Երեքշաբթի, Հուլիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՊԿ-Ի ԴԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

08/11/2019
- 08 Նոյեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
Երեւանում սկսված Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների խորհրդարանական վեհաժողովի նախօրեին «Մետրոպոլիտեն» հյուրանոցում կայացավ «ՀԱՊԿ-ի դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում» վերնագրով միջազգային կլոր սեղան-քննարկում: Միջոցառումը, որին մասնակցում էին փորձագետներ Ռուսաստանից եւ Հայաստանից, կազմակերպել էին «Ինտեգրում եւ զարգացում» վերլուծական կազմակերպությունը, «Ցանցային հետազոտական» ինստիտուտը եւ Եվրասիական փորձագիտական ակումբը:Միջոցառմանը ներկա էին եւ ողջույնի խոսքով հանդես եկան նաեւ ՀՀ-ում Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի դեսպանները, որոնք նշեցին ՀԱՊԿ-ի կարեւորությունը անվտանգության եւ համագործակցության գործում: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը , շեշտելով ՀԱՊԿ-ի դերը տարածաշրջանի անվտանգային համակարգում:Կլոր սեղանը վարում էր «Ինտեգրում եւ զարգացում» վերլուծական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Արամ Սաֆարյանը : Միջոցառմանը առաջինը ելույթ ունեցավ ՀՀ ՊՆ նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը , որ անդրադարձավ ԽՍՀՄ քայքայումից հետո տարածաշրջանում ստեղծված անվտանգային վակուումի խնդրին եւ այդ բացը լրացնելու համար ռազմաքաղաքական նոր անվտանգային կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտությանը:Խոսելով ՀԱՊԿ-ի կարեւորության մասին, գեներալ-լեյտենանտը շեշտեց, որ 1992թ. մայիսին ստեղծված կառույցը, հիմնվելով Եվրոպայի, սովորական զենքի եւ զինամթերքի սահմանափակման եւ վերահսկման մասին պայմանագրի վրա, փաստացի քվոտավորեց զենքի բաշխումը Հարավկովկասյան հանրապետություններում, ինչով զսպման լուրջ դերակատարություն ունեցավ ռազմական մրցակցության գործում:Անդրադառնալով այդ շրջանում Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին, Վաղարշակ Հարությունյանը նշեց Ռուսաստանի կարեւորությունը տարածաշրջանում կայունության պահպանման գործում: Մասնավորապես 1993թ, երբ թուրքական 3-րդ դաշտային բանակը մոտեցավ Հայաստանի սահմանին եւ փաստորեն սպառնում էր ներխուժմամբ, միայն ԱՊՀ զորքերի հրամանատար մարշալ Շապոշնիկովի հայտարարությունից հետո, որ այդ քայլը կարող է հանգեցնել 3-րդ համաշխարհային պատերազմի, Թուրքիան հետ քաշեց իր բանակը:Ըստ գեներալ-լեյտենանտի, հենց այդ տարիներին, երկկողմ բանակցությունների արդյունքում հիմնադրվեց 102-րդ ռազմաբազան, որը կարեւոր դեր խաղաց տարածաշրջանում կայունության պահպանման գործում ու այդ դերը շարունակում է կատարել մինչ օրս: Վաղարշակ Հարությունյանը շեշտեց, որ ռազմաբազայի հզորացումը անհրաժեշտություն է, ինչը նշանակում է, որ այն շարունակելու է զսպման գործում կարեւոր դեր խաղալ:ՀԱՊԿ-ի վերլուծական ասոցացիայի համակարգող, քաղաքական գիտությունների դոկտոր Իգոր Պանարինը իր ելույթում անդրադարձավ անվտանգության խնդիրներին Եվրասիա մայրցամաքում: Վերջինս շեշտեց, որ մայրցամաքի անվտանգության պահպանման եռյակը բաղկացած է ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից եւ Համագործակցության Շանհայան կազմակերպությունից:Չնայած վերջին երկուսը ուղղակիորեն ռազմաքաղաքական կառույցներ չեն, սակայն նրանց ռազմական ու ռազմաքաղաքական վերլուծական բաղադրիչները կարեւոր գործոն են խաղաղության պահպանման համար: Պանարինը շեշտեց, որ համագործակցությունը այս կառույցների միջեւ, հատկապես ռազմատնտեսական ու ռազմատեխնիկական բնագավառներում նոր հնարավորություն են բացում համագործակցության համար:Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանը իր ելույթում անդրադարձավ Արեւմուտք-Արեւելք հակադրությանը շեշտելով, որ խոսել միասնական Արեւմուտքի մասինՙ ավելորդ է: Ըստ Գագիկ Հարությունյանի Եվրոմիության քայքայումը ընդամենը ժամանակի հարց է եւ որ կան զարգացման տարբեր սցենարներ:Մոսկվայի Միջազգային հարաբերությունների համալսարանի (МГИМО(У)) առաջատար գիտաշխատող Յուլիա Նիկիտինան անդրադառնալով ՀԱՊԿ-ի կարեւորությանը շեշտեց, որ այն առաջին հերթին զսպման գործընթաց է իրականացնում Կենտրոնական Ասիայում: Մասնավորապես 2014թ.-ի Ղրղզստան-Տաջիկստան հակամարտությունը հնարավոր եղավ կանխել այս կառույցի ակտիվ գործողությունների արդյունքում:Անդրադառնալով ռազմաքաղաքական կառույցի միջազգային գործունեությանը Նիկիտինան առանձնացրեց հարաբերությունները ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ ԵՄ-ի հետ: Նա շեշտեց, որ ԵՄ ռազմական հզորությունների ստեղծումը համագործակցության նոր եզր է բացում լրացնելով ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների բացակայությունը:«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության ղեկավար Արման Ղուկասյանը իր ելույթում անդրադարձավ տեղեկատվական պատերազմների խնդրին, շեշտելով, որ հայկական որոշ ԶԼՄ-ներով ՀԱՊԿ-ի վարկաբեկման քաղաքականություն է տարվում: Ըստ Ղուկասյանի, չնայած վարկաբեկման փորձերին, հարցումները ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի վարկանիշը շարունակում է բարձր մնալ հայ հանրության շրջանում:Միջոցառման վերջին ելույթը «Ռեգնում» գործակալության ռազմական մեկնաբան եւ «Նոր պաշտպանական պատվեր. ռազմավարություն» ամսագրի խմբագիր Լեոնիդ Ներսիսյանն էր, որն իր ելույթում անդրադարձավ ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղարի պաշտոնանկության շուրջ ստեղծված իրավիճակին: Ըստ վերջինի, այդ գործընթացը ցույց տվեց, որ ՀԱՊԿ կանոնադրությունը ճգնաժամային իրավիճակում կառավարման խնդիրներ ունի եւ այն անհրաժեշտ է փոխելՙ հետագայում նմանատիպ պրոբլեմների չհանգելու համար:
 
Նախորդ գրառումը

ՄԱՅՐԻ՜Կ…

Հաջորդ գրառումը

ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ԱՐՀԱՄԱՐՀՎԱԾ ՄՆԱՑԻՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ԱՐՀԱՄԱՐՀՎԱԾ ՄՆԱՑԻՆ

Լրահոս

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու

20/07/2026

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ նախկին ամուսնու՝ Տիգրան Արզաքանցյանի որդու՝ Մաքսիմուս Արզաքանցյանի և Նաիրա Խաչատրյանի։ Այս մասին տեղեկանում...

Հունգարիայի նախագահը հրաժարական է տվել

20/07/2026

Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկը համաձայնել է հրաժարական տալ այն բանից հետո, երբ ընտրությունում հաղթած «Տիսա» կուսակցությունը փոփոխություններ է կատարել երկրի...

Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է

20/07/2026

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել, գրում է ArmLur.am-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին: ArmLur.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից...

Լիլիթ Մակունցը մանդատը չի վերցնի

20/07/2026

ԱՄՆ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը խորհրդարան չի գնա, նա ինքնաբացարկի դիմում է գրել: Այս մասին «Ազատության»-ը հայտնեցին ԿԸՀ-ից: ՔՊ-ից պատգամավորական մանդատը չվերցնելու...

Մեսրոպ Մանուկյանը Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է գրել

20/07/2026

Մեսրոպ Մանուկյանը Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է գրել։ Նա ԶԼՄ-ներին հայտնել է, որ պատրաստվում է վերցնել ԱԺ պատգամավորական մանդատը։...

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները. ՀՀ ԿԳՄՍՆ

20/07/2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են «Հայաստանի Հանրապետության լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները», որոնք սահմանում են լեզվական պետական քաղաքականության...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական