Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԵՎՐԻ ԴԱՇՆԱԳԻՐԸ

21/08/2020
- 28 Օգոստոսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
2020 թ. օգոստոսի 10-ին լրացավ Սեւրի դաշնագրի 100-ամյակը: Իրողություն, որը տարաբնույթ մտորումների տեղիք է տալիս, ստիպում կրկին անդրադառնալ խնդրին եւ անցած հարյուրամյակում աշխարհում տեղի ունեցած փոփոխությունների լույսի ներքո ներկայացնել պայմանագիրը, դրանից բխող իրավաքաղաքական հետեւանքները, հայության հիասթափություններն ու սպասելիքները: Ինչու, որովհետեւ այսօր առկա են իրատեսական պայմաններ դաշնագիրը կյանքի կոչելու համարՙ ա) Միջազգային իրավունքի լիակատար սուբյեկտ Հայաստանի Հանրապետություն, բ) երկու հազար տարի շարունակ զիջելու փոխարեն առայժմ փոքր, բայց տարածքային վերադարձ, գ) Հայրենիք-Սփյուռք-Արցախ եռամիասնություն, դ) սթափ մտածողություն, անկոտրում կամք եւ վստահություն ապագա հաղթանակների նկատմամբ:Նկատենք, որ Սեւրի դաշնագրին եւ դրա հետ անմիջական կապի մեջ գտնվող վիլսոնյան գործառույթների մասին շատ է գրվել: Ընդ որում եղել են ոչ միանշանակ մոտեցումներ եւ արտահայտվել են տարբեր տեսակետներ, որոնց զգալի մասն այսօր էլ են շրջանառվում: Կփորձենք հնարավորինս զերծ մնալ դրանցից եւ հրապարակի վրա եղած նյութերի, մասնագիտական գրականության, մամուլի հրապարակումների եւ արխիվային փաստաթղթերի զուգորդմամբ համակողմանի ու ամբողջական ներկայացնել դաշնագիրը:Սեւրի հաշտության պայմանագրի (1920 թ օգոստոսի 10) հիմքում դրվել են Մուդրոսի զինադադարի (1918 թ. հոկտեմբերի 30), Սայքս-Պիկոյի (1916 թ. մայիսի 16ՙ դրանով դաշնակիցները պետք է իրականացնեին Ասիական Թուրքիայի մասնատումը), Վերսալյան հաշտության պայմանագրերի (1919 թ-ի հունիսի 28) եւ Սան-Ռեմոյի կոնֆերանսի (1920 թ. ապրիլի 19-26) որոշումները: Հայաստանի հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ավետիս Ահարոնյանը:Պայմանագիրը բաղկացած էր 97 մասից եւ 578 հոդվածներից: Դրանք վերաբերում էին սահմանային եւ քաղաքական, փոքրամասնությունների պաշտպանության, ռազմական, ծովային եւ օդային մարտերի գերիների եւ պատիժների, տնտեսական եւ ֆինանսական, օդային նավագնացության, ջրային եւ երկաթուղային ճանապարհների, աշխատուժի հարցերին: Սեւրի հաշտության պայմանագրի համաձայն, Թուրքիային մնում էին Կոստանդնուպոլիսը եւ շրջակայքը: Բրիտանիան եւ Ֆրանսիան վավերացրին եւ գործադրեցին դաշնագրի իրենց վերաբերող բաժինը: Դաշնագիրը անկատար մնաց միայն Արեւմտյան Հայաստանի համար:Հայաստանին հիմնականում վերաբերում էին 88-93 հոդվածները: 1. Պաշտոնապես Ճանաչվում էր արդեն իսկ գոյություն ունեցող մոտավորապես հիսուն հազար քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստանի Հանրապետությունը, որին միացվում էր Արեւմտյան Հայաստանից 103 հազար քառակուսի կիլոմետր հողատարածքՙ Հայաստանը վերածելով 153 հազար քառակուսի քիլոմեթր տարածքով երկրի: Այսինքնՙ Միացյալ եւ անկախ Հայաստանՙ հետեւյալ շրջաններով. Վան, Բիթլիս, Դիարբեքիր, Խարբերդ, Սեբաստիա, Կարին եւ Տրապիզոն: 2. Կիլիկիայից էլ միացվում էինՙ Մարաշը, Սիսը, Ադանայի շրջակայքը եւ Ալեքսանդրեթը: 3. Երեւանի նահանգը, Թիֆլիսի հարավը, Ալեքասնդրապոլի հարավը եւ Արեւմտյան մասը, Կարսն ամբողջութեամբ: 4. Մ. Նահանգները եւ Ազգերի դաշնակցությունը հանձն էր առնում երաշխավորել եւ ապահովել այս որոշումների իրականացումը: 5. ԱՄՆ-ը 20 տարի պիտի հովանավորեր եւ օժանդակեր Հայաստանին: 6. Մարդկային եւ նյութական կորուստների համար հայերին պետք է հատուցում տրվեր: 7. Նշված այդ տարածքներում բնակվող բոլոր թուրքերը պետք է զինաթափվեին կամ հայաբնակ տարածքներից հեռացվեին:89-րդ հոդվածով Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի եւ Հայաստանի համար դեպի ծով ելքի խնդիրը հանձնարարվել էր ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին: Այսինքնՙ Սեւրի դաշնագիրը միջազգային քաղաքական այն փաստաթուղթն է, որով պաշտոնապես ճանաչվում էր Միացյալ, ազատ եւ անկախ Հայաստանի Հանրապետությունը եւ Թուրքիայից նրա ունեցած արդար ու լիիրավ պահանջները: Այն հաղթաթուղթը, որն այսօր էլ անհրաժեշտ է օգտագործել Հայ դատի վերջնական եւ արդարացի լուծման համար: Սեւրի դաշնագիրը հայության պատմության աստեղային պահերից էր: Այն եղավ միջազգային իրավունքի ցարդ չգերազանցված միակ փաստաթուղթը, որում ԱՄՆ-ի նախագահի իրավարարությամբ մանրամասնորեն ճշտված են հայկական եւ թուրքական պետությունների միջեւ միջազգային սահմանները:Պայմանագրի այն հոդվածները, որոնք վերաբերում էին ֆրանսիական եւ բրիտանական վերահսկողության տակ անցնող հողատարածքներին, ամբողջությամբ գործադրվեցին: Իսկ միջազգային իրավունքի համապատասխան իրավանորմերի, երբ որեւէ դաշնագրի հոդվածների մի մասը գործադրվում է, ապա մյուս հոդվածների գործադրելիությունն էլ է երաշխավորված: Դաշնագիրը անկատար մնաց միայն այն չվավերացված Արեւմտյան Հայաստանի համար: Իսկ ինչ վերաբերում է թուրքական կողմի այն պնդումներին, որ 1923 թ. կնքված Լոզանի դաշնագիրը փոխարինել է Սեւրի պայմանագրին, ապա դա անհիմն է, քանի որ միջազգային օրենքներով որեւէ դաշնագիր չի կարող փոխարինել նախորդ մեկ այլ դաշնագրի, եթե նախորդ դաշնագիրն ստորագրող կողմերը չեն ստորագրել նոր դաշնագիրը: Պատմական իրողություն է, որ Հայաստանը չի ստորագրել Լոզանի դաշնագիրը: Հետո էլՙ Լոզանի դաշնագրում Սեւրի դաշնագրին որեւէ անդրադարձ չկա, այդ թվումՙ այն չեղյալ հայտարարելու մասին: Այնպես որ, Սեւրի դաշնագիրն այսօր էլ վավերական է եւ լիովին գործադրելի: Ի դեպ, Ալեքսանդրապոլի պայմանագիրն էլ, որով Հայաստանը հրաժարվում էր Սեւրից, կնքվել էր 1920թ. դեկտեմբերի 2-ին ՀՀ ժամեր առաջ հրաժարական տված կառավարության կողմից եւ ինքնին եւս անվավեր է:Ի մի բերելով շրջանառվող տեսակետները նշենքՙ1. Ողջունելի է, որ նախկինում հիմնականում գիտական շրջանառության ոլորտում գտնվող դաշնագիրը ՀՀ վարչապետի ուղերձով դարձավ նաեւ պետական շրջանակների գործառույթ:2. Հարկավոր է հստակ գիտակցել, որ Սեւրի վերաբերյալ եղել է թուրքական երկուՙ այն ստորագրող սուլթանական եւ մերժող քեմալական մոտեցումներ: Դրանց միջեւ պայքարն ավարտվեց երիտթուրքերի օրգանական շարունակություն հանդիսացող քեմալական կողմի հաղթանակով, որը պայմանագիրն ստորագրողներին համարեց պետության եւ ազգի դավաճաններ եւ շատերին մահապատժի ենթարկեց:3. Հայաստանի Հանրապետությունն ու հայ ժողովուրդը բնակչության թվաքանակի համեմատությամբ ամենաշատն էին տուժել պատերազմում, ի նպաստ դաշնակիցների հաղթանակի արել էին հնարավորը, հետեւապես միանգամայն բնական էր, որ ճանաչվեին հաղթող կողմի դաշնակից եւ ակնկալեին հատուցում, որը դրսեւորվեց Սեւրի դաշնագրի ձեւով:4. Ինչպես ժամանակին նշել է Հովհաննես Քաջազնունին, պետք չի շատ ոգեւորվել ու շլանալ Սեւրով: Գրեթե նույնն էր ասում եւ հայերին նոր վտանգներից զգուշացնում էր նաեւ Ֆրանսիայի այն ժամանակվա վարչապետ Պուան Կարեն: Ընդհանրապես շատերն էին կարծում, որ Վիլսոնը կարող է սահմաններ գծել, բայց եթե այդ գործընթացն ուժով ապահովված չլինի, կմնա դատարկ հնչյուն: Այդպես էլ եղավ իրականում:5. Անկախ ամեն ինչից երբեք չպետք է անտեսել Ռուսաստանի դերակատարությունը մեր տարածաշրջանում, ինչպես դա եղավ Սեւրի ժամանակ, իսկ ցավալի հետեւանքները մեզ հայտնի են:6. Այսուհետեւ Սեւրին անդրադառնալիս հարկավոր է այն ավելի մանրամասն եւ խորքային ուսումնասիրել, չկենտրոնանալ միայն 88-93-րդ հոդվածների վրա, քանի որ ոչ պակաս կարեւոր ու հայանպաստ են նաեւ 142, 144, 226-228, 230, 349, 351, 352 եւ այլ հոդվածներ:7. Հաճախ շեշտվել ու չափազանցվել են հայկական երկու պատվիրակությունների միջեւ եղած հակասությունները, սակայն ավելի ուշադիր դիտարկելու դեպքում ակնհայտ է դառնում, որ վճռական պահերին նրանք իրատեսորեն զիջել են միմյանց, հատկապեսՙ Պողոս Նուբարը:8. Այսօր էլ Թուրքիայում սեւրոֆոբիա կա, այսօր նրանք անում են ամեն ինչ պատմությունը կեղծելու եւ խեղաթյուրելու համար, որն ավելորդ անգամ ցույց է տալիս Սեւրի դաշնագրի կենսունակությունը եւ այսօր էլ կիրառելի լինելու խիստ կարեւոր հանգամանքը:9. Անհրաժեշտ է այսօր էլ արժանվույնս գնահատել Սեւրի դաշնագիրը որպես պատմական կարեւոր, կենսունակ, համապատասխան պայմանների առկայության դեպքում միջազգային իրավանորմերով նախատեսված միանգամայն կիրառելի փաստաթուղթ, անել ամեն ինչ մեծացնելու, կրթելու եւ դաստիարակելու այնպիսի խելացի, ուժեղ, համարձակ եւ բանիմաց սերունդ, որը կպայքարի Սեւրի դաշնագիրը եւ Վիլսոնի իրավարար վճիռը կյանքի կոչելու համար:Օգոստոս 2020
 
 
Նախորդ գրառումը

ԻԶՈՒՐ ՄԻ՛ ՔՆՆԱԴԱՏԵՔ ՆԻԿՈԼԻՆ

Հաջորդ գրառումը

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ «ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ»

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ «ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ»

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական