Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԱՏԵՐԱԶՄ, ՈՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Է ՆՈՐ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

09/10/2020
- 09 Հոկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱԶԳԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ, քաղաքագետ

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան, Սիրիայից եւ Լիբիայից բերված վարձկաններով, Թուրքիայի հրամկազմով ու զանազան զինատեխնիկայի կիրառմամբՙ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի ձեռնարկած լայնամասշտաբ հարձակումն անակնկալի չբերեց եւ ոչ մեկին, ո՛չ տարածաշրջանային, ո՛չ միջազգային ուժերին:

Դրանից առաջՙ սեպտեմբերի 25-ին ԱՄՆ-ը, տարածաշրջանում սեփական քաղաքական կշիռը ցույց տալու մղումովՙ Հայաստանում եւ Ադրբեջանում իր դեսպանատաների միջոցով հայտարարություն տարածեց, որում ԱՄՆ քաղաքացիներին հորդորում էր երկու երկրների սահմաններին մոտՙ չգնալ:

Ռազմական գործողությունների այսպիսի ծավալը ակնհայտ է դարձնում, որ արեւմտյան ուժերը, օգտվելով Էրդողանի ագրեսիվ վարքագծի դրսեւորումից, փորձում են իրենց ցանկությունները իրականացնել տարածաշրջանում, իսկ դրա համար ամենահարմար վայրը Արցախն է: Ռուսաստանն ու Իրանը մի կողմից, Թուրքիան մյուս կողմից բախվում են երկու ճակատումՙ Սիրայում եւ Լիբիայում, որտեղ վերջին շրջանում ԱՄՆ ու Թուրքիան նահանջում են դանդաղորեն, բայց հաստատուն քայլերով:

Այս իրավիճակում Էրդողանին հարկավոր է մեկ այլ տարածք, որտեղ հրահրելով նոր պատերազմ, կկարողանա Ռուսաստանի եւ Իրանի հետ քննարկել Սիրիայի ու Լիբիայի հարցերը, հենց դրա համար սկսվեց լայնամասշտաբ պատերազմ Արցախումՙ լուրջ հաղթանակի ակնկալիքով: Էրդողանը ծրագրում էր ակնթարթորեն գրավել Արցախի հարավայինՙ Վարանդայի (ֆիզուլի) շրջանը: Ինչը կնշանակեր վտանգել Իրանի հյուսիսային սահմանները եւ նվազեցնել Ռուսաստանի դերը տարածաշրջանում, միեւնույն ժամանակ հնարավորություն կտար այդ երկրների թրքախոսների շրջաններում պանթուրքիստական նկրտումներ զարգացնելու:

Այս հարցում ԱՄՆ-ի դիրքորուշումը շատ հստակ էՙ իրագործել Փոլ Գոբըլի ծրագիրը, այն էՙ Մեղրին փոխանակել Արցախի հետ, եւ դրանով հարվածել Իրանին ու Ռուսաստանին: Ամենավառ ապացույցն այն է, որ ԱՄՆ-ն, ցույց տալով սկսվելիք պատերազմի մասին իր լավատեղյակությունը, ոչ միայն ոչինչ չարեց պատերազմը կանխելու համար, այլեւ ավելինՙ լռեց, երբ ամիսներ շարունակ Թուրքիան իր աչքի առաջ տարբեր տեսակի զինատեխնիկա եւ իսլամական ահաբեկիչ վարձկաններին տեղափոխեց Ադրբեջան: Իսկ լռությունը պատերազմի նախօրեին եւ այնուհետեւ հավասարազոր է խրախուսման: ԱՄՆ-ն իր հնազանդ կամակատար Ադրբեջանին մշտապես օգնելով ապահովել է իր վերահսկողությունը Միջին Ասիայից դեպի Եվրոպա գնացող նավթատարների եւ գազատարների վրա:

Եվրոպայի մասին խոսելն անիմաստ է, քանի որ Անգլիայի ԵՄ-ից դուրս գալուց հետո եվրոկառույցները կոմայի մեջ հայտնվեցին, եւ եթե Գերմանիան ինքն իրեն թափ չտա, ապա ԵՄ-ն կմնա միայն հայտարարությունների սահմաններում, իսկ գործնականում զերծ կմնա որեւիցե քայլից, քանի որ թուրքերը փախստակնների հոսքերը կրկին կուղղեն դեպի Եվրոպաՙ բացելով իրենց սահմանները…

Ռուսաստանն ուղղակի պատերազմի մեջ չներգրավվելու նպատակով դեռ զսպում է իրեն, եւ բավարարվում միայն հայտարարություններով ու կողմերին խաղաղության կոչեր անելով: Հակառակ պարագայում իրավիճակը կդառնա անկառավարելի, բայց եթե պատերազմն անխուսափելի դառնա, ապա Ռուսաստանի ինքնազսպումը տեղի կտա: Այսինքն Ռուսաստանը, ինչպես միշտ, կարող է 3 ժամ ուշանալ…

Փաստորեն, Անդրկովկասում նոր ճակատ բացելով, Թուրքիան փորձում է վերադասավորել իր ուժերը Սիրիայում եւ Լիբիայում:

Իսկ այստեղ վերջին խոսքն ասելու է Հայ ժողովուրդը…

30.09.20

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՎՏԱՆԳԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՇԵՄԻՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՑՈՒՅՑ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻՑ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻՑ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական