Երկուշաբթի, Հունիսի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մենք՝ ուղեծիր որոնելիս

Անահիտ Հովսեփյան
21/02/2025
- 21 փետրվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Մյունխենի համաժողովից հետո բազմաբեւեռ աշխարհը դարձավ երկբեւե՞ռ

Անցյալ ուրբաթ՝ փետրվարի 14-ին Գերմանիան ու Եվրոպան, ավելի ստույգ՝ աշխարհը սպասում էր Մյունխենի անվտանգության 61-րդ համաժողովի բացման ելույթներին, ամենից շատ՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ելույթին: Շատերը գիտեին, որ նա իրավաբան է, պահպանողական հանրապետական, 2016-ին դեմ է եղել Թրամփին, սակայն նախագահության շրջանում սատարել է նրան: Քչերը գիտեին, որ 40 -ամյա համակրելի արտաքինով քաղաքական գործիչը հռետորական այդպիսի՛ բնատուր շնորհ ունի. նա գրող է, ուրեմն «հաշտվել» կարելի է, թե բառերն ընտրելու ունակությունը մասնագիտական է, իսկ բովանդակության ահռելի աշխարհագրությամբ բանավոր շարադրանքը մարտահրավեր դարձավ ներկա ունկնդրին: Բայց նախ՝ մուտքը: Վենսը ցավակցեց նախորդ օրը Մյունխենի ահաբեկչության հետեւանքով ծանր վիրավորների ընտանիքներին, առողջություն մաղթեց նրանց:

Սրա մասին միգուցե չգրեի, եթե նկատելի չդառնար, որ հետզհետե անտարբեր ենք դառնում, արագ չենք արձագանքում այլոց ցավին: Անցյալ հինգշաբթի, մինչեւ վերջին պահը, երբ պատրաստվում էինք թերթը տպարան ուղարկել, հետեւում էի Մյունխենում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ արձագանքներին: Նույն օրը՝ փետրվարի 13-ին Բեռլինում Ադրբեջանի դեսպանի ցավակցական գրառումը կարդալուց հետո, X-ի հարթակում փնտրում էի ՀՀ-ի «վերաբերմունքը»: Այն ՀՀ դեսպանի էջում երեւաց հաջորդ օրը՝ փետրվարի 14-ին՝ նախագահ Վահագն Խաչատուրյանի ցավակցագիրը վերահրապարակելով:

Նանոարագությունների դարում ուզում ենք, որ աշխարհը մեր ցավին անմիջապես արձագանքի, անտարբեր չմնա, մոռանալով, որ այլոց դժբախտության հանդեպ սառնարյուն ենք, դանդաղ ենք շարժվում, հապաղում ենք:

Միգուցե մեր ակտիվության պակասից է նաեւ միջազգային հանրության անտարբերությունը հայոց խնդիրների հանդեպ, ճիշտ բառը, խոսքը գտնելու, առիթն օգտագործելու ճկունությունը, համարձակությունը ինչպե՞ս անէացան բան-ա-ստեղծների մեր երկրում:

Մյունխենում էլ երեւակվեց, թե աշխարհն որքան արագ կարող է փոխվել, ռումբն ու հրթիռն այստեղ բառն է, խոսքը: Վենսի ելույթից հետո, համաժողվի մնացյալ երկու օրվա բովանդակությունը փոխվեց, նախապատրաստած ելույթները հնացան, աշխարհը փոխվեց, փոխվում է՝ լրագրողներիս համար անհասանելի արագությամբ:

 Հայկական պաշտոնական պատվիրակությունը Մյունխենում էր՝ ադրբեջանականից ավելի ներկայացուցչական, եւ Ալիեւի ներկա չլինելը մեզ շռայլեց նրա ֆաշիստական վերբալ ահաբեկչությունից կտրվել: Բայց ինչո՞ւ դրա մասին չհիշատակվեց տարբեր բանավեճերի ժամանակ, երբ դահլիճում ներկա հայ փորձագետ, վերլուծաբան, արտախորհրդարանական դեմքեր անգլերեն վարժ արտահայտվելու դժվարությունը չունեին: Խաղաղությո՞ւն է տալիս մեզ դրացի դահիճը, այդ հեքիա՞թն ենք ուզում մեր օրորոցայինը դարձնել, դրա՞ համար ձայն չենք հանում, թե՞ Մյունխենում պիտի կրկնել, որ ագրեսորի «սապոգը» միայն Պուտինն է կարում:

Մի բանավեճ կար անպատժելիության վերաբերյալ (Conversation on Impunity), որ վարում էր պրոֆ. Զաֆֆերլինգը՝ Նյուրնբերգյան սկզբունքների ակադեմիայից ՝ հյուր երկու բանախոսների հետ: Պրոֆեսորը հիշատակելով համաժողովի «Խաղաղություն երկխոսության միջոցով» վերնագիրը, դրան հավելեց մի բաղադրիչ, որ փնտրում ենք միշտ, իսկ վերջին տարիներին հստակ իրավագիտակցությամբ՝ «խաղաղություն (արդարության) արդարադատության միջոցով»: Միջազգային քրեական դատարանի (ICC) նախկին նախագահ Սիլվիա Ֆերնանդես դե Գուրմենդին ելույթի սկզբում դատարանի կարեւորության մասին խոսելիս արձանագրեց, որ  այն ստեղծվել է հենց այդ նպատակով, հավելեց, որ վերջին անդամները Ուկրաինան եւ Հայաստանն են: «Ես ողջունեցի Հայաստանի անդամակցումը», ասաց արգենտինացի դատավորը: Մյուս բանախոսը՝ The Reckoning Project կազմակերպության գործադիր տնօրեն  Ջանին դի Ջիովաննին պատմեց իրենց գործունեության մասին, թե շատ արագ են արձագանքում, լինում պատերազմական վայրերում, արձանագրում զոհերի պատմությունները, վկայություններ հավաքում, ասաց՝ «ավելի շատ ենք առերեսվում դրանց, քան դատարանը»: Եղել են Բոսնիայում, Ուկրաինայում, Գազայում: Նա օրինակներ էր բերում, թե Կարաջիչին, ճիշտ է , ձերբակալել են, բայց «զոհերը շատ երկար են սպասել այդ օրվան: Նրանց աչքերով պիտի նայել արդարադատությանը»: Հետո Միլոշեւիչի անունը տվեց, հետո քրեական հետապնդման տակ ազատ ճամփորդող Պուտինին, Նեթանյաուհիին հասավ, հիշեցրեց, թե «վերջինս նույնիսկ ձեռ առավ, ԱՄՆ գնաց»: Եվ իհարկե Ալիեւի ոճրագործության, նրան դատապարտելու, դահիճի եւ զոհի մասին որեւէ խոսք չեղավ: Իհարկե կարող ենք մխիթարական համարել նույն մարդկանց բերած օրինակները, թե «արդարադատություն իրականացնելը երբեմն երկար է տեւում», սակայն «Գերմանիայում այսօր էլ՝ 80 տարի անց պատժվում են նրանք, որ ոճրագործություն են կատարել»: Այդուհանդերձ, երբ այսպիսի հարթակներում ներկա չես լինում կամ նստած լուռ ունկնդրում ես, կամ սելֆի ես անում, քո օրինակը մնում է լուռ, լռեցված: Ալիեւն երկու տարի առաջ հենց այս հարթակում ՀՀ վարչապետին դեմ հանդիման նստած ասաց «արդար պատերազմ» արտահայտությունը, եւ նրան Մյունխենի անվտանգության համաժողովի՝ արդեն նախկին նախագահ Հոյսգենը չընդհատեց: Եթե Մյունխեն է գալիս ՀՀ-ից պաշտոնական պատվիրակություն, ինչո՞ւ նրանց հետ Արցախը, հայ ժողովրդին ներկայացնող խորհրդարանական կամ արտախորհրդարանական ընդդիմություն չկա: Ո՞վ պիտի բարձրաձայնի այն կարեւորը, որ հայ իշխանավորը չի կարող, կամ չի ուզում ասել: Ինչո՞ւ Բաքվում պատանդառված, դատարանում ապօրինի, շինծու մեղադրանքներով լլկվող հայ ռազմագերիների լուսանկարներով բազմություն չկա, երբ այս տարի էլ CNN-ի փորձառու Քրիստիան Ամանփուրի վարած բանավեճի ժամանակ հրեա պատանդառվածի մի ծնող որդու լուսանկարը վեր պարզելով հուզմունք շարժեց: Նրա ելույթին արձագանք լսվեց՝ պաղեստինցի մի կին մարդկային երկխոսության կամուրջ կառուցեց:

Ինչ վերաբերում է աշխարհի բախտին, այն Մյունխենից հետո թախտից ցատկել է, հեւիհեւ ընկել իր երկակի ստանդարտների ստվերն է ման գալիս, Պուտինի կազմած «շպառգալկան» է տեղ-տեղ կրկնում, որդեգիր Զելենսկու անցյալի ու ներկայի ալբոմն է քրքրում, նրա դրամի քսակը դատարկում եւ լցնում…Հայկական մամուլն էլ համաշխարհային մամուլի նման վերնագրերի այնպիսի պատկերավոր արխիվ է հարստացնում, որ մեր 8 էջում չենք տեղավորի:

Գերմանիայում կիրակի օրը՝ փետրվարի 23-ին, Բունդեսթագի ընտրություններ են:

Մյունխենում չլսվածը լսվեց՝ բանավեճ վարողներից մեկը կանցլերի թեկնածու քրիստոնյա դեմոկրատական քրիստոնյա սոցիալական միության (CDU CSU) թեկնածու Մերցին ներկայացնելիս «պարոն կանցլեր»ով դիմեց: Վենսը կանցլեր Շոլցի հետ չհանդիպեց, նրա խոսակիցը դարձան Մերցը եւ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) աջակողմյան կուսակցության կանցլերի թեկնածու Ալիս Վայդելը, որն, ինչպես գրել էինք «Ազգի» 7-02-2025-ի համարում, այս տարի զրկվել էր Մյունխենի համաժողովին մասնակցելու հրավերից՝ 2024-ին Բունդեսթագում Զելենսկու ելույթի ժամանակ դահլիճը լքելու պատճառով: Պահպանողական Վենսը, որ դեմ է նույնասեռական ամուսնություններին, չէր կարող չիմանալ, որ ծայրահեղ աջ գաղափարներով իր ընտրազանգվածը ուռճացրած, աճող վարկանիշով Շոլցի սոցիալ դեմոկրատներին վախեցնող Վայդելը լեսբուհի է: Նա այդ փաստը, ինչպես նաեւ որդեգրած երկու երեխաներին գաղտնի չի պահում:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Լուսանկարում՝ պրոֆ. Քրիստոֆ Զաֆֆերլինգը, Միջազգային քրեական դատարանի (ICC) նախկին նախագահ Սիլվիա Ֆերնանդես դե Գուրմենդին, The Reckoning Project կազմակերպության գործադիր տնօրեն Ջանին դի Ջիովաննին։

Նախորդ գրառումը

Հունիսի 14-ը «Flag Day», թե՞ «Ոսկեդարի հիմնադիր» Trump Day

Հաջորդ գրառումը

Իրանը եւ գայլերի սպառնալիքը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Գիտական կարեւոր զոյգ աշխատութիւններ՝ Հայաստանի Թէքէեան Մշակութային Միութեան ջանքերով

29/06/2026
Քաղաքականություն

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին 

26/06/2026
26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
Հաջորդ գրառումը

Իրանը եւ գայլերի սպառնալիքը

Լրահոս

Ուղիղ. Սահմանադրական դատարանը քննում է  ընտրությունների արդյունքները վիճարկող ուժերի դիմումները

29/06/2026

https://www.youtube.com/watch?v=ye6ZeqUQTiE

Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակները հունիսի 30-ին կհանդիպեն Դոհայում. Axios

29/06/2026

ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաները համաձայնության են եկել փոխադարձ հրադադարի շուրջ և հունիսի 30-ին Դոհայում խորհրդակցություններ կանցկացնեն՝ Հորմուզի նեղուցի շուրջ առկա...

Արցախի ԱԺ-ն ստեղծում է հանձնաժողով, որը կուսումնասիրի՝ ինչպես են օգտագործվել պետական միջոցները

29/06/2026

Արցախի ԱԺ-ն ստեղծում է հանձնաժողով՝ պետական միջոցների օգտագործման ուսումնասիրության համար. հայտնել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը․ «Սիրելի՛...

Իրանի և Լիբանանի խորհրդարանների խոսնակները քննարկել են Իսլամաբադի համաձայնագիրը

29/06/2026

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բըրրին հեռախոսազրույցներ են ունեցել՝ քննարկելու Իսլամաբադի համաձայնագրի իրականացումը և...

Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրահեղձ եղած տղամարդու մարմինը

29/06/2026

Այսօր՝ հունիսի 29-ին, ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրահեղձ եղած տղամարդու մարմինը, հաղորդում է Shamshyan.com–ը։ Որոնողական աշխատանքների արդյունքում...

Գիտական կարեւոր զոյգ աշխատութիւններ՝ Հայաստանի Թէքէեան Մշակութային Միութեան ջանքերով

29/06/2026

Ընդամէնը մէկ տարուան ընթացքին, ամիսներու տարբերութեամբ, Հայաստանի Թէքէեան Մշակութային Միութեան վարչութիւնը հանրութեան ներկայացուց կարեւորագոյն երկու աշխատութիւն՝ շքեղ տպագրութեամբ, առաջինը՝ 66...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական