Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՅՑ ՀԱՄԱՎԱՐԱԿԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՆ ԷԼ ՄԻ՛ ՄՈՌԱՑԵՔ

02/10/2020
- 02 Հոկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Հինգ տարին դեռ չլրացած իմ տղա թոռնիկը երեկ դրսում խաղը մի պահ թողնելով, հեւիհեւ եկել, տատին հարցրել էր. «Տատի՜կ, մենք անվադող ունե՞նք. էնտեղ մեծ տղաներ են եկել, հավաքում են, որ դիրքերըՙ մեր զինվորներին ուղարկեն»: Հետո արդեն տանը, տեսնելով, որ «չունենք», իր խաղալիք ավտոմեքենաների անիվների բոլոր ռետինե «դողերը» հանել, շարել էր…Այս օրերին բոլորիս մտքերն ու հայացքները բնականաբար ուղղված են նույն կողմը… Բոլորի քայլերն էլ միտված են գեթ ինչ-որ բանով մեր բանակին, մեր արդար հաղթանակին մի նպաստ բերելուն: Հազիվ դեռահաս տղեկներ թաղից թաղ ընկածՙ անվադողեր են ոգեւորությամբ հավաքում ու աշխատում ուղարկել, երիտասարդ տղաներն ու աղջիկները քաղաքի տարբեր մասերում զբաղված են քաղցրավենիքի, սննդամթերքի ստվարաթղթե արկղերի պարունակության համալրման լուրջ գործով, շատերը դիմում են արյուն հանձնելու, ուրիշներն էլ ազգային հիմնադրամին փող փոխանցելու մասին են մտածում: Իսկ մեծ թվով երիտասարդ ու ոչ երիտասարդ մարդիկ լցրել են զինկոմիսարիատների բակը, կամավոր են գրվում…Այս ամբողջ հուզիչ ու հպարտություն հարուցող համապատկերում, սակայն, կարծես թե սկսում է մոռացվել դեռ տիրող համավարակի վտանգը: Մարդկանց դեմքերին ավելի ու ավելի հաճախ արդեն չենք տեսնում դիմակները:Ի դեպ, մինչ այս էլ հեռուստատեսությունների եւ այլ միջոցների համապատասխան քարոզչությունում մի բաց պետք է նշել: Հեռուստաէկրանների մի անկյունում գրվող «Կրիր դիմակ, փրկիր կյանքեր» կարգախոսը լավ է, բայց թերի է: Բացի նրանից, որ գնալով ավելի շատերի համար դիմակն ընդամենը դնչկալ կամ դնչազարդ է դարձել, որը ոչ մի բանի չի ծառայում, նաեւ ըստ էության մոռացվում է միջանձնային («սոցիալական») հեռավորություն պահելու խնդիրը: Կարծում ենքՙ անհրաժեշտ է հեռուստաէկրանի կարգախոսն էլ լրացնել ու գրելՙ «Կրիր դիմակ, հեռավորություն պահպանիր, փրկիր կյանքեր»:Այս օրերին քաղաքի փողոցներում էլ գուցե հասկանալի պատճառներով թուլացած հսկողության պայմաններում նույնպես մարդկանց զգոնությունը որոշ չափով թուլացել է, ու դա վատ է: Իսկ թագավարակով հիվանդացածների թվի այժմ նկատվող աճի պայմաններում որքան վտանգավոր է կամավոր գրվող-գնացողների անզգուշությունն ու երկրորդ ահեղ թշնամի վարակի դեմ չպաշտպանվածությունը: Աստված չանի, որ նրանք միմյանց վարակեն ու վարակի աղբյուր դառնան այս դաժան պատերազմում կենաց-մահու կռիվ մղող մեր բանակի համար…
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔ ԱԶԳԱՅՆԱՄՈԼՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ ՊՈԼՍՈ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ, ԻՍԿ ՄԵՋԼԻՍԸՙ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Հաջորդ գրառումը

ՎԱՂԸՙ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻՆ ԱՌԱՎԵԼ ԸՆԿԱԼԵԼԻ ԹՈՂ ԴԱՌՆԱ, ՈՐ ՄԵՐ ԶՈՀԵՐԸ ԻՐ ԼՌՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐՆ ԵՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՎԱՂԸՙ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻՆ ԱՌԱՎԵԼ ԸՆԿԱԼԵԼԻ ԹՈՂ ԴԱՌՆԱ, ՈՐ ՄԵՐ ԶՈՀԵՐԸ ԻՐ ԼՌՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐՆ ԵՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025

Այնպիսի տպավորություն է, կարծես Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև։ Մարդ,...

ԿարդալDetails

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025

Ողջունում եմ Հայաստանում թուրքական ներդրումները. մենք էլ այնտեղ կարող ենք ներդրումներ անել, երբ սահմանը բացվի. Պապոյան

13/10/2025

Ամերիկյան կողմի հետ կքննարկենք «TRIPP»-ի ներդրումային ծրագիրը, նաև ԱՄՆ խոշոր ընկերությունների ներդրումային ծրագրերը Հայաստանում. Պապոյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական