Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ԶԲՈՍԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՁՈՎ ՇՆԵՐ ՏԱԼ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Ուկրաինայի հայտարարությունների կայքերում հայտնվել են շներին վարձով տալու առաջարկներ։ Կենդանին մարդկանց հնարավորություն կտա կարանտինի պայմաններում դրսում լինել առանց տուգանք վճարելու։ Շնատերերը զբոսանքի մեկ ժամը գնահատում են 100-500 գրիվնա։ Այդ մասին հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը։ «Իմացե՛ք, շունը ոչ թե շքեղություն է, այլ տեղաշարժման միջոց»։

Ի դեպ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրում կարանտինի հաստատումը հնարավորություն տվեց նվազեցնել կորոնավիրուսի վարակակիրների թիվը։ Վերջին տվյալների համաձայն, զոհերի թիվը երկրում 38 է։