Երկուշաբթի, Հունիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԻՎԱ՞ՆԴ, ԹԵ՞ «ՊԱՑԻԵՆՏ»

18/09/2020
- 18 Սեպտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

Զրույցը վերարտադրեցՙ Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

– Աս «պացիենտը» ուրկե՞ հանեցիք, ի՞նչ հայերեն է ասիկա, չե՞ք ամչնար…

Զանգահարողը վաղեմի բարեկամս էր, Ամերիկայից, ինքն էլ մեզ նման ինքնամեկուսացման մեջ: Ուշի-ուշով հետեւում է կորոնավիրուսի «հաղթարշավին» աշխարհով մեկ, անշուշտ նաեւ Հայաստանում: Նրա հանդիմանական շեշտից սկզբում կարկամեցի, փորձեցի ինչ-որ բաներ ասել Հայաստանում բժշկական-առողջապահական ասպարեզում ռուսախոսության տարածվածության հին «ավանդույթների» մասին: Նույնիսկ փորձ արեցի բացատրելու, որ «հոս», Հայաստանում, «պացիենտ» բառը օգտագործում են բժիշկները իրենց այցելուներին փափկանկատորեն հիվանդ, առավել եւս հաճախորդ չկոչելու համար: Սակայն բարեկամս ավելի բորբոքվեց:

– Եղբա՛յր, խոսքս միայն բժիշկներուն չի վերաբերիր, այլ հատկապես ձեր հեռատեսիլի, կայքէջի լրագրողներուն, մանավանդ խմբագիրներուն: Ոչ միայն անոնք. ձեր առողջապահության նախարարն անգամ, վարչապետն ալ, որ ժամանակին խմբագիր եղած է, նույնիսկ ձեր պարետն ալ, որ կրթված մարդ կերեւի…

– Թերեւս ժողովուրդին ավելի հասկնալի ըլլալու համար,- բացատրեցի բորբոքված բարեկամիսՙ թերեւս անտեղի կերպով պաշտպանությանս տակ վերցնելով մեր խմբագիրներին ու պետական պաշտոնյաներին:

– Եղբա՛յր, անոնց խոսքը բնա՛վ հայերեն չէ: Խոսքս հատկապես հեռատեսիլին կվերաբերի. խմբագիր չունի՞ն, սրբագրիչ չունի՞ն, ոճաբան չունի՞ն, չե՞ն գիտեր, որ այդ բառը «հիվանդ» կնշանակե. անգլերեն patient-ն է, միայն ռուսական «ց» հնչյունափոխությամբ:

– Այո,- հաստատեցի համակերպված,- օտարաբանություն է, ինչպես ուրիշ շատ բառեր:

– Անտեղի՛, անճիշտ օտարաբանություն,- լսվեց հեռախոսի մյուս կողմից ընկերոջս ձայնը:- Ինչպե՞ս կրնա կորոնայով վարակվածը «պացիենտ» ըլլալ, ի՞նչպես կրնա «պացիենտը», օրինակ, մեռնիլ: Կորոնայով վարկավածէն ավելի լավ հիվանդ կրնա՞ ըլլալ: Քիչ կմնա, որ «հիվանդանոց» բառն ալ «պացիենտանոց», կամ «հիվանդապահուհի» բառն ալ «պացիենտապահուհի» կոչեք:

Հանդիմանությունների տարափի տակից դուրս գալու համար փորձեցի վերջ դնել զրույցին ու խոստացա ուսումնասիրել եւ այդ մասին «բան մը» գրել:

– Լավ, բան մը գրէ: Բացատրէ այդ մարդոց, պետական թե բժշկական, որ մենք հոս արեւմտահայերենը արդեն կորսցնելու վրա ենք, գոնե դո՛ւք մի կորսնցնեք արեւլահայերենը: Մեղք է մեր լեզուն,- ասաց բարեկամս ու կախեց խոսափողը:

Եվ իսկապես, խոստումս կատարելու համար ընկա բառարանների վրա:

Պարզվեց, որ մեր ամենախելացի բառարանըՙ Ստ. Մալխասյանցի Բացատրականը, չունի «պացիենտ», մինչդեռ Էդ. Աղայանի բառարանն ունի: Կնշանակի այդ բառը ավելի ուշ շրջանի փոխառություն է: Ֆրանսիական նշանավոր Larousse-ը ունի՛ նույն բառը, սակայն որպես երկրորդ բառիմաստ: Իսկ նորագույն որոշ բառարաններում այդ բառի դիմաց գրված է «արխաիկ»: «Պացիենտը» օգտագործվում է անգլերենում, սակայն հե՛նց հիվանդ եւ, երկրորդ, ամբուլատոր հիվանդ իմաստով: Առաջացել է լատիներեն patienteՙ համբերություն, տոկալ, սպասել իմաստներից:

***

Եվ այսպես, ընկերոջս պատվերը կատարելուց, մի քիչ «բառարանակերությամբ» զբաղվելուց հետո գրածս իրեն ուղարկեցի: Դժգոհ մնաց եւ այս անգամ երկտողով պատասխանեց: Արտագրում եմ նույնությամբ.

– Դուն ալ վարակվեր ես ուղղախոսության հարցերուն մեջ հայաստանցիներու թեթեւամտությամբ: Շատ մեղմ, գրեթե չեզոք դիրք բռներ ես: Պետք է խիստ բառերով քննադատեիր օտարաբանության այդ ախոյանները: Որքա՜ն օտար բառեր եւ արտահայտություններ կը գործածեն, եւ մեկը չկա զիրենք կեցնող: Հավանաբար ճիշտ այդ պատճառով ալ հայաստանցի ամենազարգացած մարդիկն անգամ կըսենՙ «խոսքը գնում է այն մասին»… Եղբա՛յր, խոսքը ո՞ւր կերթա: Տեղ մըն ալ չերթար: Բայց լեզուն կերթա՛: Պահ մը կանգ առէք, հերի՛ք եղավ:

Նախորդ գրառումը

ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ, ԿՐԵՄԼԸ ԵՎ… ՄԵՆՔ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԱՃ Է ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԱՃ Է ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ

Լրահոս

Ընտրությունների արդյունքները բողոքարկող 7 կուսակցությունների դիմումները ՍԴ-ը կքննի հունիսի 26-ին

22/06/2026

Սահմանադրական դատարանը 2026 թ. հունիսի 21-ի աշխատակարգային նիստում քննության է ընդունել ««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք...

Համախմբման առաջարկ. Լևոն Զուրաբյան

22/06/2026

21 հունիս 2026թ. Ադրբեջանի հետ շուտափույթ խաղաղության հաստատման համար իբր անհրաժեշտ սահմանադրական մեծամասնության ստեղծման պատրվակով Նիկոլ Փաշինյանի ռեժիմը սկսել է...

Իրանական պատվիրակությունը, ի նշան Թրամփի սպառնալիքների դեմ բողոքի, լքել է հանդիպման վայրը

21/06/2026

Բանակցություններին մասնակցող իրանական պատվիրակությունը լքել է հանդիպման վայրը՝ ի նշան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների դեմ բողոքի։ Ինչպես հաղորդում է Tasnim լրատվական...

ԵՄ-ն 34 միլիոն եվրո է փոխանցել Հայաստանին ռուսական շուկաներից  վերադարձրած հայկական ապրանքի համար

21/06/2026

Եվրոպական հանձնաժողովը 34 միլիոն եվրո է փոխանցել Հայաստանին՝ Ռուսաստանի առևտրային սահմանափակումներից տուժած մասնավոր հատվածին աջակցելու համար։ Այս մասին հաղորդվել է...

Բագրատ Սրբազանը 1 տարի հետո Մայր Աթոռում է. այստեղից նա կվերադառնա տնային կալանքի

21/06/2026

Բագրատ Սրբազանը Մայր Աթոռում է

21/06/2026

Դատարանի որոշմամբ Բագրատ Սրբազանին (Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան) թույլատրված է մասնակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին-ում կիրակնօրյա Սուրբ Պատարագներին։ Մեկ տարվա ընդմիջումից...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական