Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՎԱԶՈՒՄ ԵՆ

18/10/2019
- 18 Հոկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆՔիչ թե շատ նշանակալի նոր ներդրումային ծրագրեր էլ չկանՀայաստանում օտարերկրյա ներդումները շարունակում են նվազել եւ դա «թավշյա հեղափոխություն» կոչվածի անմիջական հետեւանքն է: Եղավ մի պահՙ անցյալ տարվա երկրորդ եռամսյակումՙ հենց հեղափոխական ցնցումների ժամանակահատվածում դրանք կրճատվեցին մոտ 10 անգամ: Եվ չնայած դրանից հետո ներդումները որոշ չափով ավելացան, այդուհանդերձ, այս պահի դրությամբ շարունակում են զիջել նախահեղափոխական ժամանակաշրջանին: Այժմ այս ամենը փաստերով եւ ըստ հերթականության:Ինչո՞ւ այլեւս հպարտանալու պատճառ չկաՀիշենք վարչապետ Փաշինյանի հայտնի գրառումը, որտեղ նա հպարտանում էր օտարերկրյա ներդրումների վերակագնմամբ եւ ներկայացնում հետեւյալ աղյուսակը.2017, I եռամսյակ, 68 մլն դոլար2017, II եռամսյակՙ 29.1 մլն դոլար2017, III եռամսյակՙ 50.9 մլն դոլար2017, IV եռամսյակՙ 101.8 մլն դոլար2018, I եռամսյակՙ 94.2 մլն դոլար2018, II եռամսյակՙ 8.9 մլն դոլար2018, III եռամսյակՙ 75.5 մլն դոլարԸստ Նիկոլ Փաշինյանի, մեծ նվաճում էր, երբ նրա իսկ գովերգած «սիրո եւ հանդուրժողականության» հեղափոխությունից հետո կտրուկ նվազածՙ 8,9 մլն դոլար ծավալի ներդրումներից հետո (որը հետագայում ԿԲ կողմից ճշգրտվեց եւ դարձավ 14 մլն դոլար), դրանք դարձել են 75,5 մլն դոլար: Սակայն հետագայում եւ մինչ օրս նա չանդրադարձավ ներդրումների ցուցանիշներին եւ հասկանալի է, թե ինչո՞ւՙ դրանք, ինչպես նշեցինք վերեւում, մխիթարական չեն:Բանն այն է, որ անցյալ տարվա չորրորդ եռամսյակում ներդումները շարունակեցին նվազել եւ կազմեցին արդեն մոտ 67 մլն դոլար: Ավելի վատթար ցուցանիշ արձանագրվեց այս տարվաՙ 2019 թ.-ի առաջին եռամսյակումՙ ներդումները կազմեցին 34,6 մլն դոլարՙ մոտ երեք անգամ զիջելով անցած տարվա առաջին եւ երկու անգամ զիջելով անցած վերջինՙ չորրորդ եռամսյակի համեմատ: Միաժամանակ, ակնհայտ է, որ անգամ այդ նվազած ներդրումները այն ծրագրերն էին, որոնք սկսվել էին մինչեւ 2018 թ.-ի ապրիլ-մայիսը եւ մի պահ կանգ առել այդ ամիսներին: Նոր իշխանության կառավարման ժամանակ եւ նրանց կողմից ներգրավված քիչ թե շատ լուրջ ոչ մի ներդրումային ծրագիր չի սկսվել: Սա թերեւս ցույց է տալիս, թե ինչպե՞ս է փոխվել Հայաստանի ներդրումային գրավչությունը անցյալ տարվա ապրիլ-մայիսյան դեպքերից հետո:Այժմ անդրադառնանք այս տարվաՙ 2019 թ.-ի երկրորդ եռամսյակի եւ ընդհանուր առմամբ առաջին կիսամյակի օտարերկրյա ներդրումների ցուցանիշներին:Վեց ամիսներին ավելի քիչ ներդրումներ են եղել, քան անցյալ տարվա առաջին երեք ամիսներինՀամաձայն վիճակագրական կոմիտեի հրապարակման, այս տարվա առաջին կիսամսյակում ուղղակի օտարերկրյա ներդրումները Հայաստանում նվազել են 30 մլրդ դրամով, իսկ Կենտրոնական բանկի հրապարակած տեղեկատվության համաձայն, այդ նույն ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումները Հայաստանում կազմել են 91,2 մլն դոլար :Կենտրոնական բանկի հրապարակումից պարզ է դառնում, որ մասնավորապես այս տարվա առաջին եռամսյակում 34,6 մլն դոլար ներդրումների ցուցանիշը փոքր-ինչ բարելավվել է երկրորդ եռամսյակում եւ կազմել 56,6 մլն դոլար: Սակայն, համեմատելով հենց Նիկոլ Փաշինյանի կողմից բերված աղյուսակում նշված եւ մեր կողմից բերված տվյալների հետ, տեսնում ենք, որ այս ցուցանիշը ավելի ցածր է, քան նրա կառավարման ժամանակահատվածիՙ 2018 թ.-ի երրորդ եւ չորրորդ եռամսյակների ցուցանիշները:Արդյունքում, այս տարվա առաջին եւ երկրորդ եռամսյակներիՙ այսինքն վեց ամիսների օտարերկրյա ներդրումների միացյալ ծավալըՙ 91,2 մլն դոլար, զիջում է անցյալ տարվա միայն առաջին եռամսյակիՙ երեք ամիսներին 94,4 մլն դոլար ներդրումների ծավալներին: Չխոսենք այն մասին, որ 2017 թ.-ի վերջինՙ չորրորդ եռամսյակում օտարերկրյա ներդումները շատ ավելի էինՙ 101,8 մլն դոլար:Մի խոսքով, հակառակ այն բանի, որ իր արտասահմանյան թանկարժեք շրջագայությունների ժամանակ վարչապետը փորձում է Հայաստանը ներկայացնել որպես ներդրումների համար նպաստավոր երկիր եւ կոչ անում ներդրումներ կատարել, դրանք տեղի չեն ունենում: Պատճառը հայտնի էՙ օտարերկրյա խոշոր ներդրումային ընկերությունների («Գազպրոմ», «Հարավ-կովկասյան երկաթուղի», «Լիդիան», «Վեոլիա», «Սանիտեք» եւ այլն) նկատմամբ քրեական գործեր հարուցելու, ծրագրեր կասեցնելու եւ պայմանագրեր խզելու , ներքին ներդրողներին հալածելու, ընդհուպ ձերբակալելու եւ քրեական գործեր հարուցելու (Սամվել Մայրապետյան եւ Դավիթ Ղազարյան), բանկային գաղտնիք բացահայտելու եւ այդ բացահայտումը օրենսդրական հիմքի վրա դնելու նախագիծ պատրաստելու, «պատերին ծեփելու» եւ «ասֆալտին պառկեցնելու» պետական քաղաքականության պայմաններում ոչ մի օտարերկրյա ներդրող չի ցանկանա մեր երկրում ներդրում կատարել, ոչ ոքի համար նման վիճակում հայտնվելու հեռանկարները գրավիչ չեն: Այս պարգայում միջազգային վարկանիշային կազմակերպությունների լավատեսական գնահատականները Հայաստանի վիճակի եւ հեռանկարների նկատմամբ բացարձակ արժեք չունեն եւ հիմք չեն հանդիսանա այստեղ լուրջ ներդրումներ կատարելու համար:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՕՏԱՐԱՄՈԼՈՒԹՅՈ՜ՒՆ

Հաջորդ գրառումը

«ԳԻՏԵՄ, ԳԻՏԵՄ». ՎԱՐՉԱՊԵՏ, ՀԵՏՈ՞

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

«ԳԻՏԵՄ, ԳԻՏԵՄ». ՎԱՐՉԱՊԵՏ, ՀԵՏՈ՞

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական