Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՄՆ-ԻՑ 2000 ԹԵՍՏ ԿՍՏԱՆԱ

Երեւան: Մեդիամաքս: Ամերիկայի Միացյալ Նահանգները կորոնավիրուսի համավարակի պայքարում Հայաստանին 2000 թեստ կտրամադրի:

Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:

ԱՄՆ-ն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը հատկացնում է $ 6 միլիոնՙ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում այս կազմակերպության ջանքերին աջակցելու նպատակով։

Այս միջոցներով տարբեր երկրներին կտրամադրվեն նաեւ կորոնավիրուսի թեստավորման փաթեթներ։