Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԱՎԵՐԱՑՆԵԼ, ԹԵ՞ ՈՉ

08/11/2019
- 08 Նոյեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Խոսքը այսպես կոչված Ստամբուլյան կոնվենցիայի մասին է. որի շուրջ նոյեմբերի առաջին օրը Ազգային Ժողովում փակ քննարկում էր կազմակերպվել: Հենց այն, որ քննարկումը փակ էրՙ բացասաբար ընդունվեց հասարակական լսարանի կողմից: Մոտեցումները իրարամերժ էին: Սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն , օրինակ, գտնում էր, թե Կոնվենցիան անպայման պետք է վավերացնել: Քանզի դրա տակ Հայաստանի նախորդ իշխանություններն արդեն իսկ դրել են մեր երկրի ստորագրությունը: Ըստ իսՙ խախուտ հիմնավորում էր, որովհետեւ այդ ե՞րբ է եղել, որ ներկա իշխանությունները սրբորեն հետեւել են նախորդների հանձնառություններին: Ավելի լավ, որ իրենք այդ փաստաթուղթը չեն նախաստորագրել: Կարող են հենց այդ պատճառաբանությամբ հրաժարվել Կոնվենցիայի վավերացումից: Մի՞թե քիչ է եղել, որ այս կամ այն երկիրը այս կամ այն միջազգային փաստաթղթի տակ նախապես դրել է իր ստորագրությունը, բայց հետագայում հրաժարվել է սեփական օրենսդիր մարմնում դա վավերացնել: Թուրքիան մեզ օրինակ: Հաշվի առնելով փաստաթուղթը վավերացնել-չվավերացնելու հարցի շուրջ մեր հասարակության մեջ առկա տարակերպ մոտեցումները, ըստ իս, կարելի է փաստաթուղթը վավերացնել… վերապահումներով: Եթե, ինչ խոսք, այդպիսի պրակտիկա կա: Օրինակ, նշել, որ տվյալ Կոնվենցիայի այս կամ այն կետը Հայաստանը չի ընդունում, հետեւաբար այդ կետը մեր երկրում չի գործելու: Նկատի ունեմ նույն նոյեմբերի 1-ին կազմակերպված բնողոքի ցույցերը, որի մասնակիցները, ըստ իսՙ միանգամայն իրավացիորեն նշում էին, թե հիշյալ Կոնվենցիայում կան կետեր, որոնք հակասում են մեր ազգային ավանդույթներին, մեր հազարամյա նիստուկացին:Այդպիսիներից է այսուհետ ամուսիններին ոչ թե այր ու կին, այլ զուգընկերներ համարելու մոտեցումը: Դա, փաստորեն, նշանակում է միասեռ ամուսնությունների պետական գրանցման օրինականացում: Չգիտեմ ով ինչպես, բայց անձամբ ես խորշում եմ այդպիսի հնարավորությունից: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նույնպես գտնում է, թե ամուսիններ կարող են համարվել միայն կինն ու տղամարդը, եւ երբեւէ չի օրհնի միասեռ ամուսնությունները: Իսկ եթե Եկեղեցին չի օրհնել տվյալ չակերտյալ «ամուսնությունը», ապա դրա հետեւանքով ստեղծված ընտանիքը չի կարող լիարժեքորեն համարվել հասարակության առաջին սոցիալական բջիջը, պետության ու ազգի հիմքը: Իհարկե, հիշյալ Կոնվենցիայի մեջ կան նաեւ պետության ու հասարակության մեջ կանանց դերի բարձրացման, տղամարդկանց ու կանանց իրական իրավահավասարության հասնելուն միտված կետեր, որոնք օրինակելի կարող են լինել նաեւ մեզ համար: Պետք չէ մեծամտություն անել ու հայտարարել, թե մեզանում կանանց ու տղամարդկանց լիակատար իրավահավասարություն է հաստատված: Ավանդույթըՙ ավանդույթ, հազարամյա նիստուկացըՙ նիստուկաց, սակայն ժամանակակից քաղաքակրթությունից ետ մնալ նույնպես չի կարելի: Նկատի ունեմ մեզանում անվերապահորեն մերժված այնպիսի երեւույթներ, ինչպիսին միասեռականներիՙ զանազան գեյերի ու լեսբուհիների, տրանսգենդերների, սեռական հողի վրա մյուս խանգարվածների նկատմամբ հարդուրժողականությունն է: Ես դեմ եմ այն հասարակական հոգեբանությանը, երբ այդպիսիներին վերաբերում ենք որպես թերմարդիկ, քիչ է մնումՙ հոշոտենք: Մարդիկ են, մեղք են, միգուցե նույնիսկՙ հիվանդ են: Նրանց հարկավոր է խղճալ, եւ ոչ թե քարկոծել: Մյուս կողմից, այդպիսի խանգարվածներից ոմանք հասարակության մեջ իրենց այնպես են պահում, կարծես իրենց սեռական կողմնորոշումը մյուս, նորմալ մարդկանց համեմատ, մե՜ծ մի առավելություն է: Այդպիսիները մինչեւ այժմ ամեն կերպ ձգտում էին հասարակությունից թաքցնել իրենց ձեւախեղված սեռական կողմնորոշումները: Հիմա այնքան են լկտիացել, որ փորձում են իրենց կենսակերպը դարձնել մյուսների ընդօրինակման առարկան: Իսկ դա արդեն օենսդրորեն պիտի պատժե՛լ, աճող սերնդին գայթակղելուՙ շեղվածների ցանկացած փորձ արմատախի՛լ անել մեզանում: Եթե Ստամբուլյան Կոնվենցիայի վավերացումը կօգնի հաղթահարել այս երեւույթները, ապա պե՛տք է վավերացնել փաստաթուղթը: Եթե ոչՙ ապա ավելի լավ է ձեռնպահ մնալ դրանից: Քննարկման խնդիր է: Ընդսմինՙ ո՛չ ամենեւին գաղտնի քննարկման:
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԻԼՎԱ ՅՈՒԶԲԱՇՅԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԵՐԵԿՈՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՀՈՆ ՀՐԴԵՀ ԿԱ, ՈՉ ՄԱՏՅԱՆ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՀՈՆ ՀՐԴԵՀ ԿԱ, ՈՉ ՄԱՏՅԱՆ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական