Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵՋՔՆ ՈՒՂՂԵԼՈՒ ՄԵՐ ՀՈՒՅՍԸ ՔԵԶ ԳԳՎԱԾ ԱՊՐՈՒՄ Է

13/11/2020
- 13 Նոյեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լույսը բացվելու հետ մեր թթվածինը պակասում է, թեպետ դու մեր օդը չես շնչում: Քոնի բաղադրությունն արդեն տարիներ օծված է Արցախով: Քո բարձր, դոփյունով քայլելը չեմ տեսնում, բայց լսում եմ: Տնով մեկ զնգացող քո ծիծաղը չի լսվում, բայց պատերը պահել են դրա հիշողությունը, արձագանքը ցնցում է մեր ներսը: Իմ այսօրը, որ թերթում դառնում է երեկ, ապառնի ժամանակ էլ չունի, նոյեմբերի 7-ից հավերժականի տիրույթում է, որին մերձենալ միայն Եռաբլուրում է արտոնված: Ես տարեդարձի քո օրն առաջին անգամ «պարապ» եմ: Ներսս նվեր ու ընծա չունիՙ երբ կայիր, մենք ամեն օր մոտ էինք հաղթանակի, բայց երբ դու կանգնեցրիր կյանքիդ ժամանակը, վիրավոր ու արնաքամ մինչեւ վերջ կռվելով, հաղթանակը փաթաթվեց քեզ, դարձավ քո վրա փռված Հայոց եռագույն: Դրոշը փաթաթվել էր քեզ, ու եկեղեցում դու լուռ պառկածՙ հեգնում էիր մահը: Իսկ մենքՙ ապրողներս, պարտվածի, փրկվածի, դավաճանության, անձնազոհության, անհնարինության միջակայքում դեռ դեգերում ենք:

Նռով զարդարուն տորթն անցյալ տարի եմ թխել, ու Մատաղիսի զորամասի քո ծառայակիցների շռայլ գովեստն ինձ փոխանցածՙ մինչեւ հիմա ապրեցնում է: Նուռը հիմա մեր սիրտն է, ճաք տվել, կանգնել չի համարձակվում…սպասում է մեր ժողովրդի վճռինՙ ո՛չ այն քարտեզին, որ չեղարկելու հաստատակամությամբ, զենքը գրկած միակ լուծումը տեսար: Երեկ քո տարեդարձն էրՙ 24- ամյակդ, եկել, մոտեցել է քո սենյակի դռանը, կուչ է եկել, շփոթվել, չգիտիՙ ու՞ր գնաՙ Մատաղի՞ս, որի թագազուրկ թագավորության արքան չէ, ասպետն էիր դու, թե՞ Շուշի, որի պաշտպանությանը նվիրեցիր կյանքդ… 5 օր է չես գալիս տարիքդ առնելուՙ անմահացել, Արարատին դեմ հանդիման ննջում ես Եռաբլուրում, իսկ քո տան սենյակում տեղավորվել ես զինվորական համազգեստով լուսանկարի մեջ, ժպտում ես մեզ, չեմ կարծում, թե դա մեղավորներիս, նահանջողներիս ներումն է… Դու հայոց լեռները բարձրացել ես միշտ, քայլելով գիտես մեր չքնաղ երկրի շավիղ ու արահետ, իսկ Արարատը քո եւ լեռների, սար ու քարերի, ժայռ ու անտառի բարեկամության վկան, ամենաշռայլ փոխհատուցումն է շնորհումՙ հզոր պետության կռնակը չունես, ե՛ս քեզ պահապան, Հերո՛ս, ե՛ս քեզ հույսՙ բարձրից հսկող, ե՛ս քեզ սեր շշնջացող:

Տաղանդավորս, գիրքդ փնտրում է քեզ, ճարտասանս, ունկս որոնում է քո հակաճառությունը, Ֆանտաստիկ բառի մենաշնորհյալս, Մատաղիսի թագավորության ինքնակոչ ասպետս, թույլի պաշտպանս, հավատավորս, խենթ սիրահարս, ռոմանտիկ իրապաշտս, անձնուրաց զինվորս մեր հայրենիքի: Շուշիին տվել ես ամենաթանկըՙ կյանքդ, Եռաբլուրինՙ մարմինդ, մեզ թողել ես մեր վիշտն անլաց սգալու, արժանապատիվ մնալու ծանրությունը:

Ուսյա՛լս, միտքդ շաղ ես տվել ընկերներիդ մեջ, որ քո մասին շքեղ ասքի գորգն են հյուսում արդ ֆեյսբուքում եւ բանավորՙ պարտության, հույսի անկման վարակի դեմ քոՙ լավատեսիդ մտքի սպեղանին դնելով: Գեւո՛րգ Արշակյան, ընկերներդ Եռաբլուրում Տարեդարձդ խորհրդանշական լույսով են նշումՙ Շուշիի համար ընկածներին ոգեկոչելու լավագույն ձեւն են գտելՙ մոմավառություն Արարատին դեմ հանդիման: Մեր Լույսը դեռ չի մարել, մեր հույսն էլ այսուհետ ու միշտՙ հայ զինվորին գգված ապրում է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏՊԱԳՐՎԵԼ Է «ԱՐԵՎԵԼԱԱՍԻԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՏՈՐԸ

Հաջորդ գրառումը

Մեղայականով զանգել է՝ խնդրելով փրկել՝ դրա դիմաց առաջարկելով … Հայաստանում շատացնել ռուսական դպրոցները

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

Մեղայականով զանգել է՝ խնդրելով փրկել՝ դրա դիմաց առաջարկելով … Հայաստանում շատացնել ռուսական դպրոցները

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական