Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԳԻՏԵՄ, ԳԻՏԵՄ». ՎԱՐՉԱՊԵՏ, ՀԵՏՈ՞

18/10/2019
- 18 Հոկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Չակերտներում դրված բառերը ՀՀ վարչապետի օրեր առաջ երկրի կառավարության նիստերից մեկում բարձրաձայնած խոսքերն են: Առավել կոնկրետՙ հանրապետությունում ոչխարաբուծության զարգացմանը նվիրված հարցի քննարկման ընթացքում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի դիվանագիտական նրբությամբ ներկայացված այն դիտարկման յուրօրինակ արձագանքը, ըստ որի անասունի այս տեսակը արոտավայրերի խոտը արմատից հանելու հետեւանքով որոշակի շրջան ամայացնում է տվյալ տարածքը, անապատացնում այն: Այնպես որ ՀՀ վարչապետի գիտեմ-գիտեմը որեւէ մեկի համար նորություն չէր:

Որոշակի առումով նորություն էր հարցը ՀՀ կառավարության օրակարգ բերելը, երբ թվում է վստահություն կար, որ փորձագիտական ներուժի նպատակային ջանքերի արդյունքում հաջողվել էր սահմանափակել այս անասնատեսակի գլխաքանակի հետագա աճի շուրջ գործընթացը: Ապացույցներ ու հիմնավորումներ ինչքան ուզեք, նախորդ տասնամյակներից սկսած մինչեւ մեր օրերը: Երբ 1980-ականներին ՀՍՍՀ ղեկավարությունը սկսեց հանրապետությունում մանր եղջերավորի օպտիմալացման գործընթացը, 1,5-2 մլն գլխաքանակը 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքի համար տնտեսապես ոչ հիմնավոր ոլորտ գնահատելով, որոշ ուժերի կողմից խնդրի տնտեսական մասը մի կողմ թողնվեց, ասպարեզում հայտնվեց անհեթեթ քաղաքական շահարկումը. իմաՙ խոչընդոտվում է ազգային փոքրամասնությանը հատուկ աշխատաոլորտի զարգացումը: Պարզ չէ ինչով կավարտվեր այդ առճակատումը, եթե չարձանագրվեր ԽՍՀՄ փլուզումն ու նորանկախ Հայաստանի Հանրապետության կազմավորումը: 1990-ականների առաջին տարիներին, երկրաշարժի ու պատերազմական իրավիճակի հետ կապված, տնտեսական վիճակի վատթարացումներ արձանագրվեցին, էապես տուժեց նաեւ գյուղատնտեսությունը: Ոլորտի պատասխանատուները հետագա տարիներին այն վերականգնելու միջոց հայտարարեցին նախորդ տասնամյակների վիճակագրության ցուցանիշների վերականգնումը, դրանք ամրագրվեցին գյուղատնտեսության զարգացման ռազմավարական փաստաթղթերում: Պլանային համակարգի մտածողությունը դեռ ապրում էր: Օրինակ, 2003 թվականին ընդունված եւ ՀՀ կառավարության կողմից հաստատված համանման մի ծրագրով առաջարկվում էր 2015 թվականին երկրում ոչխարների գլխաքանակը հասցնել 1,5 մլն-ի, խոսվում էր անգամ 2 մլն-ից, 2000 թվականի 600 հազարի պարագայում: Ոչինչ չստացվեց, քանզի ո՛չ պլանային համակարգը կար, ո՛չ էլ այն իրականացնողը: Հավելեք այս վիճակին ոչխարի մսից ճաշացանկի հանդեպ հայկական ընտանիքների ոչ նախընտրելի պահվածքը, այս մսատեսակի համեմատաբար բարձր գինը, ոչ պակաս կարեւոր նաեւՙ միս-ոսկրամաս 40-60 տոկոս հարաբերակցությունը, երբ խոզի պարագայում հակառակն է, պարզ է դառնում, թե ինչու ճյուղը ոմանց համար ցանկալի զարգացումը մինչ օրս չունի. ինչպես կար 600 հազար գլխաքանակը, այն նույնն է 15 տարի անց, որի աճին չի նպաստում անգամ վերջին տարիներին արձանագրվող արտահանման առումով գայթակղությունը: Նման դեպքի համար է ժողովրդական իմաստությունը փաստում. ամեն փայլուն բան չէ որ ոսկի է:

Թե ինչո՞ւ մտորումներիս սկզբում նորություն որակեցի ՀՀ կառավարության կողմից ոչխարաբուծությունը խթանելու ցանկությունը, փորձեմ հետեւյալ հիմնավորումը նշել: Որպես փաստալրագրող ու ներքին փորձագիտական ներուժի ներկայացուցիչ, որի ծավալման անհրաժեշտության մասին օրեր առաջ խոսեց ՀՀ վարչապետը, դեռեւս տարեսկզբին, փետրվարի 15-ին, հետեւյալ դիմում-ահազանգն եմ հղել կառավարության ղեկավարին:


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ քաղաքացի Գեղամ Քյուրումյանից

Պատճենՙ պատմությանը

Դիմում – ահազանգ

Անցած 6-7 ամիսներին արդեն 3-րդ անգամ եմ Ձեզ դիմում ՀՀ-ում ոչխարաբուծության շուրջ Ձեր մոտեցման առիթով: Այս անասնատեսակի արտահանման նպատակով հարցում զարգացում տեսնելը նման է տնտեսական ցանկացած գործարքից շահույթ ակնկալելու մոտեցման, որը համաշխարհային տնտեսվարական միտքը միանշանակ չի դիտարկում: Ապացույցըՙ Երկիր մոլորակի թիվ 1 տնտեսությունն ունեցող ԱՄՆ-ում 1940-ականների 52 մլն գլուխ մանր եղջերավորների քանակը ներկայիս 5 մլն-ի իջեցնելը: Նման պատկեր է Թուրքիայում. 1983-ին այդ երկրում պահվում էր 67,5 մլն գլուխ մանր եղջերավոր, 2015-ինՙ 35,8 մլն գլուխ, հիմա թերեւս ավելի պակաս: Երբեմնի խորհրդային Լիտվա, Լատվիա եւ Էստոնիայում, որոնք հիմա մոտ են զարգացած երկրների մակարդակին եւ որոնց ընդհանուր տարածքը ՀՀ-ի 6-ապատիկն է, հազիվ 230 հազար գլուխ մանր եղջերավոր է պահվում, երբ ՀՀ ցուցանիշը 600-700 հազար է եւ ծրագրվում է այն հասցնել 1,5-2 մլն-ի: Կարող եմ տարբեր այլ փաստարկումներով շարունակել ոչխարաբուծությունը տնտեսապես ոչ նախընտրելի ոլորտ որակելու հիմնավորումներս:

Ահազանգում եմ, քանզի մտահոգ եմ ՀՀ տնտեսության առաջիկա տարիների համար:

Մնացյալըՙ ակնկալվող հանդիպման ընթացքում:

15.02.2019 թ.

Տարօրինակորեն թե ցավալիորենՙ ոչ մի արձագանք, որը փոխարինվում է ոչխարաբուծության խթանման շուրջ հերթական, անհեռանկար կառավարական որոշման ընդունումով, որն ուղեկցվում է ՀՀ վարչապետի գիտեմ-գիտեմ վկայախոսքով, ոչ ավել-ոչ պակասՙ ոչխարի անցած տարածքն անապատացնելու դիմաց:

Վարչապետ, հետո՞:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

14.10.2019 թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՎԱԶՈՒՄ ԵՆ

Հաջորդ գրառումը

«ՀԱՅԿԱԿԱՆ ՍԱՏԱՆԱՅԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԴԱՎԱՃԱՆԵԼ Է ԱՍՏԾՈՒՆ ԵՎ ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻՆ»

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

«ՀԱՅԿԱԿԱՆ ՍԱՏԱՆԱՅԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԴԱՎԱՃԱՆԵԼ Է ԱՍՏԾՈՒՆ ԵՎ ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻՆ»

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական