Շաբաթ, Հունիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԱԶԻ ԹԱՆԿԱՑՈՒՄՙ ՄԻԱԿ ՀԱՐՑԸ ԵՐԲՎԱՆԻ՞Ց ԵՎ Ի՞ՆՉ ՉԱՓՈՎ

11/10/2019
- 11 Հոկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Հակառակ վարչապետ Նիկոլ Փաշինյանիՙ տարիներ շարունակ կրկնվող պնդմանը, թե Հայաստանում սպառողներին տրվող գազի սակագինը չարդարացված բարձր է եւ իր իշխանության գալով այն կիջեցվի, անցած մեկուկես տարվա ընթացքում դա տեղի չունեցավ: Այդՙ հերթական չիրականացված խոստմանը հավատացող «հպարտ» քաղաքացիներն էլ առանձնապես հակված չեն խոստում տվողից հաշվետվություն պահանջել, թե ինչի՞ հիման վրա էր տրվում այդ խոստումը եւ ինչո՞ւ այն չիրականացավ: Ավելին, հիմա խնդիրը գազի սակագնի բարձրացումից խուսափելն է:

Գազի սակագինը

Դեռ այս տարվա սկզբին Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող արտոնյալՙ 150 դոլար 1000 խմ համար սակագինը փոխվեց եւ դարձավ 165 դոլար 1000 խմ համար: Մինչ այդ, 150 դոլար 1000 խմ համար սակագինը Ռուսաստանի Դաշնությունը մեկ տարվա փոխարեն պահպանեց երկու տարի, քանի որ փոխադարձ վստահություն կար Հայաստանի նախկին իշխանության եւ մասնավորապես նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Նույնը չկա Հայաստանում գործող խոշոր ռուսական ընկերությունների հանդեպ մեղադրանքներ ներկայացնող եւ քրեական գործեր հարուցող, իր աջակիցների միջոցով Հայաստանում հակառուսական ակցիաներ հրահրող ներկայիս վարչապետի նկատմամբ:

Այս տարի հաջողվեց խուսափել ներքին սպառողի համար գազի սակագնի բարձրացումից: Ի դեպ, նշենք, որ 146,7 դրամ սակագինը ուժի մեջ էր մտել 2016-ի հուլիսի 1-իցՙ իջնելով մինչ այդ եղած 156 դրամից: Այսինքն, դարձյալ դա տեղի էր ունեցել նախորդՙ «կոռումպացված» իշխանության ջանքերով, որի կողմից գազի սակագնի 10 դրամով նվազումը հեղափոխականները մոռացան եւ մերժեցին, հավատալով վարչապետ Փաշինյանի խոստացած «հրաշքին», որն, ինչպես նշեցինք, տեղի չունեցավ: Ինչ մնում է սպառողերի համար գազի սակագնի պահպանմանն այս տարի, ապա դա տեղի ունեցավ ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ «Գազպրոմի» շնորհիվ: Ընկերությունը փաստացի իր վրա վերցրեց անցնող տարում սակագնի բարձրացման բեռը :

Ներկայումս սպասվում է ռուսական գազի ավելի կտրուկ թանկացում: Հայաստանին մատակարարվող գազի սակագնի շուրջ հայ-ռուսական բանակցություններն ընթանում են արդեն գրեթե մեկ տարի, մինչդեռ առ այժմ ամեն ինչ անփոփոխ է: Սակայն, ակնհայտ է, որ դա անվերջ շարունակվել չի կարող:

Երեւանյան հանդիպումները ռուսական կողմի հետՙ անարդյունք

Այն, որ Երեւանում ավարտված ԵԱՏՄ գագաթաժողովի ժամանակ Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների հանդիպման արդյունքում եւս գազի սակագնի հարցի շուրջ որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, միանշանակ է: Հույսեր կային, որ այդ ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ այս հարցում առաջընթաց կգրանցվեր: Դա տեղի չի ունեցել, քանի որ եթե այդպես լիներ, ապա Նիկոլ Փաշինյանը չէր հապաղի այդ մասին ազդարարեր իր «լայվով» եւ ֆեյսբուքյան գրառումով: Այսինքն, պարզ է, որ եկող տարվանից Հայաստանի մատակարավող գազի սակագինը թանկանալու է: Հարցերը առնչվում են միայն թանկացման չափին ու ժամկետին:

Դատելով Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ՙ լրագրողների հարցերին տված պատասխաններից, ջանքեր են գործադրվում, որպեսզի գոնե ձմեռային ամիսներին այն չթանկանա: Թանկացման չափի մասին շրջանառվում է 30 տոկոս չափըՙ մոտ 200 դոլար ներկայիս 165 դոլարի փոխարեն: Այս դեպքում դարձյալ հույսն այն է, որ ռուսական կողմը գոնե զեղչեր կիրառի եւ գազն ավելի քիչ թանկանա: Այդուհանդերձ, գազի թանկացումը բերելու է լրջագույն խնդիրների թե՛ բնակչության սոցիալական կացության, թե՛ մեր տնտեսության համար:

Նախՙ նշենք, որ վերամշակող ձեռնարկություններն ու ջերմոցային տնտեսությունները գազն այժմ ստանում են 100 դրամով, իսկ «Փարոս» ծրագրում ընդգրկված սոցիալապես անապահով խավըՙ 80 դրամով: Ընդ որում, այս սպառողներին տրամադվող գազի ավելի ցածր գնի տարբերությունը նույնպես իր վրա է վերցրել «Գազպրոմ Արմենիան», այլ ոչ թե Հայաստանի կառավարությունը:

Եթե ջերմոցներին եւ վերամշակող ձեռնարկություններին տրամադրվող գազի սակագինը բարձրանա, ապա դա լուրջ հարված կլինի Հայաստանի գյուղատնտեսությանը եւ արդյունաբերության վերամշակող ճյուղին: Այսինքն, ջերմոցներում արտադրվող հայկական գյուղմթերքը, ինչպես նաեւ ձեռնարկություններում վերամշակվող ապրանքները կթանկանան, որը կհանգեցնի հայկական ապրանքների գների բարձրացման եւ նրանց մրցունակության նվազման ինչպես երկրի ներսում, այնպես էր արտերկրում: Առաջին դեպքում դա նշանակում է թանկացումների նոր փուլ մեր բոլորիս համար, երկրորդ դեպքումՙ Հայաստանից արտահանման անկում :

Ասել, թե գազի սակագնի բարձրացումը եւ դրան ուղեկցվող առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճն ի՞նչ ազդեցություն կունենա սոցիալապես անապահով խավի վրա երեւի թե կարիք չկաՙ ամեն ինչ առավել քան պարզ է:

Սակագնի բարձրացման բեռըՙ մեր կատարած ընտրության հետեւանք

Հնարավո՞ր է սահմանին բարձրացումից հետո եկող տարի նույնպես Հայաստանի ներսում գազի սակագինը մնա անփոփոխ: Տեսականորեն դա էլ է հնարավոր է, բայց հարց է առաջանալու, իսկ ո՞ւմ հաշվին է դա տեղի ունենալու, ո՞վ է ֆինանսավորվելու նախորդ եւ սպասվող գնի տարբերությունը:Եթե ռուսական կողմը, ինչպես այս տարի է տեղի ունենում, ապա այդ դեպքում ընդհանրապես սակագնի բարձրացումն իմաստ չուներ: Եթե Հայաստանի կառավարությունն է սուբսիդավորելու պետբյուջեից, ապա դա ոչ այլ ինչ է, քան մեր հաշվին մեզ լավություն անել, չխոսելով այն մասին, որ դա պետության համար ծանր բեռ կլինի եւ կպահանջի տասնյակ միլիարդավոր դրամներ: Իսկ եթե ոչ առաջինը եւ ոչ էլ երկրորդը, ապա մենք բոլորս կրելու ենք գազի սակագնի բարձրացման ծանր բեռը:

Ռուսական գազի գնի բարձրացման դեպքում առաջանալու է նաեւ Հայաստանում էլեկտրական էներգիայի սակագնի բարձրացման հարցը: Հիշեցնենք, որ մեր էլեկտրաէներգիայի մոտ 40 տոկոսը ստացվում է ՋԷԿ-երիցՙ գազի այրման եւ հոսանքի փոխակերպելու միջոցով: Եթե նրանց տրամադրվող գազի սակագինը բարձրանա, ապա բնական է, որ արտադրվող հոսանքի գինը եւս պետք է բարձրանա: Եվ եթե նկատի ունենանք, որ ՋԷԿ-երը արտադրում են ամբողջ էլեկտրաէներգիայի 40 տոկոսը, ապա պարզ է որ, այդ թանկացումը աննշան չի լինի:

Մի խոսքով, որեւէ պարագայում առաջիկայում մենք լիուլի ճաշակելու ենք մեր իսկ կատարած ընտրության հետեւանքները նաեւ գազի սակագնի հարցում: Այլ կերպ չէր կարող լինել, երբ ընտրություն ես կատարում ոչ թե համեմատության մեջ, այլ իրականությունը փոխելով առասպելների եւ կեղծ խոստումների հետ :

Նախորդ գրառումը

ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀ ԹՐԱՄՓԸ ԻՐԱՐԱՄԵՐԺ ՀԱՅՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՈԳԵՎՈՐԵՑ ԷՐԴՈՂԱՆԻՆ

Հաջորդ գրառումը

ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ «ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ «ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Լրահոս

Եթե Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում ձեզ համար նախապես նշանակություն չունի, ապա ինչո՞ւ ընդհանրապես դիմեցիք ՍԴ. Արփինե Հովհաննիսյան

27/06/2026

Քաղաքական ԱՆտրամաբանության տրամաբանությունը Այս թեման այսօր չէի պատրաստվում բացել։ Մտադիր էի սպասել Սահմանադրական դատարանի որոշմանը։ Բայց այսօրվա նիստից հետո այլևս...

Սահմանադրական դատարանում շարունակվում է ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը

27/06/2026

ՍԴ-ում շարունակում են քննել 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու...

Ինչո՞ւ ոչ մի իշխող կուսակցության ներկայացուցիչ չկա, որն անցնում է, օրինակ՝ ընտրակաշառքի գործով, գուցե չկա ընտրակաշառք բաժանող. Գալյան

27/06/2026

Հարցը, որ տալիս եք՝ ինչո՞ւ են միայն ընդդիմության հետ կապված քրեական գործեր հարուցվում, ինքնին հարց առաջացնող է: Պարզ չէ՞ պատասխանը,...

Մահացել է Ռաիսա Մկրտչյանը

27/06/2026

84 տարեկան հաասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյանը։...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փլուզվեց “սրանց” վերջին առասպելը՝ այն, թե ընտրությունները չեն վերահսկվելու իշխանության կողմից և չեն կեղծվելու ի օգուտ թավշիստների. Արման Աբովյան

27/06/2026

Երկրում ստեղծված իրավիճակը ընտրություններից հետո ոչ միայն չի հանդարտվում, այլև շարունակում է լարվել։ Եվ խնդիրը նույնիսկ այն չէ, որ «Բարգավաճ...

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին 

26/06/2026

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը ողջունել...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական