Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԹՈՒՐՔԱԳԵՏ-ԱՐԵՎԵԼԱԳԵՏ ԱՎԵՏԻՍ ՓԱՓԱԶՅԱՆԸ

20/12/2019
- 20 Դեկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

Հայ օսմանագիտությունը ծանր կորուստ կրեց: 88 տարեկան հասակում կյանքից հեռացավ ականավոր թուրքագետ-արեւելագետ, աղբյուրագետ Ավետիս Փափազյանը:

Ծնվել է 1931 թ. Սիրիայի Լաթաքիա քաղաքում: Սկզբնական կրթությունը ստացել է տեղի Ս. Յակոբեանց Ազգային երկսեռ վարժարանում, այնուհետեւՙ Բեյրութի Ս. Նշան եկեղեցու դպրոցում:

1946 թ. ընտանիքի հետ միասին ներգաղթել է Հայաստան: 1955-1960 թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի ռոմանո-գերմանական բաժնում: 1961 թ. ընդունվել է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի (ԳԱ) Արեւելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժին եւ հաջողությամբ հանձնելով ընդունելության ասպիրանտուրայի քննություններըՙ մեկնել է Մոսկվաՙ ԽՍՀՄ-ի Գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտ, որտեղ էլ 1964 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը հետեւյալ խորագրովՙ «Քյաթիբ Չելեբիի «Ջիհան-նյումա»-ն եւ «Ֆեզլեքե»-ն որպես աղբյուր Հայաստանի պատմության (17-րդ դար)»: Ա. Փափազյանը 32 տարի շարունակ աշխատել է Հայաստանի ԳԱ Արեւելագիտության ինստիտուտում: 1988-1992 թթ. ղեկավարել է ինստիտուտի աղբյուրագիտության բաժինը: Միաժամանակ 1968-1975 թթ. Երեւանի պետական համալսարանի Արեւելագիտության ֆակուլտետում դասավանդել է օսմաներեն եւ Թուրքիայի պատմություն առարկաները: 1992 թ. Ա. Փափազյանը բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, որտեղ շարունակել է իր բեղուն գիտական գործունեությունը:

Վաստակաշատ գիտնականը 13 գրքի եւ մոտ 300 հոդվածի հեղինակ է, որոնք լույս են տեսել Հայաստանի ակադեմիական պարբերականներում եւ Լոս Անջելեսի հայկական մամուլի էջերում: Նրա գիտական հետազոտությունների մեծ մասը նվիրված է Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին միջնադարյան թուրք պատմագիրների աշխատությունների ուսումնասիրությանը, իսկ 1983 թվականից պատմաբանը սկսել է զբաղվել նաեւ Հայոց ցեղասպանության հարցերովՙ շրջանառության մեջ դնելով Մեծ եղեռնին առնչվող մեծ քանակությամբ արժեքավոր թուրքական աղբյուրներ եւ արխիվային նյութեր:

Առանձնահատուկ նշանակություն ունի 1989 թ. հրատարակված «Հայոց ցեղասպանությունը ըստ երիտթուրքերի դատավարության փաստաթղթերի» գիրքը (վերահրատարակվել է 15 տարի անցՙ 2005 թ. Լոս Անջելեսում, ապաՙ 10 տարի անց կրկին Երեւանում, «Ազգ» թերթի կողմից), որում առաջին անգամ հայերեն թարգմանությամբ հանրությանն են ներկայացվում 1919-1920 թթ. Կոստանդնուպոլսում տեղի ունեցած երիտթուրքական կուսակցության ղեկավար գործիչների դատավարության այն նյութերը, որոնք առնչվում են Հայոց ցեղասպանության հետ: Նյութերը վերցված են 1919-1920 թթ. Կ. Պոլսում հրատարակվող «Թաքվիմ-ի վեքայի» թուրքական պաշտոնաթերթի համարներից: Հրատարակված նյութերի այս ամբողջությունը անհերքելիորեն վկայում է երիտթուրքական կուսակցության կենտրոնական կոմիտեի ու կառավարության կողմից ծրագրավորված հայերի ցեղասպանության փաստը, որն այսօր ջանադրաբար փորձում են ժխտել Թուրքիայի իշխանությունները:

Արժեքավոր է նաեւ 1999 թ. Երեւանում հրատարակված Ա. Փափազյանի «Թուրքական վավերագրերը Հայաստանի եւ հայերի մասին (16-19-րդ դարեր)» խորագրով աշխատությունը: Հեղինակը ուշագրավ այս աշխատությամբ գիտական լայն շրջանառության մեջ է դնում Հայաստանի եւ հայերի մասին նկարագրող թուրքական վավերագրեր, որոնք գիտական հմտությամբ ու բանիմացությամբ են թարգմանվել ու վերլուծվել:

Դեռեւս 2000 թ. Հայոց ցեղասպանության 85-րդ տարելիցին պրոֆեսոր Ա. Փափազյանը սկսում է Մեծ եղեռնին նվիրված հրապարակումների մի շարք. նախՙ 2000 թ. հանրությանն է ներկայացվում երկու աշխատությունՙ «Հայկական հարցը եւ Մեծ Եղեռնը 1876-2000 թթ.» ժամանակագրությունը եւ «Ցեղասպանություն եւ գոյատեւման պայքար» գիրքը:

2001 թ. լույս է տեսնում թուրքագետի «Հայերի ցեղասպանությունը թուրք քաղաքական գործիչների հուշագրություններում» ուսումնասիրությունը, որտեղ հեղինակը մերկացնող պարզաբանումներով ներկայացնում է թուրք քաղաքական գործիչների եւ կեղծարար պատմաբաններիՙ Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեսակետները եւ մեկնաբանությունները:

Ա. Փափազյանի գրչին են պատկանում նաեւՙ «Քյաթիբ Չելեբիի «Ջիհան-նյումա»-ն եւ «Ֆեզլեքե»-ն որպես աղբյուր Հայաստանի պատմության (17-րդ դար)» (1973 թ., Երեւան, ռուսերեն), «Հայերի ցեղասպանութիւնը Օսմանյան կայսրությունում» (1996 թ., Լոս Անջելես), «Թուրքական վավերագրական նյութերՙ Օսմանյան կայսրության ոչ-մահմեդական ժողովուրդների մասին (1835-1915 թթ.)» (2002 թ., Երեւան), «Պայքար հանուն արդարության» (հ. Ա եւ Բ, 2003-2004 թթ., Երեւան), «Հաւաստի վկայութիւններ Հայոց ցեղասպանութեան» (2007 թ., Լոս Անջելես) եւ «Օսմաներենի ձեռնարկ» (2012 թ., Երեւան) աշխատությունները:

Պրոֆեսոր Ա. Փափազյանը հայ մտավորականի բարձր տիպար էրՙ պարզ, անկեղծ ու բարյացակամ: Նրա մարդկային բարձր ու առաքինի հատկանիշներն էին համեստությունը, ազնվությունն ու գործին նվիրվածությունը, որոնց շնորհիվ վայելում էր գործընկերների սերն ու հարգանքը:

Ավետիս Փափազյանի հիշատակը միշտ վառ կմնա արեւելագետների սրտերում, եւ նրա գիտական ժառանգությունը միշտ իր մնայուն տեղը կունենա հիմնարար օսմանագիտության եւ հայագիտության մեջՙ նպաստելով վերջիններիս զարգացմանը:

ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի աշխատակիցների անունից խորին ցավակցություն ու զորակցություն ենք հայտնում նշանավոր օսմանագետի հարազատներին եւ այս ծանր պահին նրանց հետ միասին կիսում անդառնալի կորստի ցավը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔՐԻՍՏՈՆԵԱ-ՄՈՒՍՈՒԼՄԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՆՔ

Հաջորդ գրառումը

ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական