Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՏԵՐ ԻՄ ԱՍՏՎԱԾ, ԴՈՒ ԻՆՁ ՊԱՇՏՊԱՆԻՐ ԻՄ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻՑ, ԹՇՆԱՄԻՆԵՐԻՍ ԴԵՄ ԻՆՔՍ ԿՊԱՅՔԱՐԵՄ»

23/10/2020
- 23 Հոկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

Հոկտեմբերի 22-ին Վաշինգտոն ուղեւորվեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանըՙ հաջորդ օրը հանդիպելու ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Օրակարգում առաջնահերթ նշանակությամբ քննարկվելու է Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ահաբեկչական ագրեսիայի խնդիրը: Ուղեւորվելուց մեկ օր առաջ ՀՀ արտգործնախարարը Մոսկվայում հանդիպել էր իր ռուս գործընկերոջ Սերգեյ Լավրովին: Հանդիպման ավարտին ՌԴ արտգործնախարարը կրկին ընդգծել էր հրադադարի ամրապնդման անհրաժեշտությունը:

Քանի որ ընդգծման պահին հակամարտության գոտու ողջ երկայքով, հատկապես հարավային ուղղությամբ, ընթանում էին թեժ մարտեր, ակամա հարց է ծագում, թե ո՞ր հրադադարի մասին էր Լավրովի խոսքը: Հոկտեմբերի 9-ին Մոսկվայում 11.5 ժամվա բուռն բանակցություններից հետո Լավրովի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարի միջեւ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածության մասին, որի նախաձեռնողը Վլադիմիր Պուտինն էր, որը հեռախոսակապի միջոցով անձամբ մասնակցել էր բանակցություններին:

Հոկտեմբերի 10-ին հայտարարված այդ հրադադարը, սակայն, ընդամենը տեւեց 5 րոպե: Հոկտեմբերի 17-ին Ադրբեջանը խախտեց նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարած հրադադարը, որովհետեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակված չէր, ոչ էլ թաքցնում էր պատերազմը մինչեւ Հայաստանի եւ հայկական զորքերի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից շարունակելու իր մտադրությունը: Հակառակ դրան, հայկական զորքերը Արցախում են, ոչ միայն հաջողությամբ դիմադրում են հայատյացության անասնական բնազդով տառապող թուրք-ադրբեջանական հրոսակին, ինչպես նաեւ Ռուսաստանի թողտվությամբ Սիրիայում ու Լիբիայում հավաքագրված վարձու մարդասպաններին, այլեւ ջախջախիչ հարվածներ էր հասցնում չարանենգ թշնամուն, ի չիք դարձնելով Արցախը գրավելու նրա հուսերը:

Թվում է, թե Արցախի պաշտպանության բանակին եթե չհաջողվեր կասեցնել թուրք-ադրբեջանական հրոսակի առաջխաղացումը, ապա ռուսական կողմը գուցե հրադադարի նախաձեռնություն հանդես չբերեր, որքան էլ ահաբեկիչներն ու վարձկանները Ռուսաստանով մեկ տարածվելու սպառնալիքի առջեւ կանգնեցնեին Մոսկվային:

Վերջիններիս տեղակայմանը հակամարտության գոտում «Գարդիանն» ու «Ռոյթերսը» արձագանքեցին դեռ սեպտեմբերի 28-ին, իսկ ռուսական կողմըՙ հոկտեմբերի 10-ին, Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումից հետո միայն, ընդ որում առանց նշելու, որ Թուրքիան է տեղակայել այդ մարդասպաններին:

Այլ կերպՙ Լավրովը, ՀՀ արտգործնախարարի Վաշինգտոն այցից առաջ, նշելով գոյություն չունեցող հրադադարն ամրապնդելու մասին, փորձում է պատրանք ստեղծել, թե հրադադարի նախաձեռնությունը դեռ Մոսկվայի ձեռքում է, բայց ապարդյուն: Խնդիրը, սոսկ, ռուսական նախաձեռնությամբ հայտարարված հրադադարի 5 րոպեանոց տեւողությունը չէ, այլ դրա դեռ չհայտարարված խախտումը, ինչը հազիվ թե նպաստի ինչպես Պուտինի, այնպես էլ Ռուսաստանի միջազգային հեղինակությանը:

Համենայն դեպս ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում Մնացականյանի հետ հանդիպմանն ընդառաջՙ հոկտեմբերի 22-ին ասել է, թե հույս ունեն ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն եւ առաջարկել այնպիսի դիվանագիտական լուծում, որը կբավարարի բոլորին: Նա հիշեցրել է նաեւ նախորդ երկու փորձի անհաջողության մասին: Հիշեցման կարգով նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարը հոկտեմբերի 15-ին WSB Atlanta-ին տված հարցազրույցում էլ հույս էր հայտնել, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից: Նա վտանգավոր էր համարել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող գործողությունները եւ հակամարտությանը իր ռեսուրսներով միջամտելու նկատառումով դատապարտել Թուրքիային:

Սա նշանակում է, որ Մայք Պոմպեոն Թուրքիային դատապարտելու հարցում, ի տարբերություն Սերգեյ Լավրովի, թերատի աղջկա ամոթխածությամբ չի տառապում: Ավելինՙ ԱՄՆ Կոնգրեսում շրջանառության մեջ է դրվում Թուրքիային դատապարտող օրինագիծ, որին արդեն աջակցում են 100-ից ավելի կոնգրեսականներ, որոնցից ոմանք Կոնգրեսում հանդես են գալիս Արցախի անկախությունը ճանաչելու նախաձեռնությամբ, ոմանք էլ ամիջականորեն դիմում են պետքարտուղարին, պահանջելով, որ ԱՄՆ-ն այլեւս ռազմական զինատեսակներ կամ սարքեր չտրամադրի Թուրքիային: Այդ ընթացքում Միչիգանից հետո Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչում է նաեւ Կալիֆոռնիան, այսպիսով Արցախին ճանաչող նահանգների թիվն ԱՄՆ-ում հասնում է 9-ի:

Այլ կերպՙ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի այցի համար պայմաններն ԱՄՆ-բավական նպաստավոր են: Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ այցը հաջողությամբ ավարտվի: Ինչ վերաբերում է պետքարտուղար Մայք Պոմպեոյի վերոհիշյալ հայտարարություններին ու ԱՄՆ Կոնգրեսում ցուցաբերվող հայանպաստ նախաձեռնություններին, ապա պետք է ասել, որ անկախ Վաշինգտոնի հետ տարաձայնություններից կամ դրանց բնույթից, այնուամենայնիվ Թուրքիան, թեկուզ ՆԱՏՕ-ի գծով, շարունակում է մնալ ԱՄՆ-ի դաշնակիցը:

Ռուսաստանն էլ Հայաստանի դաշնակիցն է եւ այդ դաշինքն ամրագրված է 1995 եւ 1997 թվերին ստորագրված պայմանագրերով, բայց Պետդուման անգործության է մատնված: Առավելագույնս պատվիրակություններ է ուղարկում Բաքու, որ պատվիրակության անդամներն այնտեղ, Իլհամ Ալիեւին քծնելու համար Արցախը հայտարարեն Ադրբեջանի տարածք: Այստեղ են ասել. «Տեր իմ Աստված, դու ինձ պաշտպանիր իմ բարեկամներից, թշնամիներիս դեմ ինքս կպայքարեմ»:

Նախորդ գրառումը

ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆ

Լրահոս

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական