Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՕՏԱՐԱՄՈԼՈՒԹՅՈ՜ՒՆ

18/10/2019
- 18 Հոկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

Մե՜ծ ազգ ենք, ստեղծագո՜րծ, աշխատասէ՜ր, խելացի՛… Շարեցէք որքան կ՛ուզէք ածականներն ու որակումները, որոնք սահման չեն ճանչնար, երբ ինքնագովութեան սկսինք: Իբր թէ «Մենք մեզ ոչ մէկից չենք գերադասում»… այնպէս ալ կը գերադասենք, որ միւս ազգերը բոլոր մեր ետեւը կը մնան:

Լաւ բան է ինքնագոհ ըլլալ ու հպարտանալ մեր ունեցած ու չունեցած բարեմասնութիւններով, առանց գոռոզանալու, սակայն երբ քիչ մը լուրջ մօտենանք, չենք կրնար թաքցնել մեր ստորակայական բարդոյթը, որ կը դրսեւորուի ուրիշը գերադասելուն, ուրիշին ունեցածը ընդօրինակելուն մէջ: Կ՛ընդօրինակենք հագուստ ու կապուստ, երգ ու պար, ուտելիք ու խմելիք, կենցաղ ու ապրելակերպ, անուն ու ազգանուն, իսկ այս բոլորէն աւելի՛ՙ կ՛ընդօրինակենք բառամթերք:

Պատռտած ճի՞նզ… մենք ալ կը պատռտենք մեր ճինզերը, նոյնիսկ ձեզմէ աւելի, ոչ թէ ճեղքեր բանալով սրունքներուն ու զիստերուն վրայ, այլՙ պատուհաննե՛ր… Մազերը չէ՞ք սանրեր, մե՛նք ալ, ձիու պոչի՞կ կ՛ընէք, մենք ալ, թէ՛ ձիու, թէ՛ իշու… գլխուն մէ՞կ կողմը կ՛ածիլէք, մենք ալ, նոյնիսկՙ երկու կողմը…

Մեր տոհմիկ ճաշատեսակները, մին միւսէն համով ու սննդարար, չենք ուտեր, համպրկըրն ու փիցցան կը նախընտրենք, կամ ալ բարձրակարգ ճաշարաններու մէջ գեղարուեստական նկարի կամ քանդակի նմանող բաներ մը, մեծ պնակի մը մէջտեղը, որ ոչ համ ունի, ոչ հոտ, եւ մարդ չի գիտեր ո՛ր կողմէն պիտի սկսի ուտել: Դեռ աւելի՛ն, գետնի վրայ ճաշելու փոխարէն, սկսած ենք օդի մէջ ճաշել:

Մեր աւանդական պսակներն ու հարսանիքները դեռ կը շարունակուին բարեբախտաբար, սակայն պսակի նորամուտ եղանակներ ալ սկսեր են մուտք գործել, որոնք շուտով ընդօրինակողներ կ՛ունենան:

Իկորն ու Վախտանգը, Աթաբէկն ու Ասլիբէկը ինչպէ՞ս մտեր են մեր մէջ, հայկական անո՞ւն կը պակսի: Իսկ ռուսը, վրացին կամ ազերին երբեւիցէ հայկական անունով կոչա՞ծ են իրենց զաւակները: Մեր օտարամոլութիւնը սահման չի՛ ճանչնար:

Չերկարենք, կեդրոնանանք հիմնականին վրայՙ լեզուի՛ն:

Սփիւռքըՙ հասկցանք, ակամայ տեղական բառեր կը սպրդին լեզուին մէջ, երբեմն ալ գիտակցաբար կ՛որդեգրուին, սակայն Հայաստանի՞ մէջ ալ պիտի պատահին այս բաները: Ոչ թէ պիտի պատահին, այլ պատահած են ու կը շարունակեն պատահիլ:

Տեղական մամուլն ու լրատուական միջոցները չեն դադրիր օտար բառեր օգտագործելէ, մենք ալ չենք դադրիր այդ ախտին դէմ պայքարելէ: Յաճախ գրեցինք ու ցանկեր ներկայացուցինք օտարամուտ բառերուն, լեզուի կոմիտէն ալ այդ օտար բառերուն հայերէնները հրապարակեց, սակայն ոչ մէկ օգուտ, ամէն ինչ կը շարունակուի առանց դոյզն փոփոխութեան:

Այս մասին պիտի խուսափէի դարձեալ գրելէ, եթէ չհանդիպէի «Տէժա վիւ» (Deja vue) բառին, որ ապտակի պէս փակաւ երեսիս: Ֆրանսերէն այս բառը, կամ եզրը, որ «արդէն տեսնուած է» կը նշանակէ, ուրկէ՞ ո՜ւր մտեր է մեր «նախանձախնդիր» օտարամոլներու բառապաշարին կամ ըսելաձեւերուն մէջ: Անշուշտ ուղղակի չէ մտած, այլ,- շատ ուրիշ բառերու եւ բաներու նման,- մէյ մը հիւրընկալուած է ռուսերուն կողմէ, ապա մեզի հասած ու տարածուած ԶԼՄ-ներուն եւ այլ միջոցներով: Պակա՞ս պիտի մնանք. ռուսը որդեգրէ ու մենք ձեռնածա՞լ մնանք:

Ռուսերէնի մէջ ֆրանսերէնէ ընդօրինակուած ահագին բառեր կան, որոնք ոչ թէ ռուսացումի գլանէն անցած են միայն, այլեւ աղաւաղուած, ձեւափոխուած, որովհետեւ ծանոթ չեն եղած անոնց արմատին ու իմաստին, ինչպէս յաճախ գործածուող «շետեվր» բառը, որ գլուխգործոց կը նշանակէ. բառը ֆրանսերէն «Շէֆ տ՛էօվր» ն է, (Chef doevre), առեր «շետեվր»ի վերածեր են, հայերն ալ եղածին պէս կլլեր են… Ուրիշ բառ մըն ալ «մարշուտնի»ն է, որ ֆրանսերէն «Մարշ ռութ» (March route) երթուղի (Մարշ-երթ, ռութ-ուղի), բառը աղաւաղուեր, դարձեր է մեզի ծանօթ «մարշուտնի»ն եւ «մարշուտկա»ն:

Բոլոր ազգերն ալ իրարմէ բաներ կ՛ընդօրինակեն, դէմ չենք, սակայն աչքերնիս գոց, առանց հասկնալու, առանց քննարկելու, ընդօրինակե՞նք. պարզապէս անիմաստ եւ վնասակար օտարամոլութիւն է:

Նախորդ գրառումը

ՌԱԿ-Ը ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է

Հաջորդ գրառումը

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՎԱԶՈՒՄ ԵՆ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՎԱԶՈՒՄ ԵՆ

Լրահոս

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Հայտարարություն զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ

24/07/2026

Հասարակական մի շարք կազմակերպություններ մտահոգությունն են հայտնում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների շարունակական մահերի առնչությամբ։ ՀԿ-ների հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․...

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական