Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ ՊԱՐԵՆԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸՙ ՈՉ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐՈՎ

23/10/2020
- 23 Հոկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

Տարածաշրջանային առումով մեր արեւելյան հարեւանը, որին հայաստանցիներս բոլոր առումներով անխտիր թշնամի ենք համարում, այսօր թե վաղը հրադադար է աղերսելուՙ իր էությանը համաձայն հերթական պատերազմին նախապատրաստվելու նպատակով: Այնպես որ առավելագույնս պաշտպանված լինելու համար մեզ նորովի տնտեսություն է անհրաժեշտ, ֆինանսական միջոցներ, ռազմական համարվող ծախսեր: Անշուշտ իշխանությունների խնդիրն է գտնել այդ միջոցները, եւ նպատակային, առավել արդյունավետ ծախսելու արդյունքում երաշխավորել երկրի ու առանձին վերցրած սահմանից մինչեւ խոր թիկունք բնակավայրերի ամբողջական անվտանգությունը: Օրվա իշխանություններն այս առումներով հաճախ են դիմում քաղաքացիներին, կոչ անելով լրջագույնս մոտենալ խնդիրներին, այն մեր գործողությունների կիզակետում պահել յուրաքանչյուր ակնթարթ:

Մտորելու տեղ ու առիթ իրոք շատ կա եւ դրա հերթական դրսեւորումներից էր ՀՀ վարչապետի սեպտեմբերյան հայտնի ուղերձըՙ 2020-2050 թվականներին Հայաստանի վերափոխման ռազմավարության տեսքով: Որ պետական մակարդակով նման ռազմավարություն մինչ օրս չի եղել, դա փաստ է: Անշուշտ կլինեն ոմանք, ովքեր հակադրվելով առավել կարճաժամկետ խնդիրների կատարումով վերջնանպատակին հասնելու պահանջին, միանշանակ կընդունեն նաեւ 30-ամյա ժամանակահատվածի քայլերի անհրաժեշտությունը: Մոտեցման խնդիր է, միայն պարզ չէՙ ով-ինչ հիմնավորումներով: Ասենքՙ խնդիր հռչակվեց նշված տարեշրջանում 20-ապատկել Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքը, հանրահայտ ՀՆԱ-ն, որից էլ գանձվող գումարներով կազմավորվում է երկրի բյուջեն, մեր ծախսերի համակարգը: ՀՆԱ-ի աճը ձեւավորվում է տնտեսական գործունեության ցուցանիշով, որը տարվա ընթացքում տեղավորվում է 1-2 տոկոսից մինչեւ 10-12 տոկոսների միջակայքում, որպիսի արդյունք ունեցավ, ասենք Չինաստանը, իր զարգացման որոշ տարիներին: Հիմա այն 6-7 տոկոսների միջակայքում է, որը բավարար ցուցանիշ է, ասենքՙ Եվրոպայի տնտեսությունում լոկոմոտիվի դեր կատարող Գերմանիայի 1-2 տոկոսի կողքին: Կարճ ասած, ՀՀ ՀՆԱ-ն 20-ապատկելու համար մեզ որոշակի աճի տեմպ է պետք, թե միջինում ինչքան, փորձենք պարզել որոշ պարզ թվաբանական գործողությունների օգնությամբ:

Սցենար 1-ը կազմել ենք միջին տարեկան մասամբ հավակնոտ 7 տոկոս աճի հաշվով: Ներկայիս 13 մլրդ դոլար ՀՆԱ-ն ընթացիկ տասնամյակի ավարտին կրկնապատկվում է, կազմում 26 մլրդ դոլար, հաջորդ տասնամյակի ավարտին, 2040-ինՙ 47 մլրդ դոլար, որն էլ իր հերթին նախանշված ժամկետի ավարտին, այսինքնՙ 2050-ին մոտենում է 93 մլրդ դոլարի: Վերջին այս թիվը ներկայիս 13 մլրդ-ի ընդամենը 7-ապատիկն է, որը շատ է հեռու սահմանված 20-ապատիկից. 260 եւ 93 մլրդ-ներ:

Սցենար 2-ի համար հարկ եղավ միջին տարեկան 10 տոկոս առավել հավակնոտ աճի տեմպ դիտարկել: Ծանոթացեքՙ թող որ սիրողական մակարդակով, այսուհանդերձ պարզ թվաբանական գործողության արդյունքներին: Առաջին տասնամյակի ավարտին ներկայիս 13 մլրդ դոլարը հասնում է 33 մլրդ դոլարի, 2040-ինՙ 78 մլրդ դոլարի, 2050-ինՙ 202 մլրդ դոլարի, որը նույնպես հեռու է կանխատեսված 20-ապատիկը կազմող 260 մլրդ դոլարից:

Հասունանում է 3-րդ սցենար կազմելու պահանջ, որը մեղմ ասած պարզապես անիրագործելիության տիրույթում է, քանզի համաշխարհային տնտեսությունում համանման օրինակ չկա, ասենքՙ միջին տարեկան 13-14 տոկոս աճ երեք տասնամյակների ընթացքում: Բայց արի ու տես, որ որոշ երկրներ իրական աննախադեպ տնտեսական ցուցանիշներ ունենում են առանձին վերցրած անգամ 1-2 ոլորտներում, որոնցով է թերեւս պայմանավորվում ողջ տնտեսությունում գործերի վիճակն ու մեր վարչապետի բնորոշած վերափոխումը: Չեմ պնդում, որ ասելիքս տնտեսվարական ասպարեզում անքննելի իրողություն է, բայցեւ կխնդրեի այլ մոտեցման հեղինակներին փորձել հակադրվել համեմատաբար ոչ մեծ երկրներում արձանագրված հետեւյալ զարգացումներին: Ասենք Երկիր մոլորակի հեռավոր մի մասում գտնվող Նոր Զելանդիայում ինչ են մտածել կարագի անհավանական ծավալներով արտադրություն կազմակերպելու ընթացքում, որի հազարավոր տոննաները հասնում են նաեւ Հայաստան, երբ մեր տեղը նորզելանդացի կաթ արտադրողներից ոմանք կարող է եւ չգիտեն: Փոխարենը գիտեն, որ իրենց այդ արտադրանքի հարյուր հազարավոր տոննաները պահանջարկ ունեն եւ օրն ի բուն աշխատում են այս ոլորտում:

ԱՄՆ-ում 1868 թ-ից լույս տեսնող «Համաշխարհային փաստեր. 2020» տեղեկատուի համաձայն, Նոր Զելանդիայից արտահանվող արտադրանքի 1-ին տողում կաթնամթերքն է, որի նպատակով ոչ մեծ այս երկիրը 10 մլն-ից ավելի խոշոր եղջերավորի գլխաքանակ է պահում: Համանման մի այլ պատկեր է հայերիս կողմից զբաղեցնող տարածքն ունեցող Դանիայում, ուր 5,5 մլն բնակչության հաշվով 12 մլն գլուխ խոզ են պահում, խոզամսի տարեկան արտադրությունը հասցնում մինչեւ 1,7 մլն տոննայի, 1 բնակչի հաշվով 300 կգ-ի, երբ ՀՀ ցուցանիշը հազիվ 4 կգ է: Այն մասամբ իսկ բարելավելու, խորը սառեցված մսի ներկրումները նվազեցնելու, ՀՀ-ում անասնապահության վիճակը բարեփոխելու նպատակով հաճախ եմ դիմել ՀՀ բարձրագույն իշխանություններին, որոնցից մեկի պատասխանը ներկայացնում եմ ստորեւ. «Առաջիկա 1-2 տարիներին հանրապետությունում խոզի մսի արտադրության ծավալները 80-100 հազար, հետագայում 150-180 հազար տոննայի հասցնելու առումով գտնում եմ, որ խոզի մսի արտադրության նման ծավալներ ապահովելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան գլխաքանակ եւ անհրաժեշտ քանակի խտացրած կերեր, որի հնարավորությունն այսօր հանրապետությունը չունի»: ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյան , 29.03 2013 թ.:

Ի՞նչ թիվ է 150-180 հազար տոննան, որը գյուղատնտեսական միտքն անիրատեսական է համարում. 1 բնակչի հաշվով 40 կգ տարեկան սպառում, որպիսի ցուցանիշ այսօր ունեն Չինաստանը, Վիետնամը, Ֆիլիպինները, շատ ավելինՙ Իտալիան, Գերմանիան, Իսպանիան, Ավստրիան, այլ երկրներ: Եվ հարցըՙ ինչո՞ւ հայաստանաբնակը պետք է զրկված մնա այս պարզ հաճույքը վայելելուց, հնչում է ինքնաբերաբար: Չէ՞ որ նա պատրաստվում էր ապրել ժամանակի իշխանությունների խոստացած բարեփոխված երկրում: Ի վերջո, նշված մսատեսակի այդ ծավալը համարժեք է այն գումարին, որն ստացվում էր ՀՀ ողջ գյուղատնտեսությունից: Նշված ժամկետից հետո Ս. Կարապետյանը պաշտոնավարեց եւս 4 տարի, հետո եկան նորերը, իսկ նախարարության մոտեցումը չփոխվեց: Հիմա էլ, 2018-ին նորոգ իշխանությունը վերացրեց այս կառույցը, դրա հետ նաեւ գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնները, եւ… ոլորտի կառավարումը թողնվեց թղթարարության հույսին: Չեք գտնի գեթ մեկ փաստ, երբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմ տեղափոխված գյուղոլորտի որեւէ պաշտոնյա կամ մասնագետ ողջ տարվա ընթացքում գոնե մեկ անգամ գյուղական համայնք այցելի ու որեւէ կոնկրետ խնդրով զբաղվի: Թղթարարության գրոհներին վերջ չկա, պետական հոգածության խոստումներն անվերջ են, ինչպես անվերջ են ներկրումները, ՀՀ պարենապահովության ու պարենանվտանգության խնդրի հանդեպ ոլորտի պատասխանատուների էլՙ ընդհանրական հավաստիացումները:

Տեսեք փոքր ծավալներով գնում կատարելու պարագայում կգ-ի դիմաց ինչ գին է առաջարկում ավստրիական «Պեննի» սուպերմարկետների ցանցը: ՀՀ արժույթով 1500-1700 դրամ, որի առնվազն 40 տոկոսը հարկերն են, որոնք էլ բյուջետային այլեւայլ ծախսերի տեսքով վերադարձվում են հանրությանը: Ահա այսպիսի միջավայր, որին հարկ է ձգտել, մեր հերոսներին ապահովել տնտեսության ասպարեզում ակնկալվող վերափոխումներով:

21.10.2020 թ.

Նախորդ գրառումը

ՉԵԽԻԱՆ ՊԵՏՔ Է ԱՆՀԱՊԱՂ ԴԱԴԱՐԵՑՆԻ ԶԵՆՔԻ ՈՒ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱ. ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ՉԵԽԱԿԱՆ ՈՉ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՓՈՂՀԱՐ ՄԱՅՔԼ ՍԱՐՅԱՆԻ «ՆՈՐ ԱՐՇԱԼՈՒՅՍ» ԱԼԲՈՄԸ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՓՈՂՀԱՐ ՄԱՅՔԼ ՍԱՐՅԱՆԻ «ՆՈՐ ԱՐՇԱԼՈՒՅՍ» ԱԼԲՈՄԸ

Լրահոս

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական