Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սրացող գալարումներ․ Նոր եւ նորանոր զոհեր Իրանում

04/12/2020
- 04 Դեկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2020թ. հունվարին Իրանի Իսլամական Հանրապետության Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Ասգար Զարեանը հայտարարեց, որ երկրում հարստացված ուրանի պաշարները կազմում են 1,2 տոննա:

Նույն թվականի օգոստոս ամսին կազմակերպության ներկայացուցիչ Բեխրուզ Քամալվանդին հայտարարեց, որ այդ պաշարները գերազանցել են 3 տոննան: Միեւնույն ժամանակ համապատասխան ադմինիստրացիան որոշում ընդունեց 130 տոննա ստացված «ծանր ջուրը» արտահանել:

2020թ. հուլիսի 2-ին Իրանի Իսպահանի նահանգի Նաթանզի հատուկ օբյեկտում պայթյուն տեղի ունեցավ: Ուժգին պայթյունից հրդեհ բռնկվեց եւ լրջորեն վնասվեց ցենտրիֆուգների (խառնուրդները զտող մեքենա) արտադրության համար հատկացված շինությունը: Ոչնչացվեց նաեւ չափող սարքավորումը:

Պայթյունից հետո իշխանությունները քննարկում էին տարբեր վարկածներՙ Իսրայելի կողմից կազմակերպված վնասագործություն (դիվերսիա), անօդաչու թռչող սարքի հարված, հրթիռային հարձակում, նենգադավ գործողություն (սաբոտաժ), իսկ միգուցե կիբեռարձակում:

Միեւնույն ժամանակ իշխանությունները հայտնեցին, որ զոհեր, լուրջ ավերումներ, տեղանքի եւ մարդկանց ռադիոակտիվ վարակումներ չեն եղել եւ արտադրամասերը շարունակում են գործել կանոնավոր ռեժիմով:

Նաթանզի գործարանը տեղաբաշխված է Թեհրանից հարավ 250 կմ հեռավորության վրա:

Հիշեցնենք նաեւ, որ վերոհիշյալ միջադեպը տեղի ունեցավ «Փարչին» ռազմական համալիրի մոտ տեղի ունեցած պայթյունից վեց օր հետո:

Թեհրանից դեպի արեւելք 80 կմ հետավորության վրա Աբսարդ քաղաքի մոտակայքում 2020թ. նոյեմբերի 27-ին կատարված մահափորձի արդյունքում սպանվեց միջուկային ֆիզիկայի 62-ամյա գիտնական, Իրանի պաշտպանության նախարարությանը կից նորարարության եւ հետազոտությունների կազմակերպության ղեկավար, «Իրանական ռումբի հայր» Մոհսեն Ֆահրիզադեն:

Վերջինս Իրանի միջուկային ծրագիրը մշակող ամենահայտնի ֆիզիկոսներից մեկն էր, որն զբաղվում էր «Ամադ» միջուկային ծրագրով 2000-ականներից: Հայտնի է նաեւ, որ Ֆահրիզադեն, միաժամանակ բարձր պաշտոններ էր զբաղեցնում ե՛ւ երկրի պաշտպանության նախարարությունում, ե՛ւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում:

Իրանի հասարակության շատ շերտերում Ֆահրիզադեն ուներ մոտավորապես նույն վարկանիշը, ինչ ուներ 2020թ. հունվարի 3-ին Բաղդադում սպանված ԻՀՊԿ գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Արեւմտյան զանգվածային լրատվության միջոցները Ֆահրիզադեին համեմատում են Մանհեթենի նախագծի (ամերիկյան միջուկային զենքի) ղեկավար Ռոբերտ Օպպենհեյմերի հետ:

Ֆիզիկոսը սպանվեց իր զրահապատ մեքենայից դուրս գալուց հետո: Նրա ուղղությամբ 3 րոպե տեւողությամբ կրակահերթ է արձակվել 150 մետր հեռավորության վրա կայանած «Նիսսան» պիկապ մոդելի ավտոմեքենայից: Հրաձգային զենքը իբր թե կառավարվել է արբանյակային կապով, իսկ մեքենան կրակոցներից հետո պայթել է:

Մեկ այլ վարկածի համաձայն, ահաբեկչական ակտին ներգրավված են եղել 2 դիպուկահար եւ 4 մոտոցիկլիստներ: Նշվում է նաեւ, որ նրանցից 2-ը վիրավորվել են ֆիզիկոսի թիկնապահների հետ փոխհրաձգության ժամանակ, սակայն հիվանդանոց տեղափոխվելիս նրանց ոչնչացրել են «հետքերը» ծածկելու նպատակով:

Ըստ նույն վարկածի, ահաբեկչական օպերացիան կառավարվել է 2 անօդաչու թռչող սարքերի կողմից, որոնք օդ են բարձրացել Ադրբեջանի տարածքից:

Ծանր վիրավորված գիտնականին ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա վախճանվել է, քանի որ փամփուշտներից մեկը խոցել էր նրա ողնուղեղը:

Գիտնականի վախճանից հետո հայտարարություն արեց ԻՀՊԿ-ի հրամանատարներից Իսմայիլ Քաանին (սպանված Ղասեմ Սոլեյմանիին փոխարինած բրիգադային գեներալը) եւ ցավակցեց Ֆահրիզադեին եւ նրա ընտանիքին գիտնականի սուրբ նահատակի մահ ընդունելու կապակցությամբ, ինչպես նաեւ խոստացավ անպայման վրեժխնդիր լինել: Նոյեմբերի 27-ի երկրորդ կեսին Իրանի հոգեւոր առաջնորդ Խամենեին Ֆահրիզադեին նահատակի կարգավիճակ շնորհեց:

Ծանոթություն 1.

Եվ այսպես Ֆահրիզադեի դեմ ահաբեկչական ակտը առաջինը չէր Իրանի միջուկային ֆիզիկոսների դեմ: 2010-2012թթ. արդեն սպանվել էին միջուկային ֆիզիկայի խոշոր մասնագետները Մեսուդ Ալիմուհամմեդին, Շերհիդ Բեհեշտին, Մեջիդ Շեհրիյաին, Դարիուշա Ռեզահնեջադին, Մուստաֆա Ահմեդի Ռուշեն:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարներից Մուսլիմ Շահդան սպանվեց 2020թ. նոյեմբերի 29-ի Իրաք-Սիրիա սահմանի «Էլ Քաիմ» սահմանակետում անօդաչու թռչող սարքի հարվածի հետեւանքով: Մեքենայում բացի Շահդանից կային 3 այլ մարտիկներ: Բոլորը զոհվեցին:

Հիշեցման կարգով. – 2020թ. հունվարի 3-ի գիշերը Բաղդադի օդանավակայանի շրջակայքում անօդաչու թռչող սարքի հարվածից զոհվեցին ԻՀՊԿ նշանավոր «Ալ–Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, «ստվերի ասպետ» Ղասեմ Սոլեյմանին եւ նրան ուղեկցող այլ հրամանատարներ:

Եվ այսպես ահաբեկչական ակտեր, դիվերսիաներ, կիբեռհարձակումներ, ԻՀՊԿ հրամանատարների, միջուկային ֆիզիկոսների վերացում: «Ո՞վ է հաջորդը այդ տխրահռչակ ցուցակում»:

Որպես օրենք, այդ գործառույթներում կասկածվում եւ մեղադրվում են Իսրայելի «Մոսսադ», ԱՄՆ ԿՀՎ հետախուզությունները, ինչպես նաեւ Սաուդյան Արաբիայի հատուկ ծառայություններն ու «Իրանի ժողովրդի մոջահեդների» կազմակերպության ահաբեկիչները:

ԱՄՆ-ի ԶԼՄ-ների ներկայացուցիչները պարզից էլ պարզ մատնանշում են իսրայելական հետախուզությանը, որը միաժամանակ աշխատում է 2 հնարավոր ուղղություններովՙ

Ֆահրիզադեի սպանությամբ սահմանափակվում է Իրանի ռազմական պոտենցիալը միջուկային զենքի ձեռք բերման ուղղությամբ (համենայն դեպս որոշակի ժամանակով կհետաձգվի)

Սահմանափակել 2015թվ. Իրանի եւ 6 խոշոր պետությունների (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան եւ Գերմանիա) միջեւ ստորագրված, բայց 2018թ. խափանված համաձայնագրի վերսկսման դիվանագիտական գործընթացը: Խոսքը վերաբերում է այն համաձայնագրին, ըստ որի Իրանը սահմանափակում է միջուկային ծրագրի մշակումներըՙ փոխարենը մեղմացվում են Իրանի դեմ որոշակի պատժամիջոցներ:

Այդ համաձայնագրին միշտ դեմ է եղել Իսրայելը: 2018թ. մայիսին ԱՄՆ նախագահ Դ. Թրամփը հայտարարեց այդ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին: Հիշեցնենք, որ պայմանագիրը ստորագրվել էր Դեմոկրատական կուսակցությունից ընտրված Բ. Օբամայի կողմից եւ հիմա նորից իշխանության են գալիս դեմոկրատները, այսինքն չի բացառվում, որ Ջո Բայդենը վերականգնի համաձայնագիրը: Ահա թե ինչու է անհանգիստ տարածաշրջանի գլխավոր խառնակիչ (Թուրքիայից հետո) Իսրայելը:

Ծանոթություն 2. 2020թ. նոյեմբերին ԱՄՆ պետքարտուղար Մ. Պոմպեոն հանդիպել է Իսրայելի վարչապետ Բ. Նաթանյահուի եւ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանի հետ:

Այս հանդիպումների ընթացքում քննարկված թեմաների վերաբերյալ երկար մտածելու կարիք չկա:

Նշենք նաեւ, որ ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հասցրել է հայտարարել, որ ֆիզիկոս Ֆահրիզադեի սպանությունը «կանխարգելիչ հարված է» եւ այն լիովին արդարացված է:

Եվ այսպեսՙ Իրանի հոգեւոր առաջնորդը, ԻՀԿՊ-հրամանատարները, իշխանության գրեթե բոլոր օղակները հայտարարում են պարտադիր վրեժխնդրության, պատասխան հարվածներ հասցնելու մասին ամեն զոհի համար:

Բայց կարո՞ղ են արդյոք իրականացնել այդ սպառնալիքները: Իհարկե Իրանը համարել թույլ եւ կամազուրկ պետություն, իսկ նրա ղեկավարներին վախկոտ, վաճառվող եւ ոչ հաշվենկատ, չի կարելի:

Բայց իհարկե պարզից էլ պարզ է, որ եթե Իրանի իշխանությունները լուրջ առիթ տան, ապա նրանց թշնամիները միայն այդ պատրվակին են սպասում պատերազմ սկսելու համար:

Առիթ կա Հայաստանում էլ լրջորեն մտածել, թե արդյոք այն, ինչ անցավ մեր գլխով եւ շարունակվում է Իրանով մեկ, մեծ ռազմավարական ծրագրի կետեր չե՞ն: Միգուցե սա էր պատճառը Իրանի հյուսիսային սահմաններին «մոտենալու» Ադրբեջանի առաջնահերթ ռազմական խնդիրը:

Դա չէին հասկանում Հայաստանում, «դա նորմալ է», դրա ժամանակը չկար էլ, իսկ ինչո՞ւ չէին հասկանում Իրանում:

Միգուցե ժամանակն է, որ Իրանի իշխանությունները լրջորեն զտեն իրենց հատուկ ծառայությունների շարքերը (իհարկե ոչ 5 ամիսը մեկ ղեկավար փոխելով):

Ծանոթություն 3. Ամերիկյան ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի միջուկային ավիակիր «Նիմիցը» վերադարձել է Պարսից ծոց, Հնդկական օվկիանոսում անցկացված ռազմավարժանքներից հետո:

Ռազմանավը պարզապես «կայունությունն է հսկում» տարածաշրջանում:

ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆԻ, Անվտանգության հարցերով փորձագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ֆաուչին համաձայն է դառնալ Բայդենի ավագ խորհրդականը

Հաջորդ գրառումը

Քաղաքական պատասխանատուները առաջացրել են բնական քաղաքական օրակարգ` իրենց հեռացումը պարտադրելու պահանջով. «Երկիր ծիրանի»

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Եվրոպայի ռաբբիների  70-րդ համաժողովը գումարվելու է նոյեմբերի 3-6-ը Բաքվում

06/06/2025
Հաջորդ գրառումը

Քաղաքական պատասխանատուները առաջացրել են բնական քաղաքական օրակարգ` իրենց հեռացումը պարտադրելու պահանջով. «Երկիր ծիրանի»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական