Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ ԱՇԽԱՐՀՈՒՄ

24/01/2020
- 24 Հունվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող, Մոսկվա

Միջազգային քաղաքական ասպարեզում անցյալ շաբաթ ամենից ավելի քննարկվող թեման Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունն էր, թե այսուհետ իրենք ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ միջպետական հարաբերություններում առաջնորդվելու են ոչ թե միջազգային իրավունքի նորմերով, այլՙ բացառապես սեփական սահմանադրությամբ նախատեսված դրույթներով: Մինչեւ Պուտինի այդ հայտարարությունը նման մոտեցումով հանդես էր գալիս միայն մեկ երկիրՙ Ամերիկայի Միացյալ Նահանգները: Ահա, անցյալ շաբաթվա Պուտինի այս հայտարարությունից հետո միջազգային քաղաքական կյանքում, պատկերավոր ասած, հայտնվեց… երկրորդ խելագարը: Ըստ որումՙ առանց որեւէ չակերտի: Այսինքն, ԱՄՆ-ին զուգահեռ հրապարակ իջավ եւս մեկը, որը բացեիբաց ասում է, թե իր համար միջազգային իրավունքի նորմերը գրոշի արժեք չունեն, ինքն առաջնորդվելու է ոչ թե համընդհանուր ճանաչում գտած համակեցության կանոններով, այլՙ սեփական քմահաճույքով: Ինչո՞ւ: Որովհետեւ… ուժե՛ղ է:

Դեռեւս Գարեգին Նժդեհն է բանաձեւել, թե ո՛ւժն է ծնում իրավունք: Անկեղծ ասածՙ Նժդեհը ոչ մի նոր բան չի հայտնագործել, վավերացրել է այն իրողությունը, ինչ քաղաքակրթությունների ծագումից ի վեր ուղեկցել է մարդկությանը իր գոյության բոլոր վայրիվերումներում: Սակայն նույն այդ վայրիվերումների դժնդակ փորձությունները նպաստել են, որ մշակվեն ու կյանքի կոչվեն բոլորի համար ընդունելի վարքականոններ, որոնցից ամենագլխավորը պետությունների իրավահավասարության սկզբունքն է:

Ձեւականորենՙ այդ սկզբունքը միշտ էլ կիրառվել եւ այսօ՛ր էլ կիրառվում է: Չնայելով պետությունների ռազմաքաղաքական հզորության աստիճանինՙ բոլոր առաջին դեմքերը ամենուրեք ընդունվում են իբրեւ հավասար գործիչներ: Սակայն ինքնըստինքյան հասկանալի է, որ ռազմական մեծ հզորություն ունեցող պետությունների ղեկավարների խոսքի արժեքը շատ ավելի ծանրակշիռ է հնչում միջազգային անխտիր բոլոր հարթակներից, քան նույնիսկ ամենաիմաստուն մեկի նույնիսկ ամենահանճարեղ մտքերը: Իսկ եթե ռազմաքաղաքական հզորության հասած պետության ղեկավարը իր տրամադրության տակ ունի նաեւ միջուկային կործանարար զենք, որը կարող է նաեւ խելքը փչած ձեւով օգտագարծել ու՛մ դեմ ասես, ինչպես այդ արեցին ամերիկացիները 1945-ի օգոստոսի 6-ին եւ 9-ինՙ ռմբակոծելով ճապոնական Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքաները, եւ այժմ էլ չեն ամաչում հայտարարել, թե հարկը պահանջածին կարող են նույնը կրկնել, որպեսզի ոչ ոք չհամարձակվի սպառնալ Ամերիկային Միացյալ Նահանգների ազգային-կենսական շահերին, ապա այդպիսի պետության ղեկավարից ունեցած վախը ընդունակ է պայթեցնել համաշխարհային խաղաղությունը: Որովհետեւ չափազանց դժվար է հասկանալ, թե ի՞նչ է նշանակում… ԱՄՆ-ի ազգային կենսական շահ: Ո՞ր հիմարը կհամարձակվի տրորել ամերիկացիների կոշտուկը: Բայց Վաշինգտոնի բազեները ընդունակ են մեղադրանք նետել բոլոր նրանց, ովքեր, օրինակ, հրաժարվում են իրենցից հեղուկ գազ գնել, որը գլանատակառներով պետք է տեղափոխվի հազարավոր կիլոմետրերով հեռու գտնվող երկրներ, այնտեղ նորից վերածվի սովորական գազի, մտցվի խողովակաշարեր ու հասնի սպառողներին: Բայց դա շատ ավելի թանկ է նստում, քան, ասենք, Ռուսաստանից խողովկաշարերով եվրոպական սպառողներին առաքվող բնական գազն է: Ահա եւ իրենից հեղուկ գազ չգնող անհնազանդներին Վաշինգտոնը համարում է իր կենսական շահերը ոտնահարողներ եւ զանազան պատժամիջոցներ է կիրառում նրանց դեմ: Այդ թվումՙ ռուսերի, որպես մրցակիցներ:

Բայց ռուսները, ակնհայտորեն, այլեւս չեն սարսափում ամերիկացիներից: Նրանք այժմ ունեն հիպերարագընթաց հրթիռներ, որոնք առնվազն առաջիկա տասնամյակներում կապահովեն երկու գերտերությունների ռազմական հավասարակշռությունը: Հետեւաբար, մեկը մյուսին երաշխավորված ոչնչացնելու այդ հնարավորությունը, ըստ իս, նորից կհետաձգի երրորդ համաշխարհային պատերազմի սանձազերծումը: Ռուսներն, իհարկե, ամերիկացիներին չեն հարվածի, իսկ ամերիկացիները կարո՛ղ են ռուսներին հարվածել: Պուտինն անցյալ շաբաթ ընդգծում էր, թե Երկրորդ համաշխարհայինից ի վեր առաջին անգամ ամերիկացիները կանգնած են ռազմական առումով ռուսներին հասնելու անհրաժեշտության առաջ: Հենց ա՛յդ հանգամանքն էլ աշխարհում ստեղծում է միանգամայն նոր իրավիճակ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՈՆԴՈՒՐԱՍՑԻ ՊԱԲԼՈ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՀԱՅԵՐՈՎ ՈՐՏԵՂ ԷԼ ՈՐ ՀԱՆԴԻՊԵՆՔՙ ՄԵԿ ԸՆՏԱՆԻՔ ԵՆՔ»

Հաջորդ գրառումը

ԳՈՐԾՆԱԿԱՆ Ա՞ՅՑ, ԹԵ՞… ԲԵՄԱԿԱՆԱՑՈՒՄ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԳՈՐԾՆԱԿԱՆ Ա՞ՅՑ, ԹԵ՞... ԲԵՄԱԿԱՆԱՑՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական