Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Համընդհանուր հայտարարագրումն առնչվելու է նաեւ նվազագույն եկամուտներ ունեցողներին

12/06/2020
- 12 Հունիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հիշո՞ւմ եք ավելի քան մեկուկես տարի առաջ, ՊԵԿ արդեն նախկին նախագահ Դավիթ Անանյանը հայտարարեց, որ իշխանությունը մի շատ լավ բան է նախաձեռնել ժողովրդի համար: Այն է, որ մեր բոլորիս նույնականացմանՙ ID քարտերը դառնալու են կուտակային քարտեր եւ քաղաքացիները գնումներ կատարելիս կարող են ստանալ իրենց գնումների 1-3 տոկոսի չափով գումար: Այս նախաձեռնության մանրամասներին ծանոթանալուց հետո միայն պարզ դարձավ, թե ինչ է թաքնված կառավարության §բարի¦ նպատակի տակ: Խոսքը մեր բոլորիսՙ 18-65 տարեկան քաղաքացիների համընդհանուր հարկային հայտարարագրման, ապա նաեւ հարկման մասին էր: Ըստ այդ նախաձեռնության, ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է ներկայացնեն եկամուտների հայտարարագիր եւ իրենց ստացած բոլոր եկամուտներից վճարեն 23 տոկոս եկամտային հարկ: Շատ արագ այն ստացավ §խոպանչիներին հարկելու¦ անվանումը: Սակայն խնդիրը միայն արտագնա աշխատանքի մեկնածների եւ նրանց Հայաստան ուղարկած գումարները հարկելու մասին չէ, այլ համընդհանուր հարկային հայտարարագրման:

Այս նախաձեռնության դեմ հասարակական մեծ դժգոհություն առաջացավ: Դրա արդյունքում, վարչապետ Փաշինյանը առժամանակ հետաձգեց այն իրագործելու ժամանակը: Այդ ժամանակ տեղի ունեցած նրա մամուլի ասուլիսիներից մեկի ժամանակ, նա նախ հերքեց, որ նման գաղափար կա, ապա ասաց, որ դա ընդամենը գաղափար է, որը ընդամենը քննարկվել է եւ որ կառավարության ընդունած որոշումը անփոփոխ չի կարող լինել: Սակայն գլխավոր մտահոգությունը նա ոչ թե հերքեց, այլ պահպանեց, հետեւյալն ասելով. §Սա դեռ չի նշանակում, որ ով հայտարարագիր ներկայացնի, պետք է հարկվի: Բազմաթիվ երկրների հետ մենք ունենք կրկնակի հարկումը բացառող օրենք, հիմա  բոլորի հետ ենք ցանկանում ունենալ, որ մեր քաղաքացիները կրկնակի չհարկվեն¦:

Առաջինըՙ դեռ այն ժամանակ վարչապետի պաշտոնակատարը չհերքեց համընդհանուր հայտարարագրում մտցնելու գաղափարի առկայությունը: Մենք տեսանք, որ հիմա այն կրկին առաջ է քաշվել: Այն ժամանակ սպասվում էին համապետական արտահերթ ընտրություններ եւ այս նախաձեռնության շուրջ բարձրացրած աղմուկը խիստ անցանկալի էր:

Երկրորդը, համընդհանուր հայտարարագրման շնորհիվ ստեղծվելու է որեւէ անձի նկատմամբ քաղաքական ճնշումներ գործադրելու լայն հնարավորություն եւ ոչ ոք դրանից չի կարող փախչել: Նույնն այն ժամանակ ասում էր ՊԵԿ նախագահըՙ անկախ նրանից ID քարտով կցանկանաս կուտակել թե ոչ, հայտարարագրում ներկայացնելու ես:

Երրորդը, վարչապետի պաշտոնակատարը հերքում էր միայն մասնավոր փոխանցումների կրկնակի հարկման հնարավորությունը, դրանով իսկ հաստատելով, որ դրանք այդուհանդերձ, հարկվելու են: Եթե օրինակ Ռուսաստանում բարձր կենսաթոշակ ստացող ՀՀ քաղաքացին գումար է ուղարկում իր հարազատին այստեղ, ապա դա հարկվելու է, եթե օրինակ գործարքային եւ Ռուսաստանում չգրանցված աշխատանք կատարած ՀՀ քաղաքացին գումար փոխանցի այստեղ, դա հարկվելու է:

Եվ ահա առանց դատարանի որոշման գույքի բռնագանձումից, բանկային գաղտնիքի բացահայտումից, գույքահարակի բազմակի բարձրացումից հետո, կորոնավիրուսի մոլեգնման, տնտեսական ճգնաժամի խորացման, սոցիալական վիճակի աղետալի անկման պայմաններում վարչապետ Փաշինյանը որոշել է կյանքի կոչել իր այսՙ ըստ էության մարդկանց գրպանները մտնելու գաղափարը:

Ընդ որում, այս անգամ անհնար է դա բացատրել §ունեւորներին հարկելու¦ կամ §թալանը հետ բերելու¦ արդարացումներով: Բանն այն է, որ §Հանրային ծառայության մասին¦ դեռեւս 2011 թ.-ին ընդունված օրենքով արդեն իսկ սահմանված են §Բարձրաստիճան պաշտոնատար եւ նրանց փոխկապակցված անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման պարտավորությունները (հոդված 32)¦: Հետեւաբար համընդհանուր հայտարարագրումը վերաբերելու է մնացած բոլորին: Այսինքն, նրանց ովքեր, չունեն չհայտարարագրված թանկ գույք կամ բարձր եկամուտներՙ սոցիալապես անապահով կամ նվազագույն  եկամուտներով ապրողներին:

Եկամուտների մասին հայտարարագիր պետք է ներկայացնեն, օրինակ գործարքային աշխատանք կատարող անձիքՙ շինարարներ, ներկարարներ, արհեստավորներ, անհատական տաքսի վարողներ, անհատական բեռանփոխադրում իրականացնողներ ու բեռնակիրներ, այս կամ այն առարկայի մասնավոր դասեր տվողներ, ծրագրային եւ այլ համակարգչային պատվերներ տանից կատարողներ, հուշանվերներ պատրաստողներ, անգամ հարկումից ազատված գյուղատնտեսության մեջ զբաղվածներ եւ այլն: Նրանց բոլորի եկամուտների մասին իշխանությունը արդեն տեղեկացված է լինելու եւ եթե հանկարծ կատարեն մի ծախս, որը կարող է արտասովոր թվալ, նրանք անմիջապես հայտնվելու են հարկային մամլիչի տակ: Առավել եւս, եթե որեւէ մեկը փորձի հակաիշխանական տեսակետեր արտահայտել կամ գործողություններ կատարել, ապա նրա հայտարարագրած եկամուտներն անմիջապես կդառնան պետական համապատասխան գործողության պատճառ:  Այսինքն, այս նախաձեռնությունը նաեւ քաղաքական հետապնդումների համար հիմք է ստեղծում:

Ինչ մնում է այս օրենքի սկզբնական անվանմանըՙ §խոպանչիներին հարկելուն¦, ապա առնվազն անհեթեթ է, երբ այլ պետությունում աշխատած եւ հարազատներին փոխանցած գումարը մեր կառավարությունը ցանկանում է հարկել: Եթե օրինակ 2019 թ.-ին Հայաստան իրենց հարազատներին ուղարկված  գրեթե 2 մլրդ դոլարը հարկվեր 23 տոկոս եկամտային  հարկով, ապա դա կկազմեր մոտ 460 մլն դոլար:

Ներկա ճգնաժամային վիճակում այլ երկրից իրենց հարազատներին օգնողներին եւ մեր պետության սոցիալական բեռը փաստացի թեթեւացնողներին աջակցելու եւ խրախուսելու փոխարեն, կառավարությունը փաստորեն ցանկանում է նրանցից գումարներ գանձել: Հետաքրքրական էՙ ինչո՞ւ: Գուցե դժվարացել է պետական բարձրաստիճան պաշտոնյաներին եւ պետական համակարգին աստղաբաշխական պարգեւավճարներ տրամադրելը, եւ այդ հարցը վարչապետը ցանկանում է լուծել դրսում ապրող մեր հայրենակիցերի հաշվի՞ն:

Թե ինչպիսին կլինեն այս նախաձեռնության կյանքի կոչման հետեւանքները, գուցե վարչապետին ու նրա կառավարությանն այնքան էլ չի հետաքրքրում: Մինչդեռ, դրանք բացասական կլինեն մի շարք առումներով:

1. Մարդիկ կսկսեն գումարներ ուղարկել, շրջանցելով բանկերը: Դա կվնասի եւ կորուստներ կպատճառի բանկային համակարգին:

2. Մասնավոր փոխանցումները կսկսեն նվազել: Ինչը նշանակում է, որ կնվազեն Հայաստան մտնող գումարները, ինչն էլ կնպաստի տնտեսական անկման խորացմանը:

3. Ի վերջո, եթե համընդհանուր հայտարարագրումը կյանքի կոչվի, արտերկրում ավելի բարենպաստ վիճակում գտնվողները Հայաստանում բնակվող իրենց հարազատներին կտանեն այն երկիր, որտեղ բնակվում եւ աշխատում են: Այսինքն, սա նաեւ կխթանի արտագաղթը:

Հույս չունենք, որ այս ամենը կառավարությունը հաշվի կառնի եւ հետ կկանգնի հերթական վտանգավոր եւ վնասարար նախագծից: Ներկայիս կառավարության ղեկավարը սեւեռված մտքերից հետ չի կանգնում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բերձորի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոց տանող աստիճաններն այժմ ավելի հարմարավետ են եւ գունագեղ

Հաջորդ գրառումը

Արաբերեն վավերագրական ֆիլմՙ “Սկզբում Հայաստանն էր”

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Արաբերեն վավերագրական ֆիլմՙ "Սկզբում Հայաստանն էր"

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական