Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԵՋԼԻՍՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿՈՄԻՏԵ

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Թահիր Քերիմլին հանդես է եկել ղարաբաղյան կոմիտե ստեղծելու առաջարկությամբ: Ըստ նրաՙ այդ կոմիտեն պետք է ունենա մշտական ներկայություն Մեջլիսում եւ մասնակցի թեմային առնչվող բոլոր քննարկումներին:

Հիշեցնեմ, որ հիշյալ պատգամավորը նախկինում բազմիցս հանդես է եկել հակահայկական կոշտ ու ծայրահեղ թշնամական հայտարարություններով:

Նա դասվում է այն ազերիների շարքին, որոնք խրախուսում էին հայերի ջարդերը նկարագրող Աքրամ Այլիսլիի հանդեպ տեղի ունեցող բռնությունները: