Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԱՐՈ ՆԱՆԻԿՅԱՆ. ՊԱՀՊԱՆԵԼՈՎ ՀԱՅ ԾԱԳՈՒՄԸ ԿՈՆԳՈՅՈՒՄ

25/09/2020
- 25 Սեպտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք 12 միլիոնանոց Քինշասայում ապրում են մի բուռ հայեր:

Երկրիՙ Բելգիայի գաղութատիրության շրջանում (1908-1960) այստեղ ապրել ու աշխատել են հատուկենտ հայեր: Անասնաբույժ Հովհաննես Մահտեսյանը մինչեւ 1947-ին հայրենադարձվելը Բելգիայի կառավարության կողմից տաս տարի ծառայել է Կոնգոյում: Այստեղ շենքեր են կառուցվել ֆրանսահայ ճարտարապետ Գեւորգ Արսենյանի (1898-1980) նախագծով: 1953-ին ողջ երկրում բնակվել է 10-ից ավելի հայ, ամենահայտնին եղել է գործարար Մաթեո (Մկրտիչ) Մարկոսյանը, որին անվանել են «սիգարի բարոն»: Կոնգոյի տեղաբնակների մեջ եղել են հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ. 1960-ականներին մի խումբ նորադավաններ եկել են Ս. Էջմիածին եւ ձեռնադրվել ենՙ այնուհետեւ կազմակերպելով Զաիրի Հայաստանյայց Եկեղեցին: Այս մասին 1985-ին վկայել է պրոֆեսոր Բուակասսան Քինշասայից արգենտինահայ պատմաբան Նարսիսո Բինայան Կարմոնային, որն էլ այդ մասին նշել է իր աշխատություններից մեկում:

1984 թ. վիճակագրության համաձայնՙ Կոնգոյում ապրել է 100 հայ: Այսօր նրանց թիվն ավելի քիչ է, սակայն կոնգոյաբնակ հայերը մշտապես կապ են պահպանում միմյանց հետ: Նրանց մեջ Մերձավոր Արեւելքից եկածներից բացի կան նաեւ կես դար առաջ Կոնգոյում հաստատված ֆրանսաբնակ եւ բելգիաբնակ հայ գործարարների եւ տեղացի կանանց ամուսնություններից ծնվածները…

Իմ հեռակա զրույցը նրանցից մեկիՙ երիտասարդ գործարար Կարո (գրվում է Գարրո) Նանիկյանի հետ է… Հայ հոր եւ բանտու մոր զավակ Կարոն ուսանել է Կոնգոյի Բողոքական համալսարանում, տնօրինում է SCS ընկերությունը, որը զբաղվում է պրոֆեսիոնալ մարզական կադրերի զարգացումով: Նա Քինշասայում հայտնի է որպես բռնցքամարտի եւ այլ մարտարվեստների մրցամարտերի կազմակերպիչ, որոշ ժամանակ էլ նախագահել է Կոնգոյի հայ համայնքը…

– Հարգելի Կարո, ինչպիսի՞ն է մարզական ասպարեզը Կոնգոյում եւ ո՞րն է քո դերը Կոնգոյի մարզական կյանքում:

– Մենք ապրում ենք մի երկրում, որը խրախուսում է սպորտը: Մարզական ասպարեզը Կոնգոյում իսկապես գոհացուցիչ վիճակում էր, մինչեւ որ այս կովիդի համավարակը դանդաղեցրեց գործընթացը: Իրականում, սոցիալական ցանցերի տարածումից եւ սպորտային ալիքների գների անկումից ի վեր, Կոնգոյի բնակիչները նախկինից ավելի շատ են զբաղվում սպորտով: Ներկայումս ես աջակցում եմ մարտարվեստի տարբեր ձեւերի զարգացմանը ու նաեւ Կոնգոյի ոստիկանության բռնցքամարտի կազմակերպիչ եմ:

– Մոտ 15 տարի է, ինչ ես զբաղվում եմ աֆրիկյան մայրցամաքում (մասնավորապես Արեւելյան եւ Արեւմտյան, Կենտրոնական եւ Հարավային Աֆրիկայում) հայկական ներկայության պատմության ուսումնասիրությամբ: Այդ տարածաշրջանում հաստատված հայերի առաջին սերունդը եղել են գործարարներ եւ ձեռներեցներ Մերձավոր Արեւելքից: Ենթադրում եմՙ նույնը վերաբերում է նաեւ քո ընտանիքին:

– Հայրսՙ Պերճ Նանիկյանը, Լիբանանից է, որը հաստատվել է Կոնգոյում Մոնուսկոյի առաջին առաքելություն անվամբ հայտնի ՄԱԿ-ի կայունացման ծրագրի շրջանակներում: Այնուհետեւ երկար տարիներ բիզնես գործունեություն է ծավալել Կոնգոյում, տնօրինել է «UPHARCO» ընկերությունը: Այժմ հանգստի է կոչվել: Նա շատ զավակներ ունիՙ Ջեսիքա, Գրիգոր, Անտիոք, Դիդիե, Լեջիտե, Քարին, Քեթրին… բոլորն էլՙ Նանիկյաններ ու բոլորն էլ աշխատում են Կոնգոյի կյանքի տարբեր բնագավառներում:

– Երեւանում ապրող մի կես հայ, կես նիգերիացի երիտասարդ տիկին մի անգամ ասաց, որ Հայաստանում իրեն համարում են շատ թուխ, իսկ Աֆրիկայումՙ շատ բաց: Կիսո՞ւմ ես նրա կարծիքը:

– Սա մի խնդիր է, որին ամենուրեք բախվում են խառնածին մարդիկ: Մի բան է, որը որոշ մարդիկ ստիպում են ձեզ զգալ իրենց վերաբերմունքով: Իրականում եթե մարդիկ ձեզ դա զգալ չտան, դուք այդ մասին չեք էլ իմանա:

– Սովորաբար սփյուռքահայ նոր սերունդը չգիտի, թե Հայաստանի ո՛ր մասից են եղել իրենց նախնիները: Իսկ դո՞ւ:

– Ես որոշ գաղափար ունեմ, բայց ո՛չ մանրամասնորեն: Ես ավելի շատ կապված եմ իմ մայրական կողմի հետ: Անշուշտ, հայրական կողմի հետ նույնպես կապս պահում եմ:

– Իսկ գաղափար ունե՞ս, թե քանի հայ բնակիչ կա Կոնգոյում եւ ո՛րն է նրանց հիմնական զբաղմունքը:

– Մենք կարողացել ենք պարզել, որ Կոնգոյում բնակվում է վեց հայկական ընտանիք: Որոշ հայեր ժամանակավորապես գալիս են աշխատելու: Հայերը Կոնգոյում աշխատում են տարբեր ոլորտներումՙ շինարարություն, ապահովագրություն, վարչարարություն, հանքարդյունաբերություն եւ առեւտուր: Հայերը համախմբված են Ֆեյսբուքի «Կոնգոյի հայ համայնք» էջում: Նրանք ծագումով հիմնականում Լիբանանից են ու Սիրիայից:

– Քինշասայում երբեւէ հայկական միջոռացումներ եղե՞լ են:

– Երբ ես Կոնգոյի հայ համայնքի նախագահն էի, կազմակերպեցի համայնքի ժողովը: Քինշասայի հայերը միասին են նշում ծննդյան տարեդարձները, հարսանիքները, դիմավորում ու ճանապարհում են տարբեր երկրներից եկող հայրենակիցներին: Կոնգոյում ապրող Հայ-բելգիական առեւտրի պալատի նախագահ Վալերի Սաֆարյանի եւ իմ ջանքերի շնորհիվ երկու անգամ Քինշասայում ելույթ է ունեցել Բելգիայում ապրող հայ բռնցքամարտիկ, Եվրոպայի եռակի չեմպիոն Ալեքս Միսկիրտչյանը, որը հաղթել է Կոնգոյի փոխչեմպիոն Բիլինդո Էսեկոյին:

– Դու խոսում ես մի քանի լեզվով, այդ թվում ՙ աֆրիկյան լինգալա լեզվով: Իսկ հայերե՞ն:

– Հայերեն սովորում եմ, գիտեմ որոշ բառեր: Որոշ բաներ սովորում եմ Կոնգոյում ապրող լիբանանահայերից, բայց ավելի շատՙ ինքնուրույն, առցանց դասընթացների, նաեւՙ հայկական երգերի միջոցով:

– Դու մեկ անգամ ես այցելել Հայաստան. ինչպիսի՞ն էր փորձառությունդ:

– Շատ լավ, շատ սիրեցի, ձեռք բերեցի նոր ընկերներ, հիացա Երեւանով եւ Գառնիով: 2017-ի մայիսին էր, հրավիրված էի մասնակցելու Երեւանում կայացած «Բելգիա-Հայաստան» առեւտրի պալատի նախաձեռնությամբ անցկացված հանդիպմանը` Հայաստանի, Բելգիայի եւ Կոնգոյի գործարարների մասնակցությամբ: Գունագեղ երկիր է Հայաստանը, որին հաջողվել է ավանդականը միաձուլել արդիականին: Հրաշալի փորձառություն էր:

– Կրկին շնորհավորում եմ այս տարի քո դստերՙ Հայաստան Մարիայի ծննդյան կապակցությամբ: Մինչ Հայաստանում շատերն են իրենց զավակներին կնքում ոչ հայկական անուններով, դու Աֆրիկայում աղջկադ անվանել ես Հայաստան…

– Շնորհակալություն: Ես պարզապես ցանկանում եմ ամեն կերպ պահպանել իմ ծագումը…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄՇՏԱՏԵՎ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՎՈՐ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Հաջորդ գրառումը

ԼԵՎՈՆ ՄԱՐԿՈՍ. «ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ. ԱՍՏԾՈ ԿԱՄՔՈՎ Է ԿԵՐՏՎԵԼ ՄԵՐ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԱՅՆ ՊԵՏՔ Է ՀԱՐԱՏԵՎԻ»

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԼԵՎՈՆ ՄԱՐԿՈՍ. «ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ. ԱՍՏԾՈ ԿԱՄՔՈՎ Է ԿԵՐՏՎԵԼ ՄԵՐ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԱՅՆ ՊԵՏՔ Է ՀԱՐԱՏԵՎԻ»

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Կինո-Թատրոն

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Մահացել է հայտնի կինոռեժիսոր, հեռուստառադիոհաղորդավար Տիգրան Քեոսայանը, հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա Սիմոնյանը: «Տիգրանն այսօր երեկոյան գնաց Արարչի մոտ: Շնորհակալություն...

ԿարդալDetails

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025

Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան

26/09/2025

«Հայաստան» խմբակցությունը միացավ իմպիչմենտի գործընթացին

26/09/2025

Վալոդյա Գրիգորյանին uպանելու մեջ կասկածվողը հայտնաբերվել է. բացառիկ մանրամասներ

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական