Ուրբաթ, Հոկտեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵՐ ԱՅՍՕՐԸ

20/03/2020
- 20 Մարտի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դեռ հնարավո՞ր է այս օրերին լսել, թե մարդիկ կան, որ անտառ են սպանում… Ռումինական կուսական անտառներում անխնա ծառեր են հատվում: «Խեղճ ծառն արտասվում է, նրան զրկել են կյանքից, ինչպես մարդուն են զրկում կյանքից», – ասում էր անտառապահը:

Աղբյուրներն ու գետերն ապականելու, ընդերքի վերջին կաթիլը քամելու, կենդանուն մորթազերծ անելու եւ ուրիշի թանկ մորթին իրենց վրա քաշելու մարմաջով տարվածների անհագուրդ տենդը մարդուն մոտեցնում է սահմանինՙ ստեղծարար ու կործանարար մարդուն: Այդ ծառը վրեժ է լուծելու մարդու վայրագ ձեռքերից. «Ձեռքերը մաքուր պահե՛ք, լվացե՛ք հաճախ, մնացե՛ք տանը». – ահա այսօր մեզնից պահանջվածը:

Երբ խախտում ենք բնության ներդաշնակությունը, պատուհաս է վրա հասնումՙ անտառների հրդեհ, ցունամի, երկրաշարժ, մահացու վարակներ. երկրագնդի որ կողմում էլ այն բռնկվի, միեւնույն էՙ ահազանգ է ամենքիս: Մենք միեւնույն նավի ուղեւորներ ենք, ճակատագրով շաղկապված: Սահմանների խիտ պատերը քանդվեցին, որ հասկանանք սա. ցավը որ կողմում էլ լինի, մեզ չի շրջանցելու, միեւնույն էՙ որտեղ է պատերազմ, պարտություն, կորուստ, թե մարդու ստեղծագործ մտքի թռիչք, բոլորինս է: Ինտերնետային մշակույթը եկավ ջնջելու տարանջատող վերջին սահմանըՙ թերեւս մեր նոր քաղաքակրթության սկիզբը դնելով… Հիմա նորի՞ց ենք ասելուՙ Ավստրիալիան մեզնից շատ հեռու է, մեզ ինչ ավստրալական անտառների կորուստը. երբ ցավը նույնքան մերը պիտի լիներ, որքան ավստրալացունը… Քարանձավային մտածողություն է, չէ՞, քառասուն շերտանի դռներով կողպված:

Աշխարհի մի հեռու անկյունում, շատերին անհայտ մի քաղաքում մի մարդ է հիվանդանում, ու ստացվում է այնպես, որ այս անհայտ մարդը սկսում է սահուն «քայլել» մոլորակով մեկ, բոլորովին անհայտ մի վարակ տարածելով ամենուր շղթայական ռեակցիայի պես, այնպիսի արագությամբ, որ չհասցրեցինք արթնանալ, ուր մնացՙ զարմանանք. – խուճապի առաջ նահանջած ենք: Արդ մեկ վարակը տարածվեց այնպես, ինչպես խոտի չոր դեզի մեջ ընկած մեկ հատիկ լուցկու կրակն է բռնկում ամբողջը: Այն չի հարցնում ո՛չ մաշկի գույն, ո՛չ սեռ, ո՛չ տարիք, սոցիալական դիրք ու հարստություն, ազգ ու ազգություն, պաշտոն, կրթական ցենզ, տարածվում է անարգել, խորշակի պես: Հայտնվեց դավադիր, երբ չէին սպասում, երբ չկա դրա հակամիջոցը: Հերթական փորձությո՞ւնն է, թե՞ստ էՙ ավելի աղետալի փորձություն նախապատրաստելու շեմին. – դավադրությունների տեսության գայթակղությանը դիմադրենք առայժմ… Իրականությունն այն է, որ բժշկական գիտական միտքը դեռ անզոր է այս կորոնա, թագա, պսակա, միեւնույն էՙ ինչ անուն կդնեք, վարակի դեմ: Մարդիկ մահանում են, ու թիվը վարակվածների արագորեն աճում է: Համեմատությունները նախորդում եղած վարակների հետ բոլորովին անտեղի է ու հանգստացնող չէ, համենայն դեպս աշխարհի երկրները դեռ սահմաններ չէին փակել, ոչ էլ արտակարգ դրություն հայտարարել ու մարդկանց պարտադրել ինքնամեկուսացման: Տարօրինակ է «մեղմացնող» հանգամանքը, թե ավելի վտանգված են տարեցները, կամ հիվանդությունների ռիսկային խմբի մարդիկ. սա վիճակ չի փոխում, սա ուղղակի անբարո մտածելակերպ է, որի պատասխանն էլ կլինի: Մարդուՙ իր նախաստեղծ բնությունից այսքան հեռանալն է պատճառն այսպիսի աղետներիՙ մաքսիմալ եսակենտրոնացումը, գթասրտությունից, կարեկցանքից, հոգատարությունից, պատասխանատվությունից հրաժարվելը:

Քաղաքները հոգնել են մարդկային ժխորից, նրանք հանգստանալ են ուզում…

Ու քանի փորձությունը շարունակվում է, ու բժշկական միտքը դեռ չի գտել սրա դեմ պայքարելու միջոց – վակցինան, միակ հնարավորությունը մարդկանց մեկուսացնելն է, նրանց սոցիալական պատասխանատվության գիտակցությունը բարձրացնելըՙ սովորեցնել նոր կանոններով ապրելՙ չհաճախել զվարճանքի, մշակութային հանրային վայրեր, հավաքներ, կուտակումներ չանելՙ քաղաքական, կրոնական, կամ զանազան այլեւայլ ցուցադրությունների… Դադար առնել, հանգստանալ… տրված է ժամանակ կյանքի, արժեքների վերաիմաստավորման:

«Մնա՛ տանը, մի՛ վտանգի քեզ եւ ուրիշներին». – այս միակ – միեւնույն կարգավիճակն է պարտադրվում ամեն տեղ, ուր մարդ կա: Մարդ, որը չի արհամարհում ուրիշի դառը փորձությունը, չի ծաղրում ու առավել եւս քարկոծում մեկին, որը անփույթ, կամ թեկուզ սխալ քայլ է արել, վստահաբարՙ ոչ միտումնավոր, ցավոք, վատ հետեւանքների հանգեցրած, որը քավության նոխազ չի փնտրումՙ ատելության իր պաշարը կամ անկարողությունը այնտեղ պարպելու, որն ուրիշի աչքի փուշը իր աչքի գերանից ավելի խոշոր չի տեսնում, որն իրՙ իբր «բարձր» ինտելեկտի եզակիությունը չի ցուցանում միմիայն ցինիզմով ու ամեն բան ու այլոց մերժելով: Որն զգում ու հասկանում է լրջանալու պահը, որը մտահոգվել գիտի նաեւ այլոց համար:

Իտալաբնակ մի հայ տղամարդ նկարահանում էր արել, թե ինչպիսի կարգապահությամբ է ապրում այս օրերին յուրաքանչյուր իտալացի, երբ նրանք էլ ընդամենը մի քանի օր առաջ անփույթ անտարբերությամբ էին վերաբերվում եղածին: Ցավալիորեն, Իտալիան հիմա համաճարակի կենտրոն է դարձել, հայտնվել պայքարի ծայրահեղ վիճակում, վարակվածների ու մահացածների առավելագույն քանակով Չինաստանից հետո է, որն արդեն հաղթահարում է համաճարակային ճգնաժամը: Նա պատմում է այն մասին, որ իտալացիք շատ արագ կազմակերպվեցինՙ ո՛չ իրենց համերկրացուն մեղադրելով կամ քարկոծելով (այստեղ անգամ անպատվում են, անվանարկում արդեն իսկ հիվանդացած մարդուն), այլ կարգուկանոնով ու միաբանությամբ, ըմբռնողականությամբ ու հանդուրժողականությամբ… նաեւ իտալական Նեապոլի, Հռոմի եւ ուրիշ քաղաքների պատշգամբային ջերմության, միասնականությանՙ այնտեղից հնչող, միմյանց գոտեպնդող երգեցողության սիրո մի առանձնահատուկ դրսեւորումով:

…Օրերս մի ֆիլմ էի նայում. հերոսը պրոֆեսիոնալ մարդասպան էր. ոչինչ, բացի մարդկային կյանքեր խլելուց, չէր անում. կլանային մեկ ընդհանուր շրջանակի մեջ էին ծավալվում գործողությունները, եւ ինքըՙ զարմանալի համակրելի: Կյանքի շրջադարձային պահի հանդիպում է մի կնոջ ու սիրում նրան մի զարմանալի, մեծ սիրով. փոխվում է կյանքը: Հանգամանքների բերումով, ցավոք, կորցնում է նրան, ու հետո սպանում են կնոջից մնացած միակ հարազատինՙ շանը: Կյանքը նորից վերադառնում է սկզբինՙ սպանությունների անվերջանալի պտույտին: Կլանի պարագլուխներից մեկը մի պահի հարցնում է. «Ապրելը քո ինչի՞ն է պետք»: Պատասխանը ցնցող էր. «Ապրում եմ, որ պահպանեմ այնՙ ինչ սիրում եմ, ապրում եմ, որպեսզի կարոտեմ իմ սիրո հիշողությունը»: Սա ասում է պրոֆեսիոնալ մարդասպանը…

Ի՜նչ դատարկ է կյանքը, երբ կորցնում ենք մարդուն մարդ պահող միակ զգացումը խղճի ու կարեկցանքի, ի՜նչ ափսոս, երբ մոռացվում է մեզ շնորհված կարոտըՙ Սիրո հիշողության:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎՈՒԴՐՈ ՈՒԻԼՍՈՆՆ ՈՒ ՀՈՎՍԵՓ ՓՈՒՇՄԱՆԸ

Հաջորդ գրառումը

ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ ՆԱՎԹԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ ՆԱՎԹԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Զոհվել է ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի որդին

09/10/2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Արմենուհի Կյուրեղյանի որդին, որ երկար տարիներ բնակություն էր հաստատել Ռուսաստանի Դաշնությունում, դեռ օգոստոսի սկզբներին զոհվել...

ԿարդալDetails

Է՞ս ա լուծումդ, Նիկոլ. է, ջհանդամը կորեիր, սենց չլուծեի՛ր

09/10/2025

Գործող իշխանությանը հեռացնելուց հետո մենք վերաբացելու ենք «Շողակաթ» հեռուստաընկերությունը. Էդմոն Մարուքյան

09/10/2025

Մեծ ռիսկեր կան, որ իշխանությունը կգնա մեծագույն խախտումների. Արման Թաթոյան

09/10/2025

Պուտինն Ալիևին բացատրել է, թե ռուսական երկնքում ինչպես է վթարվել ադրբեջանական Azal-ը

09/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական