Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մի ամբողջ ենթակառուցվածք է քայքայվում, ազգաբնակչությանը դնում են ռիսկի տակ. Բաբկեն Պիպոյանը՝ անասնաբուժական մարզային լաբորատորիաները փակելու մասին

26/02/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հասարակություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Որոշել են մի ամբողջ ենթակառուցվածք քայքայել։ Շատերը անգամ գաղափար չունեն՝ որքան կարևոր են մարզային անասնաբուժական լաբորատորիաները, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով անասնաբուժական մարզային լաբորատորիաների՝ հավանական փակման թեմային։

«Միայն մեկ օրինակ բերեմ՝ բրուցելոզ։ Այս հիվանդությամբ վարակված մարդկանց թիվը տարեցտարի աճում է.այն բավական ծանր ընթացքով հիվանդություն է, և մարզային անասնաբուժական լաբորատորիաները ստուգում էին հենց բրուցելոզի առկայությունը։ Այժմ փակվում է ոչ թե մի քանի կենտրոն, այլ ամբողջ մարզային լաբորատոր շղթան։ Պարզապես ասեմ, որ տարածաշրջանում գոյություն չունի մի պետություն, որտեղ անասնաբուժական բոլոր փորձերը կենտրոնացված լինեն մեկ տեղում, և մարզային ստորաբաժանումներ չլինեն։ Բայց Հայաստանում զարգացում ապահովելու փոխարեն որոշում է կայացվել փակել մարզային անասնաբուժական լաբորատորիաները»,- ասաց Բաբկեն Պիպոյանը։
Ըստ մեր զրուցակցի՝ չի կարելի քմահաճույքներից ելնելով՝ առանցքային փոփոխություններ անելու փոխարեն որոշում կայացել լաբորատորիաներ փակել։

«Անգամ չարաշահումներ իրականացնող լաբորատորիաները ոչ թե պետք է փակել, այլ պետք է դրանցում փոփոխություններ կատարել։

Ինչ վերաբերում է մարզային լաբորատորիաների փակման բուն գործընթացին՝ սկսենք այնտեղից, որ շատ քիչ մասնագետներ են մնացել, անասնաբուժական ֆակուլտետ շատ քիչ դիմորդներ են ընդունվում։ Հաջորդը՝ եթե համաճարակաբանական անկայուն իրավիճակ լինի, և անասնաբուժական կարանտինի արդյունքում մարզերում տեղաշարժը սահմանափակվի, կենդանիների արյան նմուշների տեղափոխությունը ևս լուրջ խնդիրներ է առաջացնելու։

Մյուսը՝ կարող են տեղի ուեննալ վթարներ, որոնց հետևանքով կենդանիների արյան նմուշները կարող են թափվել, և հիվանդություններն այսպիսով տարածվեն. օրինակ՝ չի բացառվում, որ սիբիրախտով հիվանդ կենդանու արյան նմուշը Գեղարքունիքից հասնի Աբովյան, և, փաստորեն, վարակը մարզից մարզ տեղափոխվի»,- ասաց Բաբկեն Պիպոյանը։

Մեր զրուցակիցն իր անասնաբույժ գործընկերներին հորդորեց չլռել մարզային լաբորատորիաների փակման խնդրի առնչությամբ։
«Քայքայվում է մի մեծ ենթակառուցվածք, բազմաթիվ մասնագետներ են աշխատանքը կորցնելու։ Ես հասկանում եմ, որ նրանք բոլորն այսօր պետական ապարատում են աշխատում և որոշակի իմաստով կաշկանդված են, բայց հաշվի առեք մի բան. տարածաշրջանում չկա մի երկիր, որտեղ կլինի նմուշների ստուգման միայն մեկ կենտրոն։

Պետք չէ ոչ մասնագիտական նման մոտեցմամբ ռիսկի տակ դնել բոլորիս։ Ցավոք, մենք ապրում ենք մի իրականության մեջ, երբ քայլերն արվում են՝ հաշվի չառնելով տեսական և պոտենցիալ ռիսկերը, և երբ բախվում են խնդրին, նոր միայն հասկանում են՝ ինչ սխալ արեցին»,- ասաց Բաբկեն Պիպոյանը՝ պատասխանատու կառույցներին հորդորելով վերանայել որոշումը և առնվազն մի քանի մարզային կենտրոն չփակել՝ հետագայում խուսափելու ֆորսմաժորային իրավիճակներից։

Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ նախագիծ է շրջանառում` փակելու անասնաբուժական մարզային լաբորատորիաները։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բրյուսելը պետք է աջակցի ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ Հայաստանի կատարած համարձակ քայլին. Ջոն Ինյարիտու

Հաջորդ գրառումը

Չգիտեմ՝ ինչ արգումենտներով են հասկացել, որ մարզային անասնաբուժական լաբորատորիաները պետք չեն մեզ. Անասնաբույժների ասոցիացիայի նախագահ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Արմեն Աշոտյանն ու Արթուր Ավագյանը ձերբակալվել են, իսկ Արման Սահակյանը՝ կալանավորվել. Տիգրան Աբրահամյան

05/06/2026
Նորություններ

Վաղ առավոտյան ձերբակալվել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը

05/06/2026
Նորություններ

Եթե Արցախը «հանձնել» է Ռուսաստանը, ապա պարզ է, թե ով է եւ ովքեր են այդ հարցում ցուցաբերել ամենամեծ օժանդակությունը. Հակոբ Բադալյան

05/06/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026
Հաջորդ գրառումը

Չգիտեմ՝ ինչ արգումենտներով են հասկացել, որ մարզային անասնաբուժական լաբորատորիաները պետք չեն մեզ. Անասնաբույժների ասոցիացիայի նախագահ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Քայքայել Հայաստան-Սփյուռք կապը, վերածել այն քինախնդիր միջավայրի, զուգահեռ ձեւավորել «ադրբեջանական սփյուռքի» մեխանիզմներ. Հակոբ Բադալյան

04/06/2026

Հետաքրքիր է, ընտրությանը մասնակցելու նպատակով Ռուսաստանից եկած հայրենակիցներին «հայտնաբերող» լրատվամիջոցները նույն նախանձախնդրությամբ փորձում ե՞ն հայտնաբերել նույն խորհրդարանի ընտրությանը մասնակցելու նպատակով...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական