Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՃԱԿԱՏ ՈՒ ԹԻԿՈՒՆՔՙ ՈՒՂԻՂ ԳԾՈՎ ՄԻԱՑՎԱԾ

16/10/2020
- 16 Հոկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատերազմի օրերի հաշիվն արդեն կորցրել ենք: Արդեն այնքան ենք սառնասիրտ, քար դարձել, որ զոհված տղաների ծնված տարեթվերի մեջ տարբերություն դնելովՙ 25-26 տարեկաններին համարում ենք որոշ չափով կյանք ապրած, որովհետեւ նրանց համեմատում ենք 18-19 տարեկանների հետ:

Բանկոմատի առաջ մի տատիկ կանգնածՙ շվարած այսուայնկողմ է նայումՙ գումարը բռան մեջ պինդ սեղմած:

– Աղջիկ ջան, մի բան խնդրեմ էլի: Թոշակս հանեցիՙ 57.000 դրամ: Հիմա ո՞նց ուղարկեմ զինվորիս,- մի երիտասարդ աղջկա առաջը կտրելովՙ նրան դիմեց տատիկը:

– Տատի ջան, զինվոր ունե՞ք պատերազմում, ձեր թոռնիկն է՞,- հարցրեց աղջիկը:

– Բոլորն էլ իմ թոռնիկներ են, բալա ջան, բոլորն էլ իմ զինվորն են, մեռնեմ իրենց կյանքին: Իմ հարազատ թոռնիկները Հայաստանում չեն ապրում: …Խոսքով ենք ընկնում, աղջիկ ջան, գործը մնում է, դու ասա տեսնեմՙ էս փողը ո՞նց ուղարկեմ զինվորիս:

– Բա դու ինչո՞վ ես ապրելու, տատի ջան: Ուրիշ եկամուտ ունե՞ս,-հարցրեց աղջիկը:

– Էնքան բանկա ունեմ փակած, հերթով կբացեմ-կուտեմ: Դու իմ մասին մի մտածի, արի գնանք բանկ, էս փողն ուղարկենք, գործից գցում ես ինձ,- շտապեցրեց տատիկըՙ աղջկա ձեռքից քաշելով:

Նույն օրվա երեկոյան համացանցը թնդում էր. Արցախում զոհված 19 տարեկան Նարեկ Սարգսյանի հուղարկավորությունից ծնողները վերադարձել են ու տունը թալանված գտել: Հիմա թալանողներին գող անվանենք ու վե՞րջ: Նման դեպքերի համար մենք հային էլ ենք թուրք ասում, որովհետեւ այդ բառն իր ամբողջ բովանդակությամբ արտահայտում է ամենազազրելին ու արգահատելին, որ կարող է գոյություն ունենալ երկրի երեսին: Գարեգին Նժդեհն է ճիշտ ու դիպուկ բնորոշումը տվել դեռ 70-80 տարի առաջՙ ասելով. «Ամեն ազգ իր տականքն ունի, բայց հայի տականքը ոչ մի ազգ չունի»: Հայի տականքը Նարեկ Սարգսյանի տունը տակնուվրա է արել, անգամ նրա «կասսը» ջարդել ու մանրադրամները տարել:

Նույն օրըՙ զազրելի լուրը տարածվելուն զուգահեռ, համացանցն իր անհամ ու անգույն, սուր ու բութ գրառումներով հանդերձՙ մի վայրկյանում ոգեղենացավ, մաքրագործվեց թավջութակահար Սեւակ Ավանեսյանի «Կռունկով»: Նա նվագում էր Շուշիի հրթիռակոծված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու ավերակների մեջՙ ի հեճուկս բարբարոս անաստվածների, ի հեճուկս հայի տականքի:

Ինչո՞ւ մեր պաշտոնյաներն արցախյան բանակցությունների գնալիս այսպիսի հզոր ու խոսուն փաստերն իրենց հետ չեն տանում: Երբ համացանցում հայտնվեց Սեւակի «Կռունկը», նույն միջոցին բոլորը հետեւում էին Լավրով- Մնացականյան հանդիպմանը, դրանից առաջ տեղի ունեցած ասուլիսին, որին ներկա էին միջազգային տասնյակ լրատվամիջոցներ: Երանի թե ԱԳՆ մամլո քարտուղարը մեր արտգործնախարարի հեռախոսին ուղարկեր Սեւակ Ավանեսյանի ելույթի տեսագրությունը, ու Զոհրապ Մնացականյանը բոլոր խոսքերի ու կոչերի փոխարեն ներկաներից մեկ րոպե ուշադրություն խնդրեր ու ցույց տար Ամենափրկիչի ավերակներն ու այդ մռայլ, ահասարսուռ միջավայրում «Կռունկ» նվագող թավջութակահարին: Ասածս ռոմանտիզմ չէ, ոչ էլ միամտություն: Թուրք-ադրբեջանական ագրեսիայի ու ահաբեկչության հակապատկերներն օգտագործելով էլ կարելի է դիվանագիտություն բանեցնել: Աշխարհի ուշադրությունը հենց այսպիսի զգայացունց իրողություններով էլ կարող ենք գրավել: Եթե հրեաները կարող են Հոլոքոստի թանգարան ստեղծելՙ խորին մթության մեջՙ առաստաղին, միլիոնավոր մանր լույսեր արձակելով, մեկնաբանելով, թե այդ լույսերից յուրաքանչյուրը Հոլոքոստի զոհերի մարած կյանքերն են ու դրանով անչափ ազդեն թանգարանի այցելուների վրա, մենք էլ մեր միջոցները կարող ենք օգտագործել, հատկապես որ ճիշտ տեղն ու ժամանակն էր: Այդ տեսանյութը ոչ թե կմնար սոցցանցերի հայ հանրության սպառման տիրույթում, այլ դուրս կգար ավելի լայն շրջանակներ, ասուլիսը լուսաբանող միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրում կհայտնվեր:

Այս օրերեին ադրբեջանցիներն ամեն միջոց օգտագործում ենՙ արդարացնելու իրենց ռազմական գործողություններըՙ Հայաստանին ու Արցախին ահաբեկիչ պիտակավորելով: Նրանց օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովն է անգամ իր հազարավոր հետեւորդների բանակն օգտագործելովՙ հայատյացություն քարոզում: Սա այն նույն Էյվազովն է, որը ազգայնամոլական հերթական դրսեւումը չթաքցրեց, երբ այս տարվա հունվարին հայտարարեց, թե հրաժարվում է Դրեզդենի օպերայում երգել Ռուզան Մանթաշյանի հետ միայն այն պատճառով, որ նա հայ է:

Այստեղՙ թիկունքում, թիկունքն ամուր պահելով, թիկունքում ճիշտ քարոզչություն կատարելով ենք կարողանալու ռազմի դաշտում հաղթել: Երբ հաղթենք թիկունքում, կհաղթենք նաեւ բուն ճակատամարտում:

Իսկ թիկունքում սկսվել են խժդժությունները, սկսեն «իմ» ու «քո» անել: Յուրայիններիՙ սպիտակների, եւ օտարներիՙ սեւերի բաժանարար գծերը վաղուց էին քաշվել, բայց պատերազմի առաջին տասն օրերին դրանք կարծես ջնջվել էին, բոլորը միասնական, մի բռունցք էին դարձել: Սակայն հանդուրժողականության երանելի մթնոլորտում պայքարելու եւ հաղթելու ձգտումներն սկսեցին ընկրկել. մեկ էլ հանկարծ թիկունքում լուրեր պտտվեցին, թե իբր մարտի դաշտում դավաճաններ են հայտնվել, դասալիքները փախչում են, թե իբր իշխանություններին սկսել են սեւացնել ու պախարակելՙ Նիկոլը հողերը ծախել է, փախեք:

Ախր մի հարցնող լինիՙ ո՞վ է հիմա սեւ ու սպիտակ տարանջատում, ո՞վ է հիմա Նիկոլ, Պողոս, Սերժ, Քոչարյան հիշում: Մարդկանց կյանքը գլխիվայր շուռ է եկել, ոչ միայն հայկական երկու պետությունների, այլեւ ամբողջ տարածաշրջանի ու աշխարհի վաղվա օրն է մազից կախված, հենց հիմա գերտերություններիՙ իրար դեմ ճակատամարտելու, իրարից սեփական վրեժը հանելու բեռն են գցել մեր 18-19 տարեկան տղերքի ուսերին, ու նրանք անմռունչ տանում ու կռվում են: Ինչպե՞ս է ձեր լեզուն պտտվում դավաճան ու հայրենապաշտ հականիշները ձեր հորինած խաղի մեջ գցել ու շահարկել, պտտեցնել:

Ադրբեջանին հաղթելու ելքերից մեկն էլ այդ երկրում ներքին պառակտություն մտցնելն է: Առանց այդ էլ Ադրբեջանում ապրողները դժդոհ են իշխանություններից, Ալիեւի աթոռը մազից է կախված: Ալիեւից չափազանց դժգոհ են նաեւ թալիշները, ուդիները, թաթարները, լեզգիները, որոնց այս օրերին առաջնագիծ են քշել: Մեր խնդիրը պետք է լինի բազմաթիվ ազգերի, նաեւ ընդդիմության ու հանրային խռովարարների ձեռքով մասնատել, պառակտել, ջլատել Ադրբեջանի ներքաղաքական համակարգը, Ադրբեջանին տրամադրել իր իշխանության դեմ: Իսկ մենք ամեն զենք գործադրում ենք մեզ ու մեր երկիրը պառակտելու, մասնատելու համար: Այսքան համախմբված, իրար համար կյանք ու հոգի չխնայող մարդկանց մի անառողջ, պիղծ ձեռք տրամադրում է միմյանց դեմ, պատերազմի թիկունքը փորձում փշրել: Առանց այն էլ մարդիկ դյուրագրգիռ են, էմոցիոնալ. սադրելն ու հաջողության հասնելն այնքա՜ն հեշտ է:

Նորից ապացուցվեց, որ պատմությունը կրկնվելու սովորություն ունի: Հարյուր տարի առաջՙ նույն այս օրերին, հայ ժողովուրդը կենաց ու մահու կռիվ է տվել թուրքերի դեմ: Լլկված, եղեռնազարկ հայության փշրանքների դեմՙ կուշտ ու կուռ, հայի արյամբ արբած, դաշնակիցների ու բոլշեւիկների աջակցությամբ սնվող Թուրքիան: Բոլշեւիկներն ատամները սրած սպասում էին Հայաստանի պարտությանը: Այդպես էլ եղավ: Հետոն հայտնի է պատմությանն ու բոլորիս:

Հարյուր տարի առաջ էլ էին այս օրերին աշխարհաքաղաքական սահմանագծերի հարցերը վճռվում, այսօր էլ: Բայց այսօր պատերազմն ավելի հուժկու է, աշխարհաքաղաքական նպատակներն ու ախորժակներն ավելի մեծածավալ ու գազանաբարո: Եվ այս օրերին փորձել պղտոր ջրում ձուկ որսալ, մեկի հաշվին մյուսին մեծարել, պատերազմի կեսճամփին մեկին դափնիներ շռայլել, մյուսինՙ դավաճան պիտակավորել, մեղմ ասածՙ անբարոյականություն է: Թիկունքն ու ճակատն ուղիղի գծով են կապված: Երբ թիկունքից հարվածում են, ճակատի վրա ենք ընկնում, երբ ճակատից են հարվածում թիկունքի վրա ենք ընկնում:

Այնպես չանենք, որ ստիպված լինենք մեջտեղ բերել Համո Սահյանի իմաստուն խոսքը եւ ցավով արձանագրենք նրա ճշմարտացիությունը. «Խաղաղ ժամանակ երկիրը ղեկավարությանն է, պատերազմի ժամանակ անունը դնում են հայրենիք ու հանձնում ժողովրդին»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՃԱՆՃՆ ՈՒ ՃԱՆՃԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական