Արեւիկ Քեշիշյան
Օդի աղտոտվածության բարձր մակարդակ ունեցող տարածաշրջաններում կորոնավիրուսով վարակվածներն ունեն ողջ մնալու պակաս հնարավորություններ։ Այդ մասին վկայում են ԱՄՆ-ից ստացված տվյալները։
Հարվարդի համալսարանի մի խումբ գիտնականների անցկացրած հետազոտությունը ցույց է տալիս, որ տարիներ շարունակ աղտոտված օդ շնչող մարդկանց մոտ կորոնավիրուսի վարակը ավելի ծանր հետեւանքներ է ունենում։ Հաշվարկների համաձայն, եթե Մանհեթենում վերջին 20 տարում մեկ խորանարդ մետր օդի հաշվով փոշին 1 միկրոգրամով պակաս լիներ, ապա այնտեղ հիվանդության զոհերի թիվը 250-ով պակաս կլիներ։ Հայտարարությունը վերաբերում է շատ մանր մասնիկներին, որոնք կարող են թափանցել թոքերի բշտիկների մեջ, ախտահարել վերին շնչուղիները, հարուցել կամ խորացնել աստման, գրում է գերմանական Der Spiegel շաբաթահանդեսը։