հինգ մատների մեջ առած անձի կողակից, լուսանկարվելիս հիշիր, որ ճերմակաթույր նորաձեւ հագուստդ ու զարդարանքներդ, մեղմ ասած, աչք են ծակում, երբ նստում ես սեւազգեստ որդեկորույս մոր կողքին, երբ ոտքդ նրա սգավոր ու սգավոր տան շեմից ներս ես դնում: Երբ գրում ես քո ամենօրյա երջանիկ կյանքի, դստերդ բազմազան խաղալիքների ու դրան հակադիրՙ Ստեփանակերտի հացատան երեխաների ոչ այնքան բարեկեցիկ եւ ուրախ կյանքի մասին, խիղճ ունեցիր ու մի պահ զսպիր քեզ, որովհետեւ ցավոք, գրածներդ արագ տարածվում են, ու դրանք կարդում են նաեւ զոհված զինվորների, անհետ կորած զինվորների, հաշմանդամ զինվորների, գերեվարված զինվորների հարազատները: Կարդում ու աչքերից հուր ու կրակ, նզովք ու ամոթ է ուղղում վրադ մի ողջ ժողովուրդ:

Նախորդ գրառումը

Տիրոջ արտի մեջ ծառայող մշակը

Հաջորդ գրառումը

Այս հայտարարությունները հակասում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն եւ դրույթներին. Մանե Գրիգորյան

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

Այս հայտարարությունները հակասում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն եւ դրույթներին. Մանե Գրիգորյան

Լրահոս

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական