Կիրակի, Փետրվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՍԱՆՔԵՅՖ ՔԱՂԱՔԸ ԱՆՀԵՏԱՆՈՒՄ Է

18/10/2019
- 18 Հոկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Թուրքիայի հարավարեւելյան մասի Բաթման շրջանից ավտոմեքենայով կես ժամ հեռավորության վրա, Տիգրիսի ափին գտնվող 12 հազար տարվա հնություն ունեցող Հասանքեյֆ քաղաքը, որ «պատմական գոհար» հորջորջումին է արժանացած, շուտով կորսվելու է քարտեզի վրայից, խիստ հակասական կարծիքների տեղիք տված Իլիսու ջրամբարի շինարարական նախագծի հետեւանքով, գրում է անգլիական «Գարդիան» թերթը:Ջրամբարի եւ ՀԷԿ-ի շինարարությունը, հակառակ բնակիչների եւ բնապահպան կազմակերպությունների բողոքներին, սկսվել է 2006 թվին: Ավարտին հասնելուց հետո, այն իր մեծությամբ չորրորդն է լինելու երկրում, եւ հեղեղելու է շրջանի 199 բնակավայրեր, որոնցում ապրող մոտ 80 հազար բնակիչներ հարկադրված են լինելու տեղահանվելու: Մեծապես տուժելու է նաեւ տեղի բնությունն ու կենդանական աշխարհը:«Պահպանենք Հասանքեյֆը» նախաձեռնության ակտիվիստներից Ռիդվան Այհանը, որ ծնվել է շրջանի քարանձավներից մեկում, մի հին եկեղեցու ավերակներից մնացած խաչի փորագրությունը ցույց տալով ասաց. «Հարցը միայն մեր պատմությանը չի վերաբերում, այլ համայն մարդկության», գրում է «Գարդիանի» լրագրողը, ավելացնելով, որ հայտնի չէ, թե որ թվին է կառուցված եղել այդ եկեղեցին, քանի որ շրջանի միայն 10 տոկոսն է հնագիտական հետազոտության ենթարկված: «Եթե պեղենքՙ շատ մշակույթներ ի հայտ կգան: Կառավարության անդամները բարբարոսներ են: Պեղված վայրերում ոսկրակույտեր են հայտնաբերվել, բայց նրանք նույնիսկ մահացածներին չեն հարգում», շարունակում է Այհանը, իսկ Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանի պատմության պրոֆեսոր Հական Օզօղլուն գտնում է, որ այդ մշակույթները շատ ավելի հին են, քան, Օսմանյանը, Բյուզանդականը եւ Միջագետքինը: «Մենք քաղաքի մասին նշումներ ունենք ասորական, հայկական, քրդական եւ արաբական գրական աղբյուրներում», հաստատում է նա: «Հասանքեյֆը մի հսկայական լաբորատորիա է, որ կարող է անցյալի բազում հարցերի պատասխանը տալ: Այդ պատճառով էլ անհրաժեշտ է ամեն գնով պահպանել այդ վայրը, բայց Թուրքիայի մշակույթի նախարարությունը անտարբեր է»:«Եթե մենք բողոքենք, կհայտնվենք բանտում: Մեզ մոտ ժողովրդավարություն ասվածը չկա», շարունակում է լրագրողին պատմել Այհանը, որին 2012-ին ձերբակալել են, հետո որոշ ժամանակ անց ազատ արձակել:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ո՞Վ Է «ԽՄԲԱԳՐԵԼ» ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ …

Հաջորդ գրառումը

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական