Շաբաթ, Հունիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՆԱՄԱԿԸՙ ԹՈՒՐՔԻՈ ՀԱՅ ՀԱՎԱՏԱՎՈՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ

06/12/2019
- 06 Դեկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

«Քարերը կտրելու (թափելու) ժամանակը եւ քարերը հավաքելու ժամանակը» (Ժող. 3։5)

Հոգելույս Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հիվանդությամբ սկսված եւ տարիներ տեւած ընտրական գործընթացը, ցավոք, բազմաթիվ խնդիրների, բաժանարար գծերի, նեղ, շահադիտական հավակնությունների գերադասման եւ համայնքային շահի ոտնահարման դրսեւորումների պատճառ դարձավ: Այդ մասին անցնող տարիներին եղել են բազմաթիվ անդրադարձներ: Սակայն տարիներ տեւած թնջուկը` պատրիարքի ընտրությունը, ավա~ղ, չստացավ սպասված հանգուցալուծում, եւ փոփոխված կանոնադրությունը համայնքին բերեց ոչ թե հույս, այլ հասցրեց եւս մի նոր հուսախաբության: Այլեւս բացարձակ ճշմարտություն է, որ «կանոնադրական փոփոխության» ծրագրավորված բեմադրության իրական պատճառը հիմնականում իմ անձն էր, քանի որ ընտրություններում Թուրքիայի հավատավոր հայ ժողովրդի մի ստվար հատվածի աջակցությունն ինձ անկասկած որոշիչ կարող էր լինել: Եվ այս բեմականացման հանցավոր հեղինակները բոլորին հայտնի մի քանի գավառամիտ կղերականներն ու մի քանի նեղմիտ եւ անհեռատես աշխարհականներն են, ովքեր փորձեցին ստվեր գցել պոլսահայ պատվարժան ժողովրդի անվան վրա: Նրանք էին, որ օգտվելով անպատժելիության, անօրինականության եւ թողտվության մթնոլորտից, գերաշնորհ Գարեգին արք. Բեկչյանին իբրեւ ընտրյալ տեղապահ Պատրիարքարանից անօրինաբար դուրս թողնելովՙ հող նախապատրաստեցին հիշյալ դավադիր փոփոխությունը կանոնադրության մեջ կատարելու եւ Պատրիարքարանի դուռն իմ եւ մյուս եպիսկոպոսների առջեւ գոցելու համար:*

Տեղի ունեցածը պատմական աղաղակող անարդարություն էր Պոլսո համայնքի ոչ միայն ներկա, այլեւ գալիք սերունդների նկատմամբ: Ինչպես ասում է Երեմիա մարգարեն. «Հարքն ազոխ կերան եւ որդւոց ատամունք առին» (Երեմ:, ԼԱ, 29):

Պատրիարքի թեկնածու իմ սրբազան եղբայրներն ու նախաձեռնարկ մարմինը մեր եւ համայնքի խնդրանքներին ու հորդորներին չանսացին եւ չկամեցան Թուրքիո Հայոց պատրիարքության եւ հավատավոր հայությանը վայել արժանապատիվ եւ «լայնախարիսխ» ընտրությունների նախապատրաստել: Սակայն, նրանք գերադասեցին նեղ, հիմնականում անձնական, իրավիճակային նկրտումներն ու դրանց բավարարումը, որովհետեւ նախապատվեցին ստեղծված գաղջ մթնոլորտի շարունակականությունը: Ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ, լինելով ներսում, նրանք, ամենայն հավանականությամբ, չեն էլ գիտակցում այդ համայնքի առողջացման դեղատոմսերի, այն էՙ կատարվելիք փոփոխությունների անհրաժեշտությունը:

Ինչեւէ, այսօր արդեն ունենք այն, ինչ ունենք, եւ այժմ «քարերը հավաքելու ժամանակն է»:

Ժամանակն է համայնքի խնդիրներին նայել ոչ միայն ներսի, այլեւ դրսի աչքով, քանի որ արդեն երեւան են եկել բազմաթիվ խնդիրներ, որոնք ներսի ուժերով միայն հնարավոր չեղավ առայսօր լուծել, եւ համոզված եմ, որ առաջիկայում եւս չեն լուծվելու, եթե համայնքի հոգեւոր եւ աշխարհիկ առաջնորդները չառերեսվեն անցնող 12 տարիների անօրինականությունների եւ կոպտագույն սխալների հետ: Պետք է գնահատական տրվի նախորդ տարիներիՙ Պատրիարքության անընդունելի ընթացքին, փաստացի թուլացմանն ու պառակտմանը եւ վարկանիշի կորստյան փաստին ու պատճառներին:

Դիմելով Թուրքիայի իմ հոգեւոր եղբայրներին ու հավատավոր պոլսահայությանը` ուզում եմ անկեղծ խոստովանությամբ հավաստիացնել, որ պատրիարք ընտրվելուս ձգտումը պայմանավորված է եղել ոչ թե պատրիարքական աթոռին կամ առհասարակ իշխանության հասնելու տենչով (բնավ երբեք), այլ Պոլսի Աթոռի հանդեպ տածած սիրո եւ ծնունդով մալաթիացուս հոգու պարտքի ու ծառայության գիտակցությամբ: Ուստի փոփոխված կանոնադրությունը չի կարողանա ինձ հեռու պահել պոլսահայության եւ պատրիարքության նկատմամբ իմ պարտավորություններին հավատարիմ մնալուց: Ավելինՙ հետայսու որեւէ հանգամանք չի կարող խոչընդոտել այն բանին, որ ես մնամ Թուրքիայի հայ համայնքի կողքինՙ փորձելով օգնել առկա խնդիրների լուծմանը:

– Թուրքիայի հայ համայնքի հավատավոր ժողովուրդ, լինելով հայ եկեղեցու հոգեւոր առաջնորդներից մեկը եւ ելնելով ազգի առջեւ պատասխանատվության բարձր գիտակցությունիցՙ ես, շնորհակալություն հայտնելով իմ կողմնակիցներին եւ տուրք չտալով գայթակղություններին, կոչ եմ անում հանուն համայնքի խաղաղության եւ բնականոն մթնոլորտի հաստատման, հանուն Հայոց պատրիարքության բարգավաճմանՙ գնալ ընտրությունների եւ ընտրել 12 եպիսկոպոսներից որեւէ մեկինՙ ձեր պատրիարքին: Նախապայման չէ, թե ձեր թեկնածուն Պոլսից է, թե Պոլսից դուրս: Այս կերպ միայն հնարավոր է վերականգնել համայնքի վիրավորված արժանապատվությունն ու իրավունքը: Անշուշտ ամեն մարդ ընտրության մեջ ազատ է:

Պատրիարքի թեկնածու իմ Սրբազան եղբայրներին դարձյալ կոչ եմ անում առաջնորդվել միասնականության, քրիստոնեական սիրո եւ համայնքային շահի կարեւորման տրամաբանությամբ: Գիտակցել, որ անձնական շահերին գերակայություն տալու, համայնքի ցանկությանը հակառակ արված քայլերի հավաքական պատասխանը այն անառողջ, պառակտված վիճակն է, որ ներկայումս կա համայնքում: Նա, ով կընտրվի պատրիարք, պետք է անդուլ ջանք թափիՙ վայելելու աշխարհով մեկ սփռված թուրքահայության սերն ու ակնածանքը, դառնալու նրանց բոլորի ազգընտիր առաջնորդը, հուսալի պատրիարքը եւ խնամարկու հայրը:

Հույս ունեմ, որ ընտրյալ պատրիարքը ականջալուր կլինի իմ եւ ինձ նմանների անհանգստությունից, մտահոգությունից եւ ավելի լավը տեսնելու ցանկությունից բխող խորհուրդներին, հորդորներին ու նկատառումներին:

Առաջնորդվելով քրիստոնեական ներողամտությամբ` ես ներում եմ բոլոր նրանց, ում պատճառով խլվեց իմ իրավունքը: Թող Աստված լինի բոլորիս դատավորը:

Մնացեք խաղաղությամբ:

Օրհնությամբՙ

Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան, Առաջնորդ Գուգարաց թեմի

Խոսքը վերաբերում է կանոնադրական փոփոխությանը, որն արգելում է Թուրքիայից դուրս բնակվող եկեղեցականների մասնակցությունը պատրիարքական ընտրություններին որպես թեկնածու: Խմբ.:

Նախորդ գրառումը

ԱԺ ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ ՀԱՍԱՆ ՉՈՐՍԻ

Հաջորդ գրառումը

ԼՈՆԴՈՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԱՂԹԱՄԱՐԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

ԼՈՆԴՈՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԱՂԹԱՄԱՐԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Լրահոս

Եթե Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում ձեզ համար նախապես նշանակություն չունի, ապա ինչո՞ւ ընդհանրապես դիմեցիք ՍԴ. Արփինե Հովհաննիսյան

27/06/2026

Քաղաքական ԱՆտրամաբանության տրամաբանությունը Այս թեման այսօր չէի պատրաստվում բացել։ Մտադիր էի սպասել Սահմանադրական դատարանի որոշմանը։ Բայց այսօրվա նիստից հետո այլևս...

Սահմանադրական դատարանում շարունակվում է ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը

27/06/2026

ՍԴ-ում շարունակում են քննել 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու...

Ինչո՞ւ ոչ մի իշխող կուսակցության ներկայացուցիչ չկա, որն անցնում է, օրինակ՝ ընտրակաշառքի գործով, գուցե չկա ընտրակաշառք բաժանող. Գալյան

27/06/2026

Հարցը, որ տալիս եք՝ ինչո՞ւ են միայն ընդդիմության հետ կապված քրեական գործեր հարուցվում, ինքնին հարց առաջացնող է: Պարզ չէ՞ պատասխանը,...

Մահացել է Ռաիսա Մկրտչյանը

27/06/2026

84 տարեկան հաասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյանը։...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փլուզվեց “սրանց” վերջին առասպելը՝ այն, թե ընտրությունները չեն վերահսկվելու իշխանության կողմից և չեն կեղծվելու ի օգուտ թավշիստների. Արման Աբովյան

27/06/2026

Երկրում ստեղծված իրավիճակը ընտրություններից հետո ոչ միայն չի հանդարտվում, այլև շարունակում է լարվել։ Եվ խնդիրը նույնիսկ այն չէ, որ «Բարգավաճ...

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին 

26/06/2026

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը ողջունել...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական