Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԱՐՑԱԽԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԻՆՁ ԿՆՔԵՑՙ ՀԱՅ ԼԻՆԵ՛Լ…»

13/11/2020
- 13 Նոյեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳՈՀԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՀՊՄՀ Լրագրության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի

Սեմյոն Վլադիմիրովիչ Պեգովՙ ռուս ռազմական լրագրող, WarGonzo նախագծի հեղինակ: Պեգովը ծնվել է 1985 թվականի սեպտեմբերի 9-ին Սմոլենսկ քաղաքում: Ավարտել է տեղի Վալդորֆյան դպրոցը, ապաՙ Սմոլենսկի Պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետըՙ ստանալով լրագրության որակավորում: Սմոլենսկում նա հասցրել է աշխատել որպես հեռուստալրագրող VGTRK- ում, այնուհետեւ, 23 տարեկան հասակում, հեռացել է հայրենի քաղաքից:

Մեկնել է Աբխազիաՙ աշխատելու տեղական հեռուստաընկերությունում եւ անմիջապես հայտնվել պատերազմական գոտումՙ ահաբեկչություններ, պատանդներ, բախումներ Վրաստանի սահմանին, մահափորձՙ նախագահի հանդեպ:

Այնուհետեւ Պեգովը հայտնվում է Եգիպտոսում ու Սիրիայում. կրկին բախումներՙ այդժամ բանակի եւ «Մուսուլման եղբայրներ» շարժման միջեւ, ռմբակոծություններ, Դամասկոսի ինքնաշեն ականների ձայներ, Լաթաքիայում տանկային համազարկեր… Հաջորդ պատերազմական կանգառն Ուկրաինան էրՙ Մայդան, Ղրիմ, Դոնբաս. այն ամենն, ինչի ականատեսն է եղել Պեգովն այս պատերազմական գոտիներում, արտացոլվել են նրա հեղինակած «Я и рыжий сепар» գրքում…

Սեպտեմբերի 27-ին Արցախում սկսված ռազմական նախահարձակման առաջին օրերից Wargonzo նախագիծը Սեմյոն Պեգովի գլխավորությամբ գտնվում էր իրադարձությունների կիզակետում, որպեսզի լուսաբանի իրավիճակն առաջնագծումՙ ինչպես Արցախի, այնպես էլ Ադրբեջանի կողմից:

«Երբ փոքր էի, մարտաֆիլմեր դիտելիս փորձում էի նմանվել ֆիլմի հերոսներին, լինեի նրանց պես ուժեղ, խելացի ու անվախ: Հիմա հասուն մարդ եմ. աշխատանքի բերումով եկա Հայաստան, ապա Արցախ, որպեսզի ականատեսը լինեմ այս դժոխային օրերի եւ ներկայացնեմ ի լուր աշխարհին այս վայրագ պատերազմը: Իմ տեսածը Արցախում ոչ մի ֆիլմում չկար, մարդ արարածը ի զորու չէ պատկերացնել` ինչ է կատարվում:

Հիմա երազում եմ լինել հայ զինվորի պես քաջ, հայ զինվորի պես ընկերասեր, հայ զինվորի նման անկոտրում եւ ուժեղ, ես սիրահարվել եմ Արցախ աշխարհին եւ իր զավակներին: Հայ զինվորները կռվում են ժպիտով, կատակներ անելով. ես ապշած եմ. այդքան ուժ որտեղի՞ց: Նույն հարցը տվեցի զինվորներին, միաբերան պատասխանեցինՙ Աստված մեզ հետ է:

Սիրտս կծկվեց, հետո հազար մասի բաժանվեց, հետո զորեղացա… Հիմա ես էլ եմ նայում մահվան աչքերի մեջ ու ծիծաղում, հասկացել եմ, որ մահն էլ չի հաղթում հայ զինվորին, քանի որ Աստված մեզ հետ է եւ հաղթել է մահին: Ես հայ չեմ, բայց հասկացաՙ որքան դժվար է հայ լինել, առավել եւսՙ հայ զինվոր: Ես էլ եմ սկսել մտածել ինչպես հայ, եւ կմնամ առաջնագծում այնքան ժամանակ, մինչեւ ի լուր աշխարհին հայտնեմ մեր հաղթանակը:Տերը մեզ հետ է, եւ մենք Կհաղթենք…». ասել է Պեգովը:

Սեմյոն Պեգով ռազմական լրագրողին շատերդ եք ծանոթ, բայց երեւի քչերն են տեղյակ, որ նա նաեւ բանաստեղծություններ է գրում. նրա բանաստեղծությունները տպագրվել է ռուսական մի շարք պարբերականներում: Պուշկինյան «С веком наравне» փառատոնի դափնեկիր է, մասնակցել է «Լիպեցկ 2011» երիտասարդ գրողների ֆորումին…

Ռազմական լրագրողը հարցազրուցներից մեկում նշել է նաեւ, որ իր հետ կապ են հաստատել ադրբեջանական սփյուռքից եւ հարցրելՙ ինչու չի մեկնում նաեւ հակամարտությունն Ադրբեջանի կողմից լուսաբանելու, ինչին Պեգովը պատասխանել է, որ անձամբ չի կարող մեկնել, սակայն կարող է ուղարկել մեկ այլ լրագրողի, եթե ադրբեջանական կողմը խոստանա ապահովել առաջնագծի նման հասանելիություն, որը տրված է իրեն Արցախի կողմից: Սակայն նրա հետ այդպես էլ կապ չեն հաստատել:

Սույն թվականի հոկտեմբերին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Պեգովի դեմ: Լրագրողը մեղադրվում է Հայաստանի տարածքից Արցախ մուտք գործելու մեջ, որը Ադրբեջանը համարում է իր տարածքըՙ «օկուպացված Հայաստանի կողմից»:

Սեմյոն Պեգովը վերջին օրերին լուսանկար հրապապարակեց ֆեյսբուքում այն մակագրելովՙ ՀՀ քաղաքացի, որում երեւում էր նրա հայկական անձնագիրը, որից պարզ է դառնում, որ լրագրողը իրեն կնքել էՙ լինել հայ Ռազմիկ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՊԱՏԱԿԸՙ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԽՈՑԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ՆԱԽԱՎԵՐՋԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՆԱԽԱՎԵՐՋԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Արդյո՞ք նրանք ուզում են, որ «Տոմահավկ»-երը թռչեն իրենց ուղղությամբ». Թրամփ

13/10/2025

«Ռիա նովոստին» գրում է. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է Ուկրաինային փոխանցել «Տոմահավկ» հեռահար թևավոր...

ԿարդալDetails

Թույլ մի՛ տվեք, որ քպ-ի ստերը շարունակվեն տարածվել և դառնալ ընդունելի հանրության ականջների համար. Արսեն Ջուլֆալակյան

13/10/2025

Մի րոպե մի բան ասեմ-6. Փաշինյան

13/10/2025

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական