Հինգշաբթի, Հուլիսի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԸ ԵՐԲԵՔ ԱՅՍՔԱՆ ՄԵԾ ՉԻ ԵՂԵԼ

22/11/2019
- 22 Նոյեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Վարչապետ դառնալուց մի քանի ամիս անց ֆեյսբուքյան իր էջում Նիկոլ Փաշինյանը հետեւյալ գրառումն արեց. «2019թ. օգոստոսին, 2015-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում»: Անցել է ավելի քան մեկ տարի, իսկ Հայաստանի արտաքին պարտքը ոչ միայն նվազման միտում չի արձանագրել այդ ընթացքում, այլեւ սկսել է ավելանալ, հասնելով Հայաստանի Հանրապետության գոյության ընթացքում ամենաբարձր ցուցանիշի: «Նոր Հայաստանի» կառավարիչը չի խորշում ավելացնել երկրի արտաքին պարտքը, հակառակ այն բանի, որ մինչեւ իշխանության գալը այս հարցը նրա կողմից նախկին իշխանությունների դեմ իրավացիորեն շահարկվող հիմնական թեմաներից էր:

Ինչո՞ւ ավելացավ արտաքին պարտքը 2009-2010 թթ.ից սկսած

Հիշեցնենք, որ 2018-ի ապրիլ-մայիս ամիսների զանգվածային հիստերիայի ընթացքում դպրոցական երեխաներից մինչեւ տնային տնտեսուհիներ եւ կենսաթոշակառուներ ակտիվորեն քննարկում էին «սիրո եւ հանդուրժողականության» հեղափոխականների եւ նրանց ղեկավարի կողմից հրապարակ նետված Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքի թեման: Այդ օրերին բոլորը դարձել էին տնտեսագետներ եւ որպես վերջին ճշմարտություն արտահայտվում էին արտաքին պարտքի չափի, դրա ավելանալու եւ արդյունավետ ծախսել-չծախսելու մասին: Նրանց «հեղինակավոր» կարծիքների գլխավոր «հիմնավորումներից» մեկն էլ օրինակՙ «Մոնումենտի ճամփի ասաբնյակները բա ինչո՞վ են կառուցել» նախադասությունն էր: Ի դեպ, «Մոնումենտի ճամփին» շարունակվում են նոր «ասաբնյակներ» կառուցվել, բայց հեղափոխական թմբիրի մեջ ննջող քաղաքացիները այլեւս չեն խոսում ոչ այդ, ոչ էլ արտաքին պարտքի ներկայիս ավելացման եւ դրա անարդյունավետ ծախսելու մասին: Այժմ, թե ինչպե՞ս ավելացավ արտաքին պարտքը անցած 10 տարիների ընթացքում:

2007 թ.-ի վերջին Հայաստանի Հանրապետությունը արտաքին պարտքի ցածր բեռ ունեցող երկրների մեջ էրՙ 1 մլրդ 488 մլն դոլար, որը Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) շուրջ 6 տոկոսն էր: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման 7-8 տարիներին բարձրՙ երկնիշ տնտեսական աճի շնորհիվ արտաքին պարտք վերցնելու մեծ անհրաժեշտություն 2000-ականներին չի եղել:

Սակայն, 2008-2009 թթ.ի համաշխարհային տնտեսական ճգնաժամը բավականին ծանր հարված հասցրեց Հայաստանի տնտեսությանը, որի հետեւանքով 2009 թ.-ին ավելի քան 14 տոկոս տնտեսական անկում ունեցանք: Հայաստանի կառավարությունը սկսեց նոր պարտքեր վերցնել, քանի որ ճգնաժամի պատճառով նվազել էին նաեւ բյուջեի եկամուտները, իսկ ծախսերը (աշխատավարձներ, թոշակներ եւ այլն) պետք է կատարվեին: Արդյունքում, 10 տարվա ընթացքում արտաքին պարտքն աստիճանաբար ավելացավ, 2017 թ.-ի վերջում հասնելով 5 մլրդ 494 մլն դոլարի: Այսինքն, անցած 10 տարիների ընթացքում միջին տարեկան արտաքին պարտքն ավելացել է մոտ 400 մլն դոլարով եւ 2017 թ.-ին կազմել համախառն ներքին արդյունքի մոտ 45 տոկոսը:

Եվ ահա, 2018 թ.-ի մայիսին իշխանության է գալիս Նիկոլ Փաշինյանը եւ հայտարարում արտաքին պարտքի նվազեցման անհրաժեշտության, իսկ մի քանի ամիս անցՙ նվազման միտումի մասին: Սակայն իրականում նա սկսում է արտաքին պարտքի ավելացման նոր փուլՙ այն պարգայում, երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամ չկա եւ մեր տնտեսության համար արտերկրից եկող այդ սպառնալիքը բացակայում է:

ՀՀ ընդհանուր պարտքըՙ ներքին եւ արտաքինը միասին վերցրած հատել է ռեկորդային 7 մլրդ դոլարի շեմը

Համաձայն վիճակագրական կոմիտեի, ՀՀ արտաքին պարտքն այս տարվա սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 5 մլրդ 543 մլն դոլարՙ մեկ ամսվա ընթացքում ավելանալով ավելի քան 121 մլն դոլարով: Հենց սա է երբեւէ եղած Հայաստանի արտաքին պարտքի ամենաբարձր ցուցանիշը:

Տեղեկացնենք, որ արտաքին պարտքը կազմված է ՀՀ Կառավարության պարտքից եւ ՀՀ Կենտրոնական բանկի պարտքից: Կտրուկՙ 123,5 մլն դոլարով ավելացել է ՀՀ կառավարության պարտքը, հասնելով 5 մլրդ 31 մլն դոլարի: Մինչդեռ ՀՀ Կենտրոնական բանկի պարտքը նվազել է մոտ 1 մլն դոլարով, կազմելով 512 մլն դոլար:

Տեղեկացնենք նաեւ, որ բացի արտաքին պարտքից, Հայաստանի Հանրապետությունն ունի նաեւ ներքին պարտք, որի հետ միասին էլ կազմվում է ՀՀ ընդհանուր պարտքը:

Ներքին պարտքը պետական պարտատոմսերն են, որոնք պետությունը վաճառում է բնակչությանը որոշակի տոկոսային եկամտաբերությամբ վերջինիս համար: Այն հիմնականում ՀՀ դրամով բանկային ավանդների տոկոսադրույքին մոտ եկամտաբերություն է ունենում եւ ընկալվում է որպես ավելի հուսալի միջոց, քան բանկային ավանդը, քանի որ պետությունն է պարտավորվում հետ վերադարձնել գումարն ու վճարել տոկոսները: Այսինքն, պետությունն, ըստ էության, տոկոսով պարտք է վերցնում բնակչությունից: Խոսքը 12-13 տոկոսադրույքով եկամտաբերություն ունեցող պետական պարտատոմսերի մասին է, որ թանկ փող է պետության համար: Մի խոսքով, սեպտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ ներքին պարտքն էլ կազմել է 1 մլրդ 507 մլն դոլար:

Այսպիսով, ներկա պահին ՀՀ ընդհանուր պարտքըՙ ներքին եւ արտաքին միասին վերցրած, հատել է ռեկորդային բարձր շեմՙ 7 մլրդ դոլարը եւ կազմել 7 մլրդ 51 մլն դոլար: Սա է այժմ կառավարության եւ նրա ղեկավարի կառավարման արդյունքը :

Ե՞րբ է վտանգավոր արտաքին պարտքի ավելացումը

Արտաքին պարտքի ավելացումը ըստ էության մտահոգիչ չէր լինի, եթե գոյություն ունենային երկու հանգամանք, որ այսօր գոյություն չունեն:

Առաջինըՙ եթե ներգրաված վարկային միջոցներն ուղղվում են տնտեսական ակտիվության խթանման եւ ենթակառուցվածքների հիմնանորոգման ծրագրեր իրականացնելուն: Այսինքնՙ ճանապարհների, ջրագծերի կառուցմանը, ջրամբարների շինարարությանը, փոքր ու միջին բիզնեսի համար էժան վարկեր տրամադրելուն եւ այլն:

Երկրորդՙ եթե պարտքն ավելացնում է այնպիսի կառավարություն , որն ունի տնտեսական զարգացման մշակված եւ իրատեսական ծրագրեր, դրանք կյանքի կոչելու հմուտ եւ քաղաքական կամք ունեցող ղեկավար եւ թիմ:

Այն, որ ներկայումս կառավարության կողմից ձեռք բերվող նոր վարկերը ուղղվում են ոչ թե վերոնշյալ ծրագրերի իրականացմանը, այլ պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը, գաղտնիք չէ: Զարմանալին այն է, որ եթե, ըստ վարչապետի, պետբյուջեի եկամուտները գերակատարվում են, ինչո՞ւ ենք տասնյակ միլիոնավոր դոլարներ վերցնելով եւ արտաքին պարտքը ավելացնելով փակում պետական բյուջեի դեֆիցիտը :

Ինչ վերաբերում է երկրորդ հանգամանքին, ապա խոսել վարչապետ Փաշինյանի եւ նրա կառավարության հմտություններից, ծրագրերից կամ դրանց կյանքի կոչելու ունակություններից, նույնն է թե մաղով ջուր վերցնել:

Այսինքն, ակնհայտ է, որ արտաքին պարտքի ներկայիս ահագնացող ավելացումը ծանրանալու է բնակչության վրաՙ առանց երկրի տնտեսական զարգացմանը որեւէ օգուտ տալու: Հենց սա է արտաքին պարտքի ավելացման իրական վտանգը:

Սակայն, ինչպես նշեցինք, մեր երկրի բնակչությունն այժմ օլիմպիական հանդարտությամբ է հետեւում այդ գործընթացին, մեկ անգամ եւս ապացուցելով այն իրողությունը, որ անցյալ տարվա ապրիլ-մայիսին մեր երկրում տեղի ունեցածը ուղղորդված (արտաքին եւ ներքին) քարոզչության արդյունք էր, որի դառը պտուղները դեռ երկար ենք շարունակելու քաղել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՇԱՄԱԽԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ «ԱԼԲԱՆԱԿԱՆ» ԱՆՁՆԱԳԻՐ Է ՏՐՎՈՒՄ

Հաջորդ գրառումը

TANAP ԳԱԶԱՄՈՒՂԻ ԱՆՈՐՈՇ ԱՊԱԳԱՆ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

TANAP ԳԱԶԱՄՈՒՂԻ ԱՆՈՐՈՇ ԱՊԱԳԱՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Նման միջանցքը, նունիսկ եթե անվանապես կառավարվում է «չեզոք» ուժերի կողմից, իրականում կդառնա ադրբեջանական էքսպանսիայի գործիք. Օսկանյան

16/07/2025

Այսօրվա մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը համեմատեց Հայաստանի ինքնիշխան տարածքով միջանցք տրամադրելու գաղափարը՝ երրորդ կողմին, ազգային ենթակառուցվածքների՝ օրինակ՝ օդանավակայանի, երկաթուղու կամ...

ԿարդալDetails

Իրանի ժողովուրդը երբեք աշխարհի առջև որպես թույլ կողմ չի ներկայանա. Խամենեի

16/07/2025

Հայ սահմանապահները կտեղակայվեն Ադրբեջանը և Նախիջևանը կապող ճանապարհին․ Փաշինյան

16/07/2025

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են տրանսֆորմացիայի փուլում են. դրանք այլևս չեն լինի այնպիսին, ինչպին եղել են նախկինում. Փաշինյան

16/07/2025

Պատրաստվում ենք Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր կնքել․ Փաշինյան

16/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական