Երեքշաբթի, Հուլիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԻՐԻԱ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԻՑ ՀԵՏՈ

18/10/2019
- 18 Հոկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Մեծ Եղեռնի ստվերը Թուրքիայի վրա

Սիրիայի կառավարական ուժերը սկսել են զորախմբեր ուղարկել երկրի հյուսիս, որտեղ Թուրքիան եւ իր դաշնակից ուժերը իրականացնում են «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունը: Լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքի տվյալներով, քրդերը սիրիական բանակի օգտագործման հարցում համաձայնության են եկել Դամասկոսի իշխանությունների հետ:

ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում ամերիկացի զինծառայողները հայտնվել են քրդական ուժերի եւ հարձակվող թուրքական բանակի միջեւ, եւ Պենտագոնը պատրաստվում է այնտեղից դուրս բերել մոտ հազար զինվորների: «Այս իրավիճակը հրահրել են թուրքերը եւ մասնավորապես նախագահ Էրդողանը», ավելացրել է ԱՄՆ պաշտպանության նախարարը: Ըստ նրա, խոսքը Սիրիայից ամբողջ ամերիկյան զորքի դուրսբերման մասին չէ, իսկ հազար զինվոր հետ կանչելու որոշումը լավ մտածված է եղել:

Այսպիսով, ի հայտ է գալիս Դամասկոսի եւ Անկարայի արդեն անմիջական ռազմական բախման վտանգ, բայց դա էլ քիչ հավանական էՙ նկատի ունենալով Ռուսաստանի եւ Թուրքիայի գործընկերային հարաբերությունները, կարծում է ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը : Սակայն Մոսկվան մտադիր է հակազդել դեպի Սիրիայի խորքերը տեղաշարժվելու Թուրքիայի դիտավորությանը: Թուրքիայի հարաբերությունները բավականաչափ լավ չեն նաեւ Եվրոպայի հետ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Էրդողանի հետ հեռախոազրույցում պահանջել է անհապաղ դադարեցնել հարձակումը: Մերկելի կարծիքով, «չնայած սեփական անվտանգության հարցում Անկարայի արդարացված մտահոգությանը», Սիրիայի հյուսիս-արեւելքում ձեռնարկված ռազմական գործողությունը կհանգեցնի բազմաթիվ սիրիացիների արտագաղթին, տարածաշրջանի ապակայունացմանը եւ «Իսլամական պետության» ակտիվացմանը: Ավելին, Գերմանիան եւ Ֆրանսիան հրաժարվել են զենք մատակարարել Թուրքիային: Ֆրանսիայի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարությունների համատեղ հայտարարությունից պարզ է դառնում, որ Սիրիայի հյուսիսում թուրքերի հարձակումը սպառնում է Եվրոպայի անվտանգությանը:

Մեծ Բրիտանիայի կառավարությունը գտնում է, որ Թուրքիայի գործողությունները կարող են վատթարացնել Սիրիայում տիրող հումանիտար վիճակը եւ ի չիք դարձնել «Իսլամական պետության» դեմ մղված պայքարի արդյունքները: Լոնդոնը հավանություն չի տալիս թուրքերի ռազմական գործողությանը: Անկարայում պատրա՞ստ էին արդյոք արեւմտյան դաշնակիցների այդ արձագանքին: Դատելով ըստ ամենայնի, Թուրքիան պատրաստ է եղել եւ նույնիսկ հակաքայլեր է նախատեսել: Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե դաշնակիցները պաշտպանեն Սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերին, ապա Անկարայի իշխանությունները արդեն ոչ մի պարագայում չեն դադարեցնի հարձակումը:

Անկարան սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերը համարում է ահաբեկչական կազմակերպություն: Չավուշօղլուն հայտարարել է, թե այդ պատճառով դա Թուրքիայի համար կենսականորեն կարեւոր է եւ գոյատեւման հարց է, ինչպես 1920-ականների սկզբին Քեմալ Աթաթուրքի ազգային-ազատագրական պատերազմի ժամանակ:

Բացի դրանից, թուրք նախարարը չի բացառել, որ Սիրիայում թուրքական գործողությունները քննադատող Եվրոմիությանը ի պատասխան Թուրքիան կբացի սահմանները եւ միլիոնավոր փախստականների թույլ կտա շարժվել դեպի Եվրոպա: Նրա խոսքերով, «Թուրքիայի կառավարությունը մինչեւ օրս ավելի քան 40 մլրդ դոլար է ծախսել, իսկ Եվրոմիությունը համապատասխան օգնություն չի ցուցաբերել»: Նա նաեւ գտնում է, որ գաղթականների առջեւ սահմանների բացումը «ո՛չ սպառնալիք է, ո՛չ էլ փչոց, այլ պարզապես պատասխան ԵՄ դիրքորոշմանը»:

Արաբական պետությունների լիգան իր հերթին դատապարտել է Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիսում:

Արեւմտյան Middle East Eye հրատարակությունը ինտրիգ է մտցնում ստեղծված իրավիճակի մեջ: Նա գտնում է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ գոյություն ունի պայմանավորվածություն, ըստ որի հարկավոր է խուսափել Անկարայի եւ Դամասկոսի անմիջական ռազմական բախումիցՙ չնայած գոյություն ունեցող փոխադարձ թշնամանքին: Ըստ այդմ, նախագահ Բաշար Ասադը երկյուղներ ունի, որ այդ պայմանավորվածության հետեւանքով, ապագայում ինքը ստիպված կլինի իշխանությունը կիսել երկրի ընդդիմության հետ: Ենթադրվում է, որ հենց այդ պատճառով Ռուսաստանը Սիրիայի հյուսիսում ազատ տեղաշարժվելու հնարավորություն է ընձեռում Թուրքիային:

Նշենք, որ անցյալ տարվա սկզբներին Ռուսաստանը Սիրիային առաջարկել էր ընդունել նոր սահմանադրություն, ըստ որի կպահպանվեր երկրի տարածքային ամբողջականությունը, բայց առանձին շրջաններ կունենային ինքնավարության իրավունքներ: Մոսկվան ձեռնտու առաջարկություն էր արել քրդերին. նրանք պետք է դուրս բերեին իրենց զորքերը տարածաշրջանից, փոխարենն այնտեղ պետք է ուժեղանար կառավարական զորքի ներկայությունը, որը անհրաժեշտության դեպքում կկասեցներ թուրքերի հարձակումը:

Իսրայելը թուրքերի հարձակումը վտանգավոր է համարում ամբողջ տարածաշրջանի համար եւ հայտարարել է, որ կաջակցի քրդերին, քանի որ Անկարան ղեկավարվում է իր կայսերական պանթյուրքական հավակնություններով: Ճիշտ է, Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը հայտարարել է, թե իր երկիրը մտադիր չէ ժողովրդագրական փոփոխություններ կատարել Սիրիայում: Սակայն Եվրոմիությունում գրեթե բոլորը վստահ են, որ նպատակը հակառակն է: Տարածված է այն կարծիքը, որ Թուրքերի ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում կհանգեցնի բնակչության տեղաշարժերի եւ ի չիք կդարձնի ժողովրդագրական խնդրի լուծմանն ուղղված քաղաքական ջանքերը:

Շատ բան կախված է Անկարայի մտածողության ռազմավարական ուղղվածությունից, քանզի երկիրը վաղուց ունի էթնիկական զտումների հարուստ փորձ: Խոսքը մասնավորապես հայերի 1915-1923 թթ. ցեղասպանության մասին է: Հայաստանի արտգործնախարարությունը հենց սկզբից դատապարտեց թուրքերի հարձակումըՙ նշելով, որ այն լուրջ հարված կհասցնի տարածաշրջանի անվտանգությանը, կհանգեցնի քաղաքացիական բնակչության եւ զանգվածային տեղահանությունների: ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ առանձնապես ծանր իրավիճակ է ստեղծվում ազգային եւ կրոնական փոքրամասնությունների համար: Այս դրույթը անուղղակիորեն հաստատում են «Ամերիկայի ձայնի» փորձագետներըՙ զուգահեռներ անցկացնելով Բոսնիայի եւ Հերցեգովինայի էթնիկական զտումների հետ:

Մինչդեռ Ադրբեջանի իշխանությունները բացեիբաց հավանություն տվեցին թուրքական բանակի հարձակմանը եւ առնվազն հազար ադրբեջանցիներ պատրաստակամություն հայտնեցին միանալու թուրք նախահարձակներին: Այնինչ սիրիական որոշ սուր սյուժեներ կարող են արձագանքվել Արցախի հակամարտության գոտում: Այս կապակցությամբ ադրբեջանական որոշ հարթակներ պաշտոնական Բաքվին կոչ արեցին «թուրքերի անդրսահմանային հակաահաբեկչական գործողության փորձը օգտագործել Լեռնային Ղարաբաղում» եւ դրա իրականացման համար նախապես ստանալ թե՛ Վաշինգտոնի, եւ թե՛ Մոսկվայի համաձայնությունը:

Տարասովի կարծիքովՙ Թուրքիան չի ուզում, որ քրդերը իրենց տեր ու տնօրեն զգան Սիրիայի հյուսիսում, եւ թուրքերի ձեռնարկած «Խաղաղության աղբյուր» գործողությունը ցույց է տալիս, որ գոյություն ունեն միջպետական գաղտնի պայմանավորվածություններ:

Ի դեպ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայից պահանջել է դադարեցնել ներխուժումը եւ նոր պատժամիջոցներ է ձեռնարկել ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակցի դեմ: Այդ մասին հաղորդում է Ռոյթեր գործակալությունը:

Թրամփի հայտարարության մեջ ասվում է, որ ինքը կրկին ավելացրել է թուրքական պողպատի ներմուծման մաքսատուրքերը մինչեւ 50 տոկոսով: Դա տեղի է ունեցել դրանց նվազեցումից վեց ամիս անց: Թրամփը նաեւ ասել է, որ անմիջապես կդադարեցնի 100 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ առեւտրի բանակցությունները Թուրքիայի հետ:

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը ԶԼՄ-ներին հայտնել է, որ երկուշաբթի օրը կայացած հեռախոսազրույցի ժամանակ նախագահ Թրամփը Էրդողանին հորդորել է համաձայնել կրակի անհապաղ դադարեցմանը: Փենսը Թուրքիային կոչ է արել դադարեցնել բռնությունները եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ:

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը իր հերթին հայտարարել է, որ իր երկիրը պատժամիջոցներ է ձեռնարկել Թուրքիայի էներգետիկայի, պաշտպանության եւ ներքին գործերի նախարարությունների նկատմամբ: Բացի դրանից, հակաիրանական պատժամիջոցները չկիրառելու պատճառով ԱՄՆ-ը Թուրքիային սպառնում է բազմամիլիարդանոց տուգանքով, իսկ դրա չվճարման դեպքում թուրքական բանկերը կզրկվեն ԱՄՆ-ում վարկավորվելու հնարավորությունից:

Նախորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԻ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ» ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ՇՆՉԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՇՆՉԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ

Լրահոս

Առկա կառույցների ճիշտ օգտագործումը օգնելու է զսպելու իշխանությունների ախորժակը՝ հասարակությունը դարձնելու ենթակա և ստրուկ մտածելակերպով մի զանգված. Աղաջանյան

14/07/2026

Այն խավը, որը գրագետ է, օրինապահ է, հստակ ճանաչում է այլոց և սեփական արժանապատվությունը, այսօր հայտնվել է  մի վիճակում, որի...

“Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա” (ՖԱՀՖ) ՀԿ խորհրդի հայտարարությունը

14/07/2026

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա ՀԿ խորհուրդը ահազանգում է․ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ (ՖԱՀՖ) խորհուրդը, հայտնելով իր անվերապահ աջակցությունը ՀՀ իշխանությունների...

Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ մաhացած Հայկ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթը դատախազը վերադարձրել է նախաքննական մարմին

14/07/2026

2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, դատախազը, սեփական նախաձեռնությամբ, 2026 թվականի ապրիլի...

«Միասնության թևեր» կուսակցության անունից հանդես եկող անձն ընտրակաշառք է տվել. Հակակոռուպցիոն կոմիտե

14/07/2026

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Միասնության թևեր» կուսակցության անունից հանդես...

Փաշինյանի շնորհավորական ուղերձը՝ Մակրոնին

14/07/2026

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն նախագահ,...

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026

Erasmus+ ծրագրի շրջանակում մեկնարկել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Մոնպելիեի Պոլ-Վալերի համալսարանի եռամյա համագործակցությունը։ Նախաձեռնության նպատակն է...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական