Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱԿԱՍԱԿԱՆ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ

25/09/2020
- 25 Սեպտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Օրերս Հայաստանի ներդումային վիճակի մասին լայնածավալ զեկույց է հրապարակել ԱՄՆ պետդեպարտամենտը, մասնավորապես նշելով, որ «հեղափոխությունից հետո կոռուպցիայի դեմ տարվող պայքարում առաջընթացը եւ որոշ ոլորտներում բարելավումները բարձրացնում են Հայաստանի գրավչությունըՙ որպես ներդրումային նպատակակետ, օտարերկրյա ներդրումների համար Հայաստանում մրցակցային միջավայրը բարելավվում է»: Չնայած զեկույցում մատնանշվում են նաեւ խնդիրները, սակայն ընդհանուր մոտեցումն այն է, որ «2018-ի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի է ունեցել կառավարության կտրուկ փոփոխություն», որը մեր երկիրը դարձրել է ներդրումների համար դրախտ:

Ասել, որ այդ մոտեցումը չի համապատասխանում իրականությանը, շատ մեղմ կլինի: Դեռ մի կողմ թողնենք այն, որ ԱՄՆ պետդեպը զարմանալիորեն չի տեսնում Հայաստանում օրինականության եւ ժողովրդավարության խայտառակ ոտնահարումները, ինչպիսին չի եղել մեր երկրում երբեւէ: Ոչ միայն չի տեսնում, այլեւ դա անվանում է «կոռուպցիայի դեմ պայքար» կամ «բարեփոխումներ»: Ինչեւէՙ ամերիկյան երկակի ստանդարտների քաղաքականությունը նորություն չէ, պարզապես նման ցայտուն կերպով այն մեր հանդեպ դեռեւս չէր դրսեւորվել: Այժմ փաստերով եւ հանգամանորեն ներկայացնենք, թե ինչպիսի՞ն է Հայաստանում օտարերկրյա, այդ թվում ամերիկյան ներդրումների վիճակը եւ ինչպիսի՞ն է այն եղել, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունից» առաջ եւ հետո:

Նախ հիշեցնենք ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի դիտարկումը Հայաստանում ներդրումային միջավայրի մասին, որ նա արել էր Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի առթիվ. «Նույնիսկ եթե ընդունեմ, որ խնդիրը բնապահպանական մտահոգություններն են, միամտություն է մտածել, որ կարելի է այսպես վարվել եւ դա հետեւանքներ չի ունենա միջազգային ներդրողների համար Հայաստանի գրավչության տեսակետից»: Այսինքն, այստեղ աշխատած ամերիկյան դեսպանը մի բան է ասում, իսկ նրա ներկայացրած կառույցըՙ ԱՄՆ պետդեպըՙ այլ բան: Արձանագրենք սա: Այժմ ներդրումների ցուցանիշների մասին:

Վերջին 15 տարիների ընթացքում (բացառությամբ 2015 թ.-ի)ՙ սկսած 2005 թ.-ից, օտարերկրյա ներդրումների ծավալը Հայաստանում գերազանցել է 2018-2019 թվականների ներդրումների ծավալներին, երբեմնՙ երկուսից-չորս անգամ: Օրինակՙ 2008 թ.-ին դրանք կազմել են 943 մլն դոլար, 2009 թ.-ինՙ 760 մլն դոլար, 2011 թ.-ին 653 մլն դոլար եւ այլն: Սրանք Կենտրոնական բանկի կողմից հրապարակված ցուցանիշներն են: Մինչդեռ, ըստ ԿԲ-ի, 2018 եւ 2019 թթ.-երին օտարերկրյա ներդրումները կազմել են տարեկան նույնՙ 254 մլն դոլարը: Ընդ որում, 2018 թ.-ի ցուցանիշին նպաստել էր նախորդ իշխանության ժամանակահատվածիՙ առաջին եռամսյակի ներդրումների բարձր ծավալը: Այս տարվաՙ 2020 թ.-ի առաջին եռամսյակի օտարերկրյա ներդրումների ծավալըՙ 26,7 մլն դոլար, պարզապես աղետալի է: Այդպիսի ցածր ծավալ տարվա առաջին եռամսյակում չի եղել 2003 թ.-ից ի վեր: Սակայն սա «հեղափոխությունից հետո» եւ դրանից առաջ օտարերկրյա ներդրումների դեռեւս ոչ ամբողջական պատկերն է:

Ներկայացնենք վիճակագրական կոմիտեի հրապարակած օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը վերջին չորս տարիներին, վստահ լինելով, որ ինչպես այս, այնպես էլ ընդհանուր ներդրումների ծավալի մասին տեղեկատվությունը հայտնի է ԱՄՆ պետդեպին: Այսպիսով, օտարեկրյա ուղղակի ներդրումները Հայաստանում.

2016 թ.-ինՙ 62 մլրդ դրամ

2017 թ.-ինՙ 93 մլրդ դրամ

2018 թ.-ինՙ 74 մլրդ դրամ

2019 թ.-ինՙ 48 մլրդ դրամ

Ինչպես տեսնում ենք, թվերն ինքնին խոսում են: Սրան հավելենք, որ դարձյալ նույնՙ 2020 թ.-ի առաջին եռամսյակում ուղղակի ներդրումները բացասական են եղելՙ մինուս 11 մլրդ դրամ: Այսինքն, ոչ միայն ուղղակի ներդրումներ չեն եղել այս տարվա առաջին եռամսյակում, այլեւ այդքան գումար դուրս է բերվել Հայաստանից ներդրողների կողմից: Վստահ ենք, որ սրան էլ տեղյակ են ԱՄՆ պետդեպում:

Այժն ներկայացնենք Հայաստանում կատարված ամերիկյան ուղղակի ներդրումներինՙ դարձյալ հեղափոխությունից հետո եւ առաջ.

2016 թ.ՙ 2,1 մլրդ դրամ

2017 թ.ՙ 592 մլն դրամ

2018 թ.ՙ 1,3 մլրդ դրամ

2019 թ.ՙ մինուս 289 մլն դրամ

Այսպես կոչված «հեղափոխությունից հետո» ամերիկյան ուղղակի ներդրումները Հայաստանում ոչ միայն չեն ավելացել, այլ անցած տարի դարձյալ դուրս են տարվել մեր երկրից: Հետաքրքրական է. զեկույցը կազմելիս այս եւ վերոնշյալ մյուս ցուցանիշները ինչո՞ւ հաշվի չեն առել ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունում: Պատասխանն առավել քան ակնհայտ էՙ չեն ցանկացել :

Եվ ամենակարեւորը, վաղուց արդեն ժամանակն է, որ դադարենք հավատալ ԱՄՆ պետդեպի զեկույցներին, որոնք պարզապես քաղաքական ճնշման (եթե իրենց ոչ հաճո իշխանություն է) կամ աջակցության (եթե իրենց «սրտի» իշխանություն է) գործիքներ են, որպիսիք աշխարհի ոչ մի այլ երկիր չի կիրառում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)

Հաջորդ գրառումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՂ ՇՐՋԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՂ ՇՐՋԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Երկու տարի առաջ այս օրը դժոխային էր Արցախում՝ Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի պատճառով: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է...

ԿարդալDetails

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025

Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական