Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲՅՈՒՋԵԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԽՈՍՏԱՑՎԱԾ ԱՃԸ…

17/01/2020
- 17 Հունվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆԱ

նցնող տարվաՙ 2019 թ.ի պետական բյուջեի եկամուտների մասին խոսելիս, վարչապետ Փաշինյանն այնքան միմյանց հակասող տվյալներ է հայտնում, որ դժվար է լինում տարբերել իրականությունն ու կեղծիքը: Դրանցից վերջինը դեկտեմբերի 31-ին ամանորյա ուղերձում հրապարակված ցուցանիշն էր, ըստ որի «2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները գերակատարվել են ավելի քան 100 միլիարդ դրամով»: Սա այն դեպքում, երբ դրանից ընդամենը մեկ շաբաթ առաջ գրառում էր կատարել, որ «դեկտեմբերի 23-ի դրությամբ, 2019 թվականի պետական բյուջեն գերակատարվել է 89 միլիարդ դրամով»: Հարց կարող է առաջանալ, թե մի՞թե հնարավոր չէ մեկ շաբաթվա ընթացքում 11 մլրդ դրամ լրացուցիչ հարկային եկամուտ հավաքել: Պատասխանը միանշանակ էՙ եթե ամեն ինչ լինի օրինականության սահմաններում, ապա միանշանակ ո՛չ:Բանն այն է, որ բոլոր հարկերի վճարումները կատարվում են մինչեւ հաջորդ ամսվա 20-ը: Այսինքն, դեկտեմբերի 23-ինՙ Նիկոլ Փաշինյանի գրառման օրը, այլեւս բոլոր հարկերը մուծված պետք է լինեին: Սա նշանակում է, որ կա՛մ տարեվերջին մի քանի խոշոր հարկատուներից պահանջելու են մի քանի միլիարդ դրամ փոխանցել բյուջեՙ հետագա ամիսներին վերադարձնելու համար, ինչպես դա արվեց նախորդ տարվա վերջինՙ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ, կա՛մ Նիկոլ Փաշինյանը պարզապես կլորացրել է գումարըՙ «11 մլրդ դրամ այս կողմ կամ այն կողմ, էական չէ» տրամաբանությամբ:Մեկ այլ հետաքրքրական հանգամանք, որ տարեվերջին ոչ մի կերպ չի նշել վարչապետը: Տոկոսային առումով որքա՞ն են ավելացել հարկային եկամուտները: Չէ՞ որ տարվա առաջին կեսի տվյալները ներկայացնելիս, նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր հարկային եկամուտների 25 տոկոսից ավելի գերազանցման մասին, ասելով, որ դա համապատասխանում է իր այն խոստմանը, որ բյուջեի եկամուտները մեկ-երկու տարում կավելացնի մեկ երրորդով: Մոռացե՞լ է իր հերթական խոստման եւ մի քանի ամիս առաջ կատարած գրառման մասին Նիկոլ Փաշինյանը: Ոչ իհարկե, պարզապես նրա համար խոստումներ շռայլելն ու դրանք «մոռանալը» կենսակերպ է: Եվ քանի որ առայսօր ոչինչ չի ասել, թե քանի՞ տոկոսով են այս տարվա եկամուտները գերազանցել անցած տարվա եկամուտներին, ներկայացնենք այս պահին հրապարակված վիճակագրական կոմիտեի տվյալները 2019 թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսների վերաբերյալ:Համաձայն այդ հրապարակման, 2019 թ.-ի հունվար-նոյեմբերին հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 304 մլրդ դրամ, 2018 թ.-ի նույն ժամանակահատվածումՙ 1 տրլն 104 մլրդ դրամ: Աճը կազմել է 19 տոկոս, այլ ոչ թե 25 տոկոս կամ մեկ երրորդ, ինչպես խոստացել էր վարչապետը: Ուշագրավ է նաեւ, թե ինչո՞վ է պայմանավորված այս աճը:Հիշեցնենք, որ այս տարի Հայաստան է ներմուծվել աննախադեպ քանակությամբՙ մոտ 200 հազար ավտոմեքենա, քանի որ ավարտվում է նախկին մաքսատուրքերով ներմուծելու այն արտոնությունը, որ Հայաստանը ձեռք էր բերել ԵԱՏՄ մտնելիսՙ 2015 թ.ին: Բյուջեի եկամուտների գերակատարումը բացառապես նախկին իշխանության շնորհիվ ձեռք բերված ավտոմեքենաների ներմուծման արտոնության արդյունք է: Ըստ ՊԵԿ նախագահի, երբ Հայաստան ներմուծված մեքենաների թիվը մոտ 114 հազար էր, դրանից պետական բյուջե գանձվել էր մոտ 51 մլրդ դրամ: Համապատասխանաբարՙ 200 հազարի դեպքում գանձվող գումարն էլ ավելանում է մոտ 43 մլրդ դրամով: Արդյունքում, միայն մեքենաների ներմուծման շնորհիվ բյուջե է մտել մոտ 94 մլրդ դրամ հավելյալ գումար:Այսինքն, ստացվում է, որ բյուջեի գերակատարում կոչվածը գրեթե ամբողջությամբ տեղի է ունեցել մեքենաների ներմուծման կտրուկ աճի շնորհիվ, որի հետ այս իշխանությունն առչություն չունի, բայց հպարտանում է դրանից ստացվող բյուջետային եկամուտներով: Մյուս կողմից էլ նախորդ տարվա համեմատ 210 մլրդ դրամ ավելի հարկային եկամուտների հավաքման գրեթե կեսը, մոտ 45 տոկոսը, պայմանավորված է դարձյալ այս գործոնով: Մնացած հավելյալ մուտքերի վերաբերյալ պետք է նշել, որ նմանատիպ աճեր գրանցվել են նախկինում եւս, եւ տարեց տարի պետական բյուջեի եկամուտները տասնյակ միլիարդավոր դրամներով, իսկ երբեմն նաեւ 100 մլրդ դրամը գերազանցող գումարներով ավելացել են: Օրինակ 2007-ինՙ 148 մլրդ դրամով, 2008-ինՙ 198 մլրդ դրամով, 2011-ինՙ 100 մլրդ դրամով եւ այլն:Ինչպես արդեն նշեցինք, ներկա պահին հայտնի են միայն անցած տարվա 11 ամիսների պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքման ցուցանիշները: Տարեկան ցուցանիշները կհրապարակվեն մեկ ամսից: Սակայն ակնհայտ է, որ դրանց խոստացված մեկ երրորդ աճը այդտեղ չի լինելու, իսկ եղած աճի մոտ կեսը պայմանավորված է մի գործոնով, որտեղ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որեւէ դերակատարում չունի:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐԺԱՆԱՎԱՅԵԼ «ՊԱՅՔԱՐԻ» ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Հաջորդ գրառումը

ԽՌՈՎԱՐԱՐՆԵՐԻ ՊԱՏԿԵՐՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ԽՌՈՎԱՐԱՐՆԵՐԻ ՊԱՏԿԵՐՆԵՐԸ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական