Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄԸ

20/11/2020
- 20 Նոյեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԵՆՐԻԿ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Թուրքի դեմ մղվող հայրենական այս ծանր բայց ոգեշունչ պատերազմի օրերին առիթ ունեցա ծանոթանալ «Большая российская энциклопедия»ի 29-րդ հատորում (Մոսկվա, 2015) զետեղված «Սայաթ-Նովա» հոդվածին (էջ 498) եւ տեսա, որ այստեղով էլ թուրքն է անցել: Հոդվածի հեղինակը ոչ ավել, ոչ պակաս ադրբեջանցի էՙ ոմն Ա. Մ. Բաղիրով, որը մեր անզուգական Սայաթի հետ վարվել է այնպես, ինչպես այսօր գերի ընկած հայի հետ են վարվում իր ցեղակիցները…

Հայ մեծ բանաստեղծը հոդվածում ներկայացված է ընդամենը իբրեւ Անդրկովկասի ժողովրդական բանաստեղծ-աշուղ, որ գրել է ադրբեջաներեն, հայերեն ու վրացերեն լեզուներով եւ մեծ դեր կատարել թյուրքական, հայկական եւ վրացական բանաստեղծական արվեստի զարգացման մեջ:

Ասենք, որ Սայաթ-Նովան ոչ մի կապ չունի թյուրքական պոետիկայի եւ ոչ էլ ադրբեջաներենի հետ, քանի որ այլ են արհեստածին Ադրբեջանի եւ Սայաթ-Նովայի գործածած թուրքերենը: Վերջինս Թիֆլիսում եւ հարակից շրջաններում 18-րդ դարում ապրած թուրքական մի ցեղի բարբառն է (այրումլու), եւ այդ ժամանակ դեռեւս չկար շատ ավելի ուշ հորինված Ադրբեջանը: Ի դեպ, Սայաթ-Նովան իր մի վրացերեն խաղում Ադրիբեժան ձեւով հիշատակում է պարսկական Ատրպատականը…

Ավելի ցնցող է Բաղիրովի այն «հայտնագործությունը», թե Սայաթ-Նովայի հայրը սիրիացի թյուրքերից էրՙ լուսավորչական (Գրիգորյան) դավանանքով: Ավելի մեծ անհեթեթություն հնարավոր չէ պատկերացնել, ինչպես որ անհնարին է պատկերացնել սիրիացի լուսավորչական կամ առաքելական թյուրքի: Գուցե ինքըՙ Բաղի՞րովն է պատկանում թյուրքի այդ տեսակին կամ այդպիսին են Թուրքիայի միջոցով Արցախ բերված եւ լուսավորչական հայերի դեմ կռվող սիրիացի ահաբեկիչնե՞րը…

Իր ընդօրինակած ձեռագրերում Սայաթ-Նովան հիշում է հորըՙ մահտեսի Կարապետին (Մատենադարան, ձեռ. 4270, էջ 100 բ,10838, էջ 328 ա), իր մի թուրքերեն խաղում համարում է նրան հալեպցիՙ ծագումով ադանացի, իսկ իր ինքնագիր Դավթարում դարձյալ վկայում է, որ հայրը մղդսի-մահտեսի է եղել, այսինքնՙ Երուսաղեմ, Հիսուսի գերեզմանին ուխտի գնացած հայ քրիստոնյա: Ուշագրավ է, որ իր մեկ այլ թուրքերեն խաղում էլ Սայաթ-Նովան, ասես նախապես պատասխան տալու համար թուրք «գիտնականներին», ասել է. «Սայաթ-Նովան ճշմարիտ կրոնը չի ուրանաՙ հայ է»:

Բաղիրովը հոդվածում հիշում է Սայաթ-Նովայի Դավթարը, որին հաստատապես ծանոթ չէ (Պահպանվում է Ե. Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանում. Սայաթ-Նովայի ֆոնդ, թիվ 1: Երկու անգամ լույս է տեսել նմանահանությունը), այլապես մահտեսի Կարապետին թյուրք չէր համարի: Ավելին, չէր գրի հաջորդ անհեթեթությունը, թե իբր Դավթարում պահպանված երգերը 1842 թվականին Սանկտ Պետերբուրգում հրատարակել է Սայաթ-Նովայի որդի Օհան Սեիդովը:

Իրականում Օհանը 1823 թվականին, Պետերբուրգում վրաց արքայազն Թեյմուրազի պատվերով կազմել է մի ձեռագիր ժողովածու, որ ընդգրկում է սայաթնովյան հայերեն, վրացերեն եւ թուրքերեն 80 խաղեր (պահպանվում է Սանկտ Պետերբուրգի Արեւելագիտության ինստիտուտի վրաց ձեռագրերի ֆոնդում. թիվ H-21): Իսկ 1842 թվականին Սայաթ-Նովայի երգերի ոչ մի ժողովածու լույս չի տեսել: Միայն 1852 թվականին Մոսկվայում, Դավթարի հիման վրա տպագրվել է Սայաթ-Նովայի հայերեն երգերի առաջին ժողովածունՙ Գեւորգ Ախվերդյանի աշխատասիրությամբ…

Հոդվածում Սայաթ-Նովայի կենսագրությունը եւ ստեղծագործության գնահատականը ներկայացված է շատ կցկտուր ու սխալաշատ, եւ մնում է միայն զարմանալ, թե ռուսական հանրագիտարանի խմբագրությունը ինչո՞ւ է հայ մեծ բանաստեղծի մասին հոդվածը պատվիրել լիովին անտեղյակ ոմն ադրբեջանցու եւ ինչո՞ւ չի ստուգել այդ վայ բանասերի բերած տեղեկությունների իսկությունը: Կարող էր ստուգել թեկուզ նախորդ ռուսական հանրագիտարանների միջոցով կամ ուղղորդվելով «История всемирной литературы» արժեքավոր բազմահատորյակով, որի 5-րդ հատորում (Մոսկվա, 1988) լայն անդրադարձ կա Սայաթ-Նովայի կյանքին ու գործին (էջ 497-499): Այստեղ Սայաթ-Նովան իրավամբ համարված է հայ ընտանիքի ծնունդ եւ առաջին հերթին հայ բանաստեղծության խոշորագույն ներկայացուցիչ: Հանճարեղ աշուղ-բանաստեղծի վիթխարի դերը հայ գրականության պատմության մեջ, ինչպես հայտնի է, լավագույնս նշել է դեռեւս Վալերի Բրյուսովը «Поэзия Армении» հատորի առաջաբանում…

Նկատի ունենալով այս ամենը խորհուրդ կտայի ռուսական հանրագիտարանի մեր գործընկերներին չիջեցնել նախկին գիտական բարձր նշաձողերը եւ թույլ չտալ, որ թուրքն ավերելով անցնի ռուսական գիտության ու մշակույթի անդաստանով…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՖԱԻՆԱ ՌԱՆԵՎՍԿԱՅԱՅԻ ՀԱՅԱԶԳԻ ՊԱՀԱՊԱՆ ՀՐԵՇՏԱԿԸ

Հաջորդ գրառումը

«ԹՈՒՐՔԵՐՆ ԱՆՑԱՆ ԱՅՍՏԵՂՈՎ»

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

«ԹՈՒՐՔԵՐՆ ԱՆՑԱՆ ԱՅՍՏԵՂՈՎ»

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական