Երեկ նավթի բիրժաները փակվել են նավթի գների որոշակի անկմամբ։ Այս պահին Նյու Յորքի սակարանում WTI կոչվող հում նավթի մեկ բարելի համար տալիս են 22,76 դոլար, իսկ Լոնդոնում Brent-ը արժե 31,48 դոլար։
Նավթի գների անկումը պայմանավորված է այդ շուկայում զարգացումներիՙ մասնավորապես ՕՊԵԿ-ի եւ ՌԴ-ի միջեւ բանակցությունների պարբերական հետաձգման հետ։ Սա նաեւ հետեւանք է միջազգային ավիափոխադրումների կանգի հետ, ինչի հետեւանքով ավիոկերոսինի սպառումը էականորեն նվազել է։
Ոսկու տրոյական ունցիան (մոտավորապես 31 գրամ) այս պահին վաճառվում է 1752 դոլարով։ Ոսկու գնի բարձրացումը իր հերթին պայմանավորված է համաշխարհային տնտեսության ճգնաժամի հետՙ խոշոր փոխատերերը այսօր նախընտրում են իրենց փողերը դնել ոսկու մեջ։
Պղնձի գինը իր հերթին սակարաններում որոշ չափով բարձրացել է, այս պահին մեկ տոննան մոտ 5 հազար դոլար է, սակայն շարունակում է ցածր մնալ։ Անցած տարի նույն այս ժամանակ պղնձի տոննան արժեր մոտ 6500 դոլար։