Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆԻ «ՆՎԻՐՈՒՄԸ»

10/04/2020
- 10 Ապրիլի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Էդուարդ ԳԱԼՍՏՅԱՆ

Վերջին օրերին սոց. ցանցերումՙ մասնավորապես ֆեյսբուքյան տիրույթում լայն տարածում գտավ Լենա Նազարյանի հնչեցրած միտքըՙ այն մասին, որ նախարարները չեն կարող այնպիսի նվիրյալներ լինել, որ կես միլիոն դրամ աշխատավարձով աշխատեն ու զբաղեցնեն նման պատասխանատու եւ դժվարին պաշտոն։

Տիկին փոխխոսնակի խոսքերում գուցե կան ճշմարտության հատիկներ, եթե հաշվի առնենք, որ լավ մասնագետի համար մասնավոր սեկտորում աշխատելը ավելի ձեռնտու է, աշխատավարձերըՙ ավելի բարձր։ Սակայն հեղափոխական իշխանության դեպքում այս պատճառաբանությունը ոչ տեղին, ոչ էլ, առավել եւս, ընդունելի է։

Օրինակՙ մեզնից ոչ շատ հեռու գտնվող Ուկրաինայում, որը ներկա պաշտոնյաների հեղափոխական «էտալոններից» էր ոչ վաղ անցյալում եւ որի նորընտիր նախագահին շատ հաճախ իրավացիորեն համարում են անուղղելի պոպուլիստ, իշխանությունների առաջին իսկ բարեփոխումներից մեկը եղավ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի նվազեցումը։ Զարմանալի էր, բայց այս մարդիկ «մուննաթ» չեկան ու քաղաքացիների «աչքը չմտցրին» իրենց կաշառակեր ու թալանչի չլինելըՙ դա համարելով ավելի քան բնական։

Պատկերը ավելի ավարտուն է դառնում, երբ հիշում ենք ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանի հայտնի ելույթներից մեկը, որում նա իրավացիորեն դժգոհում էր, որ կրթության նախարարի աշխատավարձը անգամներով գերազանցում է ուսուցչի աշխատավարձին։ Իսկ հիմա՞։ Կզարմանաք, բայց հիմաՙ նույնպես։

Խնդիրն այն է, որ տվյալ պաշտոնյաները ասում էին, որ պաշտոնն իրենց պետք էՙ ժողովրդին ծառայելու համար։ Իսկ հիմա նրանցից շատերը, ովքեր երկար տարիներ կամ գործազուրկ են եղել կամ ապրել են միջին վիճակագրական քաղաքացուն հասանելի աշխատավարձով, կոպտում են իրենց պարգեւավճարների մասին հարցեր տվող քաղաքացունՙ պնդելով, որ կես միլիոն դրամը (իսկ իրականում մոտ կրկնակի ավելի) քիչ է իրենց պաշտոնը զբաղեցնող անձի համար եւ մի քանի ամսում ստացած տասնյակ հազարավոր դոլարների պարգեւավճարներն արդարացված են։ Իսկ ո՞ւր մնաց հեղափոխականի «նվիրումն» ու «ժուժկալությունը»։ Իսկ գուցե նրանք դժգո՞հ էին ոչ թե չարաշահող պաշտոնյաների գոյությունից, այլ նրանից, որ իրենք չեն չարաշահում…

Առողջություն բոլորիս։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄՈԴԱՅԻ ԻՆԴՈՒՍՏՐԻԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՒՄ ԷՐ ՆՈՐ ՄԻՏՈՒՄՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ՈՒՄ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՒՄ Է 1930-ԱԿԱՆՆԵՐԻՑ Ի ՎԵՐ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ՈՒՄ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՒՄ Է 1930-ԱԿԱՆՆԵՐԻՑ Ի ՎԵՐ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆԸ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական