Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

ՆԱՎԹԻ ԳՆԻ ԱՆԿՈՒՄՙ ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ԵՎ ԼՈՆԴՈՆԻ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ

Այսօր Նյու Յորքի եւ Լոնդոնի նավթի շուկաները բացվել են նավթի գների որոշակի անկմամբ։ Լոնդոնումՙ Brent տիպի հում նավթի մեկ բարելի գինը կազմում է 33,72$, իսկ Նյու Յորքում WTI-ը 27,96$։ Հիշեցնենք, որ մեկ բարել նավթը մոտ 159 լիտր է, կամ 42 գալոն։Նախորդ շաբաթ նավթի գների որոշակի բարձրացումը կապված էր Ռուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ նավթի արդյունահանման կրճատման հարցի շուրջ ընթացող բանակցությունների փաստով։ Կային հույսեր, որ կողմերին կհաջողվի հասնել համաձայնության, բայց այս պահին բանակցություններում որոշակի դադար է հայտարարված։