Ուրբաթ, Հոկտեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉԻՆ ՊԱՇՏՈՆՅԱՆ COVID-19-Ի ՀԱՄԱՐ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԱՄՆ-ԻՆ

20/03/2020
- 20 Մարտի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ա. ՔԵՇԻՇՅԱՆ

Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը չի բացառել, որ կորոնավիրուսը չինական Ուհան քաղաքում կարող էր հայտնված լինել ամերիկացի զինծառայողների մեղքով: Այդ մասին անցյալ շաբաթավերջին նա գրեց իր թվիթերյան էջում:

«ԱՄՆ-ում ե՞րբ հայտնվեց զրոյական պացիենտը: Քանի՞ մարդ է վարակված: Ո՞ր հիվանդանոցներում: Հնարավոր է, որ հենց ամերիկացի զինծառայողները համաճարակը բերած լինեն Ուհան: Թափանցիկ եղեք: Հրապարակե՛ք բոլոր տվյալները: ԱՄՆ-ը պարտավոր է ամեն ինչ բացատրել մեզ», ասվում է հրապարակման մեջ: Այնտեղ ներկայացված է նաեւ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հսկողության եւ բարեփոխման նիստից մի դրվագՙ նվիրված կորոնավիրուսի տարածման խնդրին: Տեսագրության մեջ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Ռեդֆիլդն ասում է, որ ենթադրաբար գրիպից մահացած որոշ ամերիկացիների օրգանիզմում կրկնակի հետմահու զննության ընթացքում հայտնաբերվել է COVID-19:

South China Morning Post հրատարակության տվյալներով, ՉԺՀ Հուբեյի նահանգում կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդը կարող էր լինել նահանգի 55-ամյա մի բնակիչ, որի օրգանիզմում կորոնավիրուսը հայտնաբերվեց 2019 թ.նոյեմբերի 17-ին: Ինչպես գրում է թերթը, դրանից հետո վարակը բացահայտվեց մի քանի այլ հիվանդների մարմնում: Թերթի պնդման համաձայն, նոյեմբերին նահանգում բացահայտված ինը հիվանդներից ոչ մեկը առաջինը չէր, այսինքն զրոյական պացիենտը չէր:

Մյուս կողմից, ՉԺՀ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը ՉԺՀ տարածքում կորոնավիրուսի տարածմանը ամերիկացի զինծառայողների մասնակցության վերաբերյալ Չժաո Լիցզյանի հայտարարությունը մեկնաբանելով նշել է, որ «միջազգային ընկերակցությունում, այդ թվում ԱՄՆ-ում, տարբեր տեսակետներ կան կորոնավիրուսի ծագման առնչությամբ», եւ «հետեւությունները պետք է արվեն գիտական խոր վերլուծության հիման վրա», նրա խոսքերը մեջբերում է RT գործակալությունը:

Այս տարվա մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսի համաճարակը ճանաչեց համավարակ (պանդեմիա): Եթե ՉԺՀ-ում ներկայումս նկատվում է նվազման միտում, ապա մյուս պետություններում հակառակ երեւույթն է արձանագրվում: Հետզհետե ընլայնվում է վարակի տարածման աշխարհագրությունը: Վարակն առկա է նաեւ ղեկավար շրջանակներում:

Վիրուսը հայտնաբերվել է Կանադայի վարչապետի տիկնոջՙ Սոֆի Գրեգուար-Տրյուդոյի մոտ Մեծ Բրիտանիայից վերադառնալուց հետո: Ախտանիշների հաստատումից առաջ վարչապետը որոշեց աշխատել ինքնամեկուսացման ռեժիմով:

Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ փոխնախագահ Մայք Փենսը լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեցին բրազիլական մի պատվիրակության հետ հանդիպումից հետո: Այդ խմբի անդամներից մեկի մարմնում ավելի ուշ հայտնաբերվեց կորոնավիրուս, բայց ԱՄՆ-ի առաջին դեմքերը հրաժարվեցին բուժզննության ենթարկվել: Սպիտակ տան ներկայացուցիչ Ստեֆանի Գրիշեմը դա բացատրեց նրանով, որ Թրամփը եւ Փենսը պատվիրակության վարակված անդամի հետ շփումներ գրեթե չեն ունեցել, ուստի ստուգում չի պահանջվում:

Վարակվածների թվում է Ավստրալիայի ներքգործնախարար Պիտեր Դատոնը: Իր թվիթերյան էջում նա գրել է, որ, երբ առավոտյան արթնացավ հիվանդության ախտանիշներով, որոշեց COVID-19-ի զննության ենթարկվել, եւ դրական պատասխան ստացավ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԲ ԵՎ ԻՆՉՊԵՍ ԹՈՒՐՔԻԱՆ ԿՀՐԱԺԱՐՎԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻՑ

Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿԱՐԱՆՏԻՆԸ ԽԱԽՏՈՂՆԵՐԸ ԿԿԱՆԳՆԵՆ ՕՐԵՆՔԻ ԱՌՋԵՎ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿԱՐԱՆՏԻՆԸ ԽԱԽՏՈՂՆԵՐԸ ԿԿԱՆԳՆԵՆ ՕՐԵՆՔԻ ԱՌՋԵՎ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Զոհվել է ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի որդին

09/10/2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Արմենուհի Կյուրեղյանի որդին, որ երկար տարիներ բնակություն էր հաստատել Ռուսաստանի Դաշնությունում, դեռ օգոստոսի սկզբներին զոհվել...

ԿարդալDetails

Է՞ս ա լուծումդ, Նիկոլ. է, ջհանդամը կորեիր, սենց չլուծեի՛ր

09/10/2025

Գործող իշխանությանը հեռացնելուց հետո մենք վերաբացելու ենք «Շողակաթ» հեռուստաընկերությունը. Էդմոն Մարուքյան

09/10/2025

Մեծ ռիսկեր կան, որ իշխանությունը կգնա մեծագույն խախտումների. Արման Թաթոյան

09/10/2025

Պուտինն Ալիևին բացատրել է, թե ռուսական երկնքում ինչպես է վթարվել ադրբեջանական Azal-ը

09/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական