Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ԴԱՐՁՅԱԼ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ

https://168.am/2020/04/06/1285294.html

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանի աշխատակազմում պետական ծառայողների եւ աշխատակազմի մի շարք աշխատողների միանվագ դրամական պարգեւատրմամբ խրախուսելու մասին կարգադրություն է ստորագրել:

Նշենք, որ, թեեւ նախկինում պարգեւատրումների վերաբերյալ ԱԺ նախագահի կարդագրությունների մեջ նշվում էր, թե աշխատավարձի քանի տոկոսով են պարգեւատրումներ տրվելու, Միրզոյանիՙ ապրիլի 2-ի կարգադրության մեջ պարգեւատրման չափը նշված չէ:

Հիշեցնենք, որ պարգեւատրման մասին մի կարգադրություն էլ Միրզոյանը ստորագրել էր մարտի 25-ին: Այս կարգադրությամբ պատգամավորները պարգեւատրվել էին դրույքի 30%-ի չափով: