Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ՑՈՐԵՆԻ ԳԻՆԸ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ Է

Միջազգային սակարանները այսօր բացվել են մի շարք գյուղմթերքների գների բարձրացմամբ։ Մասնավորապես որոշ չափով բարձրացել է ցորենի գինը, ինչը, ըստ շատ մասնագետների, պայմանավորված է Ռուսաստանի կողմից ցորենի արտահանման կրճատման որոշման հետ։

Պաշտոնական Մոսկվան որոշել է արտահանման քվոտան կրճատել 40 միլիոն տոննայից 7 միլիոնի։ Սակայն, որոշման մեջ շեշտվում է, որ Ղազախստանի եւ Բելառուսի համար ցորենի արտահանում կպահպանվի նախկին մակարդակի վրա։

Ցավոք սրտի, Հայաստանի վերաբերյալ ոչինչ չի ասվում։ Հիշեցնենք, որ ՀՀ-ն միայն 30 տոկոսով է իրեն ապահովում ցորենով, մնացածը ներմուծվում է Ռուսաստանից։