Հինգշաբթի, Նոյեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԶԲԱՂՎԵԼ ՍԻՐՈՎ

01/11/2019
- 01 Նոյեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Իմ շատ սիրելի Ժվանեցկին մի առավոտ զարթնում է խորը քնից եւ ինքն իրեն ասում. Ավելի լավ է դժվարությամբ զբաղվել սիրով, քան սիրով զբաղվել դժվարություններով: Որպեսզի ավելորդ ենթադրություններ չլինեն, ասեմ, որ Ժվանեցկին տեսակով մենակ մարդ է, սա այն դեպքն է, երբ դու ամբողջ գիշեր խոսում ես ինքն քեզ հետ եւ քեզ ոչ մեկը չի հասկանում:

Ամեն դեպքումՙ սկզբունքը հրաշալի է ձեւակերպվածՙ կա՛մ դժվարությամբ զբաղվում ենք սիրով, կա՛մ սիրով զբաղվում ենք դժվարություններով: Ընտրելու հարց է, նույնիսկ կարելի է համապատասխան թվով ստորագրություններ հավաքել ու դիմել Սահմանադրական դատարան, եւ եթե Բարձր դատարանն այդ պահին առանձնապես ճնշված չլինի եւ կամ որեւէ այլ գործով զբաղված չլինի, հիասքանչ կլինի, եթե պարզաբանիՙ ՀՀ Սահմանադրությանը ո՞րն է այս երկուսից համապատասխանՙ դժվարություններըՙ սիրո՞ մեջ, թե՞ սերըՙ դժվարությունների: Ընդ որում, սա բավականին լուրջ հարց է, հաշվի առնելով, որ սերն այլեւս հայտարարված է պետական-հասարակական հայեցակարգ: Հենց սրա շրջանակներում էլ, կարծում եմ, քաղաքով մեկ կարդում ենք, որ Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն էլՙ հայրենիքը: Ճիշտ է սրա փոխարեն եւ նույն ստորագրությամբ, մենք կարող էինք կարդալ, որ հայհոյել պետք չէ, անհրաժեշտ է սիրել, բայց դա հարցի այլ կողմն է: Կարեւոր ուրիշ բան կա: Ի՞նչ է նշանակում դժվարությամբ սիրով զբաղվելը, բացի իհարկե նրանից, ինչը նշանակում է: Կարծում եմ, որ սա նշանակում է սիրել մեկին, ում սիրելը մեծագույն դժվարություն է, չգիտեմ, եթե օրինակ իմքայլական եք, ապա հանրապետականին, կամ եթե սասնա ծուռ եք, ապա ոստիկաններին ու հակառակը, եթե հանրապետական եքՙ իմ քայլականններին եւ եթե ոստիկան եք, ապա բոլոր տեսակի ծռերին: Դժվա՞ր է, իհարկե դժվար է, բայց չէ՞ որ դժվարությամբ սիրով զբաղվելը լավ է եւ այս ձեւակերպման համար ողջ Ռուսաստանը ծափահարել է իմ սիրելի Ժվանեցկուն:

Իսկ ի՞նչ է նշանակում սիրով զբաղվել դժվարություններով: Կարծում եմՙ այն, ինչով զբաղված ենք ամբողջ երկրում: Չգիտեմ մեր գենն է դարդահենք, թե՞ բնավորությունը, ամեն դեպքում առանց դարդի հայ չկաՙ կապ չունի նա ապրում է Նուբարաշենի չորրորդ կարգի վթարային շենքում, թե՞ Սան Ֆրանցիսկոյումՙ սեփական սպիտակ առանձնատանը, որտեղից երեւում է աշխարհի ամենախաղաղ օվկիանոսը: Դարդը ծնվում է մեզնից յուրաքանչյուրի հետ եւ ի տարբերություն մեզ, ցավոք, անմահ է: Ընդ որում, հաճախ այն չի էլ լինում, բայց քանի որ մենք ապրում ենք քարից հաց քամելով ու չենք կարող ապրելՙ առանց մղկտալու եւ մղկտացնելու, ապա հորինում ենքՙ նորին գերազանցություն դարդը, խնդիրը, պրոբլեմը, հարցը, գործը, քրեակա՛ն գործը:

Ի դեպ, ինձ այսչափ քրեական գործերի չափ ու պես վախեցնում է նաեւ մեղադրյալների այսչափ անհոգությունն ու հպարտությունը, որ իրենք մեղադրյալ են: Չի զարմացնում, որովհետեւ ես գիտեմ, որ մենք սիրով ենք զբաղվում դժվարություններով, մենք, այսինքն ե՛ւ մեղադրողները, ե՛ւ մեղադրյալները, ե՛ւ այս ամենի լուռ ականատեսները, որոնցից, սակայն, քչերն են հրաշալի հասկանում, որ երբեմն անասելի երջանկություն է տեսնել իսկական արյունոտ, հերոսական կյանք եւ չմասնակցել դրան:

Ժամանակներն այնպիսին են, որ սիրելը հերոսություն է, բայց սիրողը հերոսը չէ: Բոլոր ժամանակներն անցողիկ են:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼԱՎ ԲԱՆ ՉԵՄ ԱԿՆԿԱԼՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԽՈՀԱՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Անվերջությանը՝ Գեւորգ Արշակյանին

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԽՈՀԱՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական