Հինգշաբթի, Նոյեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՈՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳԻՐՔ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑԻ ՄԱՍԻՆ

01/11/2019
- 01 Նոյեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Լավաշ: Հացատեսակը, որ ճանապարհ հարթեց 1000 ճաշատեսակների, գումարած աղցաններ, շոգեխաշուկներ եւ այլ բաղադրատոմսեր Հայաստանից» (Lavash: The Bread that Launched 1000 Meals, Plus Salads, Stews, and Other Recipes from Armenia) վերնագրով օրերս Լոս Անջելեսում լույս տեսած գիրքը, որ մասամբ խոհարարական եւ մասամբ էլ ճանապարհորդական ուղեցույց է, խոստանում է ընթերցողների առաջ բացել նոր հորիզոններ: Հեղինակներն են, «Միրոր Սփեքթեյթրի» հաղորդմամբ, Քեյթ Լիհին, Ջոն Լին եւ Արա Զադան : Լուսանկարներըՙ Ջոն Լիի:

Քեյթը հայտնի է խոհարարական եւ գինեգործության վերաբերյալ իր 9 գրքերով: Արժանացել է «Julia Child» մրցանակի: Նախքան գրելը հինգ տարի աշխատել է Կալիֆոռնիայի եւ Բոստոնի մրցանակակիր Ջեյմս Բիըրդ ռեստորաններում: Ապրում է Սան Ֆրանցիսկոյում եւ մյուս համահեղինակների հետ խորը ուսումնասիրել է հայկական խոհանոցը եւ հրատարակվել է Դեյվիսի Կալիֆոռնիա համալսարանի ակադեմիական «Explorations» հանդեսում:

Ջոնը մրցանակակիր ֆոտոլրագրող է: Աշխատել է «Չիկագո Տրիպյուն» թերթում 1996-ից 2005 թվերին: Լուսաբանել է նախագահական ընտրարշավները, Չինաստանի զարթոնքը, Հաիթիի խռովությունները, Պակիստանի եւ Ինդոնեզիայի իսլամական ծայրահեղական շարժումները եւ Իրաքի պատերազմը: Լրագրողների խմբի հետ 2001-ին արժանացել է Պուլիցերյան մրցանակի: Ապրում է Սան Ֆրանցիսկոյում եւ Սինգապուրում:

Արան հասակ է առել Հարավային Կալիֆոռնիայում ապրող եգիպտահայ ընտանիքում: Ավարտել է «Le Cordon Bleu» կրթօջախը եւ աշխատել է Խաիմ Օլիվերի հեռուստատեսային «Food Revolution» ծրագրում: Ճաշատեսակների ոճաբան է եղել ABC, CBS, NBC եւ Food Network ընկերությունների մոտ: Հայաստանյան Թումոյում խոհարարական դասընթացներ է անցկացրել: Ապրում է Լոս Անջելեսում:

Հատորը գովասանքների է արժանացել գիտակ մարդկանց կողմից: «Լավաշը գունավոր ճանապարհորդության է տանում ընթերցողին դեպի Հայաստանի խոհարարական եւ պատմական անցյալը», գրել է մրցանակակիր ռեստորանագետ Մարկուս Սամուելսոնը:

«Լավաշը» անհավատալիորեն ընդգրկուն գիրք է, որը հնարավորություն է տալիս բացահայտելու հայերին եւ նրանց մշակույթը: Լուսանկարները հրաշալի են», նշել է Սերժ Թանկյանը :

Երեք հեղինակները գրքի շնորհանդեսները կազմակերպելու շրջագայության են դուրս եկել հոկտեմբերի 24-ից: Եղել են Սան Ֆրանցիսկոյում եւ Գլենդեյլում: Առաջիկայում (նոյեմբերի 13 եւ 14-ին) նախատեսում են այցելել Քեմբրիջ եւ Բելմոնտ (Մասաչուսեթս):

Մանրամասնությունների համար այցելել www.lavashthebook.com կայքը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԴԵՄ 50.000-ԻՑ ԱՎԵԼԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՎԱՔՎԵԼ

Հաջորդ գրառումը

ԳԻՇԵՐՕԹԻԿ. ՆԵՐՍԻՑ ՈՒ ԴՐՍԻՑ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԳԻՇԵՐՕԹԻԿ. ՆԵՐՍԻՑ ՈՒ ԴՐՍԻՑ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական