Կիրակի, Հունիսի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԵՐՎԱՆԴ ԵՐԿԱՆՅԱՆԻ «ԲԱԱԼԲԵԿՒ ԱՎԵՐԱԿՆԵՐԸ». ՊԱԹԵՏԻԿ, ԷՔՍՊՐԵՍԻՎ, ԶԳԱՑՄՈՒՆՔԱՅԻՆ

11/04/2020
- 11 Ապրիլի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

Հասմիկ Սարգսյան

2020թ. փետրվարին անցկացված Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնի ամփոփիչ համերգին հնչած երաժշտական երկերի շարքում էր Երվանդ Երկանյանի «Բաալբեկի ավերակները» սիմֆոնիկ պոեմը:

Էքսպրեսիաՙ ասել է, թե առանձնահատուկ արտահայտչականություն: Սա՛ է կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի «Բաալբեկի ավերակները» սիմֆոնիկ պոեմի կարեւոր բնութագրիչներից մեկը: Այն գրվել է կոմպոզիտորիՙ հնագույն քաղաքակրթությանն առնչվելու հզոր տպավորությամբ: Ասես, իրականությունից վերացած, արտահայտել է զգացմունքներն ու ապրումներըՙ գնալով ավելի ու ավելի խտացող գուներանգներով;

Նրանում, առաջին հայացք, կերպավորումներ, իրադարձությունների զարգացումների տրամաբանություն պետք չէ փնտրել: Այն, մի կողմից, տվյալ պահին աշխարհզգացողության խորն սուբյեկտիվիզմով, իրերի մեջ քողարկված միստիկականը բացահայտելու զգացմունքային ճիգով, պաթետիկ ոճաբանությամբ երաժշտական երկ է: Մյուս կողմից, յուրահատուկ անդրադարձ է պատմական հնագույն իրողություններինՙ մտովի կենդանացրած իրադարձությունների զարգացման տրամաբանությամբ: Երաժշտական այս երկի հենց մուտքըՙ բարձրահունչ-արտահայտիչ-պաթետիկական, ունկնդրին միանգամից տեղափոխում է մի խորհրդավոր-անմեկնելի միջավայր, որում մարդկային հանճարի հանդեպ հիացում կա, մարդկային անկարելի թվացող արարումների մասին պատմելու խիտ ու կուռ եղանակ… Պաթետիկ պատումը տեղ-տեղ տեղի է տալիս, մեղմվում, ասես հեղինակը մտասուզումով գնահատում է իր տպավորությունները Բաալբեկ այցից, հետո նորից ու նորից ժայթքումներով հույզ ու հիացք միախառն բխում ենՙ պատմության մեջ մտասուզումներովՙ հերոսականի մասին հեղինակային հոգեհույզի յուրատիպությամբ:

Արվեստի լեզվի սիմվոլիկությունը նման ոճի ստեղծագործություններին մյուս բնութագրիչն է: Ստեղծագործությունը զգացմունքային հորդում լինելովՙ համաչափ է եւ ինտելեկտուալՙ հոգեբանական խորն մտորումների զգացմունքային շեշտված արտահատչականությամբ: Միաժամանակ ռոմանտիկՙ տեղ-տեղ զգացմունքային ծայրահեղ լարվածության արտահայտությամբ, դինամիկ դիապազոնի ընդարձակությամբ:

Երկն ունկնդրելիս տեղափոխվենք Բաալբեկՙ այն վայրը, որի անվամբ կոչված է ստեղծագործությունը:

Ներկայիս Լիբանանի տարածքում է հինավուրց քաղաք Բաալբեկը: Այստեղ գտնվող ավերակները ոչ միայն մարդկային հինավուրց քաղաքակրթության մասին պատկերացում տվող ճարտարապետական գլուխգործոցներ են, այլ նաեւ պարունակում են գաղտնիքներ, որոնք մինչ օրս բացահայտված չեն: Ավերակված էլՙ Բաալբեկը վեհապանծ է, այցելուների համարՙ տպավորիչ: Բեգգա դաշտավայրումՙ Լիտանի գետից արեւելք գտնվող այս բնակավայրը Հռոմեական կայսրության տարիներին ունեցել է Հելիոպոլիս անվանումը: Այն կայսրության երբեմնի հզորությունն ու արվեստի վեհությունը վկայող նյութեղեն հիշատակությունն է, Լիբանանի ամենալավ պահպանված հռոմեական կառույցների ավերակներով: Հայերիս համար այն հետաքրքիր է նաեւ նրանով, որ ըստ հունական աղբյուրների, Տիգրան Մեծի օրոք Փյունիկիայի հետ մտել է հայկական կայսրության կազմի մեջՙ Արեգ-Քաղաք անվամբ: Եվ սա է, որ հեղինակին առանձնակի մտածումների նյութ է տվել, որը Բաալբեկ այցից տարիներ հետո, կուտակվելով ու բյուրեղանալով, պիտի երաժշտական երկ դառնար: Պատմական հնագույն ժամանակների վերագնահատումը, Հայոց հաղթանակների պանծալի ժամանակներին մտովի դարձը, հնոց վեհության արտահայտման եւ հոգեւոր հայրենիքի վերարտադրության ցանկությունն են նաեւ այն լեյտմոտիվները, որոնք, ըստ իս, պետք է դիտարկվենՙ որպես Երվանդ Երկանյանի սիմֆոնիկ պոեմի մեկնաբանման մեկնակետեր:

Ի՜նչ էր զգում արվեստագետըՙ շրջելով 9000 տարվա հնության բնակավայրումՙ Յուպիտերին, Վեներային, Բաքոսին, տեղական աստվածություններինՙ Հադադին, Ատարգատիսին եւ պտղաբերության երիտասարդ աստծուն ձոնված տաճարների ավերակներում… Կոմպոզիտորին տեսլացել են մ.թ.ա. 334 թվականին Ալեքսանդր Մեծի կողմից Մերձավոր Արեւելքի քաղաքները գրավելու պատկերները, նորովի արժեւորել է Տիգրան Մեծի կայսրության սահմանների հաստատման փաստն ու դերակատարությունը Հայոց ողջ ընթացքի համար: Կենդանացել է մ.թ. I դարում Օգոստոսի կայսրության տարիներից եւ հաջորդող երկու հարյուր տարիներին հռոմեացիների կողմից տաճարների համալիրի կառուցման պատմությունը. աշխարհում ամենաբարձր սյուները զարդարել են Յուպիտերի տաճարը Բաալբեկում, այստեղ աշխարհում ամենամեծ տաշած քարն այդպես էլ չի հասցվել իր նպատակատեղին…

Տեսածից, զգացածից հենց այս աննկարագրելի տպավորություններն են իրենց երաժշտական արտահայտությունը գտել Ե. Երկանյանի «Բաալբեկի ավերակները» սիմֆոնիկ պոեմում: Այն առաջին անգամ կատարվել է շուրջ մեկ տասնամյակ առաջ, Երեւանում Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի կողմից: Եվ ահա այն երեւանյան երաժշտասեր հանրությանը ներկայացվեց երկրորդ անգամՙ իբրեւ պատմական հնագույն ժամանակների իրադարձությունների եւ արվեստի հեղինակային ընկալում եւ երաժշտական լեզվով մեկնություն, իբրեւ իրականությունից տպավորության եւ դրանից բխած տեսլականի բյուրեղացած արտահայտություն:

Նախորդ գրառումը

ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ ՆՈՐ ԹՌԻՉՔՙՎԱՂԸ

Հաջորդ գրառումը

ԳԻՇԵՐԱՅԻՆ ԷՍՍԵ

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

ԳԻՇԵՐԱՅԻՆ ԷՍՍԵ

Լրահոս

Միացյալ Նահանգները և Լիբանանը ճանաչում են  Իսրայելի իրավունքը՝ պահպանելու անվտանգության գոտի հարավային Լիբանանի տարածքում. Նեթանյահու

28/06/2026

Միացյալ Նահանգները և Լիբանանը ճանաչում են  Իսրայելի իրավունքը՝ պահպանելու անվտանգության գոտի հարավային Լիբանանի տարածքում. մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի...

Հայտնի են Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը

27/06/2026

Հայտնի են ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյան հոգեհանգստի և հուղարկավորության...

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ քննարկել փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ տարաձայնությունները, սակայն բռնությանը մտադիր է պատասխանել բռնությամբ. Վենս

27/06/2026

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ քննարկել փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ տարաձայնությունները, սակայն բռնությանը մտադիր է պատասխանել բռնությամբ: Այս մասին սոցցանցի իր...

Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերություններից բխող հարցեր

27/06/2026

Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, հայտնել է...

Եթե Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում ձեզ համար նախապես նշանակություն չունի, ապա ինչո՞ւ ընդհանրապես դիմեցիք ՍԴ. Արփինե Հովհաննիսյան

27/06/2026

Քաղաքական ԱՆտրամաբանության տրամաբանությունը Այս թեման այսօր չէի պատրաստվում բացել։ Մտադիր էի սպասել Սահմանադրական դատարանի որոշմանը։ Բայց այսօրվա նիստից հետո այլևս...

Սահմանադրական դատարանում շարունակվում է ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը

27/06/2026

ՍԴ-ում շարունակում են քննել 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական