Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉԵԽԻԱՅՈՒՄ ԵՎ ԲԱԼԿԱՆՅԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ 20-ԻՑ ԱՎԵԼԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՍՏԱՑԵԼ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ԴԵՍՊԱՆ ԱՇՈՏ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

10/04/2020
- 10 Ապրիլի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա

Չեխիայում, Սերբիայում, Սլովենիայում, Չեռնոգորիայում եւ Խորվաթիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը պատասխանում է ՕՐԵՐ եվրոպական ամսագրի հարցերին

ՕՐԵՐ.- Ի՞նչ վիճակում է թագավարակի դեմ պայքարը Չեխիայում, արդյո՞ք կան Հայաստանի քաղաքացիներ, որոնք դիմել են դեսպանության օգնությանը եւ ի՞նչ աջակցություն եք ցույց տվել նրանց։

ԱՇՈՏ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ- Ինչպես գիտեք, Չեխիան Եվրոպայում առաջին երկրներից էր, որ, պայմանավորված երկրում կորոնավիրուսի վարակի տարածմամբ, երկրում հայտարարեց արտակարգ դրություն, ապաՙ նաեւ սահմանեց համազգային կարանտին եւ համապատասխան սահմանափակումներ։

Սկսած մարտի 9-ից, Չեխիայում ՀՀ դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում պարբերաբար տեղեկատվություն է տեղադրել հավատարմագրման երկրներում (Չեխիա, Սերբիա, Խորվաթիա, Սլովենիա, Չեռնոգորիա), ինչպես նաեւ Հայաստանում իրավիճակի, ճամփորդության սահմանափակումների եւ կարանտինային միջոցառումների վերաբերյալՙ մշտապես հորդորելով դեսպանության տիրույթում գտնվող ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման դեսպանությունում եւ հայտնելով դեսպանության հետ կապ հաստատելու միջոցների, այդ թվումՙ դեսպանության թեժ գծի շուրջօրյա հասանելիության մասին։

Ստեղծված իրավիճակում դեսպանություն են դիմել երկու տասնյակից ավելի ՀՀ քաղաքացիներ, այդ թվում Սերբիայից եւ Խորվաթիայից: Հիմնականում քաղաքացիներին հետաքրքրում են դեպի Երեւան թռիչքների առկայությունը եւ նրանց մուտքի արտոնագրի ժամկետի լրանալու հետ կապված խնդիրները. բոլորին տրամադրվում է իրենց հարցադրումներին համապատասխան ճշտված տեղեկատվություն:

Այս ընթացքում Հայաստան մեկնելու աջակցության խնդրանքով դեսպանություն են դիմել տասնյակից ավել ՀՀ քաղաքացիներ. դեսպանության աջակցությամբ մեծ մասը Հայաստան են վերադարձել, մի քանիսը չցանկացան մեկնել, իսկ Սերբիայում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձը դժվարանում է այդ երկրի օդային եւ ցամաքային ճանապարհների փակ լինելու պատճառով ։

ՕՐԵՐ -Ի՞նչ ռեժիմով է աշխատում դեսպանությունը եւ ինչպիսի՞ աջակցություն կարող են ակնկալել Հայաստանի այն քաղաքացիները, որոնք չեն կարողացել մեկնել հայրենիք։

ԱՇՈՏ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ-Դեսպանությունը շարունակում է աշխատել ամենօրյա ռեժիմով, հերթափոխներով, դեսպանությունում գործարկվել է շուրջօրյա հասանելիությամբ թեժ գիծ։ Քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունն իրականացվում է խիստ սահմանափակ ռեժիմով, արտակարգ իրավիճակում կարանտինային բոլոր պարտավորությունների պահպանմամբ։ Քաղաքացիներին հորդորում ենք հյուպատոսական բաժին դիմել միայն ծայրահեղ անհրաժեշտություն առաջանալու դեպքում եւ միայն նախնական հեռախոսային եւ էլեկտրոնային գրանցումովՙ դրական պատասխան ստանալու դեպքում։ Դեսպանությունը ցուցակագրում է դիմած բոլոր քաղաքացիներինՙ վերջիններիս հետ գտնվելով ամենօրյա կապի մեջ եւ նրանց տրամադրելով հյուրընկալ պետության կողմից ձեռնարկված կարանտինային միջոցառումների, պետական սահմանի հատման հնարավորությունների մասին ճշտված, հստակ տեղեկատվություն։

Դեսպանությանը տրամադրված տեղեկատվության համաձայն, դեսպանության տիրույթում, այն էՙ հավատարմագրման բոլոր 5 երկրներում, չկան դժվար եւ առավել եւսՙ անելանելի վիճակում հայտնված ՀՀ քաղաքացիներ։

Նշենք, որ դեսպանության հավատարմագրման երկրներում ՀՀ քաղաքացիների վիճակին տեղեկանալու եւ անհրաժեշտության դեպքում օժանդակելու նպատակովՙ դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում պարբերաբար տեղադրվող համապատասխան հայտարարությունների միջոցով մշտապես հորդորում է դեսպանության հյուպատոսական տիրույթում գտնվող ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման կամ տրամադրել տեղեկություն իրենց գտնվելու վայրի վերաբերյալՙ դեսպանություն ուղարկելով իրենց տվյալները։ Հյուպատոսական հաշվառման կանգնելը կամավոր եւ անվճար գործընթաց է, որի նպատակըՙ հենց ՀՀ քաղաքացիների իրավունքների եւ շահերի պաշտպանությունն ապահովելն է, արտակարգ իրավիճակներում հնարավոր աջակցություն ցուցաբերելը, անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելը։

ՕՐԵՐ- Հայտնի են արդյո՞ք հայերի վարակման դեպքեր։

ԱՇՈՏ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ-Դեսպանությունը մշտական կապի մեջ է հավատարմագրման երկրների իշխանությունների եւ համայնքային կառույցների հետ, որոնց կողմից ՀՀ քաղաքացիների վարակվածության, հոսպիտալացման կամ մահվան դեպքերի մասին որեւէ տեղեկատվություն դեսպանությանն այս պահին չի հայտնվել։ Մինչ օրս դեսպանություն դիմած կամ դեսպանության հետ կապ հաստատած քաղաքացիները նույնպես նման տեղեկատվություն չեն փոխանցել, որեւէ գանգատ չեն ունեցել իրենց առողջական վիճակի վերաբերյալ։

ՕՐԵՐ-Քանի որ Հայաստանի դեսպանությունը ներկայացված է նաեւ չորս բալկանյան երկրներում, ինչպիսի՞ն է այնտեղ մեր հայրենակիցների վիճակը, ի՞նչ խնդիրներ կան նրանց հետ կապված եւ կան արդյո՞ք հայաստանցիներ, որ մնացել են այդ երկրներում եւ չեն կարողանում մեկնել Հայաստան։

ԱՇՈՏ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ -Դեսպանությունը աշխատանքներ է տանում ոչ միայն Չեխիայում, այլեւ հավատարմագրման մյուս երկրներումՙ Սերբիայում, Խորվաթիայում, Սլովենիայում եւ Չեռնոգորիայում գտնվող մեր քաղաքացիների մասին տեղեկատվություն ստանալու եւ վերջիններիս հետ կապի մեջ լինելու ուղղությամբ։

ՕՐԵՐ-Ո՞ր երկրում է ավելի ծանր վիճակը եւ որտե՞ղ են ավելի արդյունավետ պայքարում թագավարակի դեմ։

ԱՇՈՏ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ-Ինչ վերաբերում է համաճարակի դեմ պայքարին, կարծում եմ, որ նման իրավիճակում յուրաքանչյուր երկիր ձեռնարկում է իր իսկ բնակչության անվտանգության եւ ապահովության համար ամեն հնարավորըՙ ելնելով յուրաքանչյուր երկրի առողջապահական համակարգի առանձնահատկություններից, ֆինանսական ու սոցիալ-տնտեսական հնարավորություններից, աշխարհագրական դիրքից եւ այլն։

ՕՐԵՐ- Մեր հայրենակիցներին եւ քաղաքացիներին ցանկանում եմ նաեւ Ձեր միջոցով փոխանցել մեր բարեմաղթանքները Սուրբ Հարության տոնի առիթով եւ ցանկանալ առողջություն եւ տոկունություն։

ՕՐԵՐ ամսագիր, orer.eu

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԱՎԹԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄԸ ԿԿՐՃԱՏՎԻ ՕՐԱԿԱՆ 10 ՄԻԼԻՈՆ ԲԱՐԵԼՈՎ

Հաջորդ գրառումը

ԳԴՀ ՀԱՋՈՐԴ ԿԱՆՑԼԵՐՆ ՈՒՐՎԱԳԾՎՈՒՄ Է ԱՅՍՕՐ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ԳԴՀ ՀԱՋՈՐԴ ԿԱՆՑԼԵՐՆ ՈՒՐՎԱԳԾՎՈՒՄ Է ԱՅՍՕՐ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական