Շաբաթ, Հունիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՎՐՈԲՈՆԴԵՐՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԻ ԿՐՃԱՏՄԱՆ ԱՌԱՍՊԵԼԸ

04/10/2019
- 04 Հոկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ անցյալ տարվա ապրիլ-մայիսին կեղծիքի քարոզչության մեջ կարեւոր տեղ էր զբաղեցնում ՀՀ արտաքին պարտքի թեման: Դրա մասին, Նիկոլ Փաշինյանի եւ նրա շրջապատի փոխանցմամբ, խոսում էին բոլորըՙ անկախ սեռից, տարիքից, մասնագիտությունից եւ ընդհանրապես գրագիտությունից: Խոսում էին արտաքին պարտքի չափի մասին, հաճախ ակնհայտորեն ուռճացնելով այն, բնականաբար, առանց մանրամասնելու, թե այն ե՞րբ եւ ի՞նչ գործոններով պայմանավորված է առաջացել:

Իշխանության ղեկին հայտնվելուց հետո Նիկոլ Փաշինյանն իր գրառումներում եւ կառավարության սոցցանցային էջերում հաճախ են նշում, որ Հայաստանի արտաքին պարտքն այլեւս չի աճել եւ անգամ նվազել է: Վերջերս, հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը «հպարտ» քաղաքացիների համար գրառում արեց, ըստ որի, Հայաստանի արտաքին պարտքը նվազել է: Նախՙ այդ տեղեկատվությունը պարզապես փաստերի աղավաղում էր: Հետո էլ Նիկոլ Փաշինյանը տրամագծորեն հակառակ քայլն արեցՙ հայտնելով եվրոբոնդեր թողարկելու միջոցով ՀՀ արտաքին պարտքը 500 մլն դոլարով ավելացնելու մասին:

Պարզաբանենք, թե ինչպե՞ս է լինում, երբ վարչապետը նախ հպարտանում է արտաքին պարտքի նվազմամբ, ապա, նույն հաջողությամբ, որպես «լավ նորություն» հայտնում նոր արտաքին պարտք վերցնելու մասին:

Պետական պարտքը ոչ միայն չի նվազել, այլեւ ավելացել է

ՀՀ պետական պարտքը կազմված է արտաքին պարտքից եւ ներքին պարտքից: Հետեւաբար, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է արտաքին պարտքի նվազման մասին, ճիշտ կլիներ, որ անդրադառնար նաեւ ներքին պարտքին եւ ընդհանուր պետական պարտքի ցուցանիշին: Սակայն, նա երբեք ամբողջական տեղեկություններ չի հաղորդում, քանի որ այդ պարագայում աճպարարությունը բացահայտ կդառնա:

Այժմ, իշխանափոխությունից հետո արտաքին պարտքի նվազման մասին: 2018 թ.-ի մայիսի 31-ի դրությամբ ՀՀ արտաքին պարտքը կազմել էր 5 մլրդ 494 մլն դոլար, այս տարվաՙ 2019 թ.-ի հուլիսի 31-ի դրությամբՙ 5 մլրդ 414 մլն դոլար: Արտաքին պարտքն իսկապես Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակահատվածում նվազել է 80 մլն դոլարով, բայց նվազել է բացառապես Կենտրոնական բանկի պարտքը, իսկ կառավարության պարտքն ավելացել է:

Տեղեկացնենք, որ արտաքին պարտքը կազմված է կառավարության պարտքից եւ ԿԲ-ի պարտքից: Եվ ահաՙ ԿԲ պարտքն անցած 14 ամսվա ընթացքում 596 մլն դոլարից նվազել է 83 մլն դոլարով եւ կազմել 513 մլն դոլար: Կառավարության պարտքն այդ ընթացքում ոչ միային չի նվազել, այլ ընդհակառակըՙ աճել է ընդամենը 3 մլն դոլարովՙ 4 մլրդ 897 մլն դոլարից դառնալով 4 մլրդ 900 մլն դոլար: Սակայն սա ամբողջը չէ: Այժմ անդրադառնանք ՀՀ ընդհանուր պարտքիՙ ներքին եւ արտաքին, ցուցանիշներին:

Այստեղ բավարարվենք միայն մեկ ցուցանիշով, որն ամեն ինչ ասում էՙ ՀՀ ընդհանուր պետական պարտքը ընդամենը մեկ ամսվա ընթացքում աճել է մոտ 51 մլն դոլարով եւ կազմել 6 մլրդ 985 մլն դոլար: Մասնավորապես, եթե արտաքին պարտքը այդ նույն ընթացքում նվազել է 42 մլն դոլարով, ապա ներքին պարտքն աճել է 93 մլն դոլարով:

Հիշեցնենք, որ ներքին պարտքը պետական պարտատոմսերն են, որոնք պետությունը վաճառում է բնակչությանը որոշակի տոկոսային եկամտաբերությամբ: Այսինքն, պետությունը տոկոսով պարտք է վերցնում բնակչությունից 12-13 տոկոսադրույքով, որը թանկ փող է պետության համար: Հետեւաբար ներքին պարտքի ավելացումը պակաս մտահոգության առարկա չպիտի լիներ այդ թեման շահարկող իշխանության համար, քան արտաքին պարտքը:

Արտաքին պարտքի նվազումը ինքնանպատակ դարձնելը նախկինում դրա շահարկումների պատճառով անարդյունավետ է դարձնում պետական պարտքի կառավարումը: Այդ կացությունը խոսում է այն մասին, որ կառավարությունը չունի տնտեսական զարգացման ծրագիր: Արտաքին պարտքի կրճատման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը մինչ եվրոբոնդերի թողարկումը իր ֆեյբուքյան էջում անդրադարձավ նաեւ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը . «Ի՞նչ կարիք կար այն կրճատելու, երբ 2019-ի օգոստոսի 14-ից մարդկության պատմության մեջ առաջին անգամ 10 տարեկան արժեթղթերի տոկոսադրույքն (1,57) ավելի ցածր է, քան 2 տարեկանինը: Շուրջ 1 տասնյակ զարգացած երկրներում ԿԲ-երի կողմից սահմանած տոկոսադրույքը փոքր կամ հավասար է 0-ին: Ոչ ԱՄՆ-ն, ոչ ԵՄ-ը տնտեսությունը այլ ձեւերով խրախուսելու հնարավորություն չունեն, քան ձրի փող բաժանելը: Եվ ահա այս պայմաններում մերոնք որոշում են էլ պարտք չվերցնել: Փոխանակ գոնե նոր պարտքերով հին բարձր տոկոսներով պարտքերը փակեն, ներդրումներ կատարեն»: Այս գրառումից ընդամենը օրեր անց, Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ հանդես եկավՙ ազդարարելով 500 մլն դոլար արժողությամբ եվրոբոնդերի թողարկման մասինՙ ըստ էության, ընդունելով արտաքին պարտքի ինքնանպատակ կրճատման սխալ լինելը եւ հետեւելով Հրանտ Բագրատյանի խորհրդին: Սակայն, այս դեպքում եւս վարչապետը իր գործելաոճին հավատարիմ էր: Նա եվրոբոնդերի թողարկումը փորձեց ներկայացնել որպես նվաճում, ինչն առնվազն ծիծաղելի էր:

Եվրոբոնդերի թողարկումը արտաքին պարտքի ավելացում 500 մլն դոլարով

Եվրոբոնդերի թողարկման մասին վարչապետական լայվը լի էր ճոռոմախոսությամբՙ «աննախադեպ», «ահռելի վստահություն», «չափազանց կարեւոր իրադարձություն» եւ այլն: Մինչդեռ, նորից կրկնենք, խոսքն ընդամենը Հայաստանի արտաքին պարտքի ավելացման մասին էր: Այն արտաքին պարտքի, որը Նիկոլ Փաշինյանի շահարկած սիրելի թեմաներից է եւ որի կրճատման մասին էր նա տարփողում ընդամենը օրեր առաջ: Ի դեպ, եվրոբոնդերի թողարկումը 2013 թ.-ին նույնպես քննադատվում էր նրա ընտանեկան թերթի կողմից:

Այսպիսով, Հայաստանը 10 տարի ժամկետով 500 մլն դոլարի եվրոբոնդեր է թողարկել, ըստ Նիկոլ Փաշինյանիՙ «աննախադեպ ցածր»ՙ 4,20 տոկոսով: Տեղեկացնենք, որ որքան ցածր է եվրոբոնդերի եկամտաբերությունը, այնքան վստահելի են դրանք համարվում: Այսինքն, ՀՀ-ն միջազգային ֆինանսական շուկայում վաճառում է պետական արժեթղթեր, այն ձեռք բերողներին խոստանալով վերոնշյալ տոկոսի չափով եկամտաբերություն: Վերոնշյալ 500 մլն դոլարը տոկոսներով Հայաստանը պետք է մարի 2029 թ.-ին:

Հիշատակելով 2013 թ.-ին ՀՀ կառավարության թողարկած եվրոբոնդերի մասին, որոնց եկամտաբերությունը 6,25 տոկոս էր, որոնք պետք է ամբողջությամբ մարվեին եկող տարի 2020 թ.-ին, Նիկոլ Փաշինյանը հետեւյալն է ասել. «Որոշեցինք գնալ պարտքի ետգնման ճանապարհով, այսինքնՙ նոր գումար ներգրավենք հին պարտքը փակելու համար: Եվրաբոնդերի թողարկումը իրականացվել է աննախադեպ ցածր տոկոսով, ինչը նշանակում է ՀՀ տնտեսության նկատմամբ վստահության ահռելի դրսեւորում»: Ըստ նրա, տարեկան տնտեսումը կկազմի 10,2 մլն դոլար, իսկ «ահռելի վստահությունն» էլ եվրոբոնդերի տոկոսի նվազումն էր 2 տոկոսով նախորդ թողարկման համեմատ եւ այն, որ մեր եվրոբոնդերի պահանջարկը կազմել է 2 մլրդ դոլար: «Այսինքնՙ պահանջարկը չորս անգամ ավելի է, ինչը Հայաստանի նկատմամբ տնտեսական վստահության աննախադեպ ցուցանիշ է», հայտնել է Հայաստանի վարչապետը: Այստեղ մի քանի բովանդակային նկատառումներ կատարենք:

Նախՙ ո՛չ եվրոբոնդերի թողարկումը, ո՛չ էլ տարեկան տնտեսումը «աննախադեպ» չի, քանի որ սա դրանց երկրորդ թողարկումն է Հայաստանի կողմից եւ տարեկան տնտեսումն էլ այն ժամանակվա ֆինանսների նախարարի հավաստմամբ, ավելի մեծ է եղելՙ 18 մլն դոլար:

Երկրորդՙ 2013 թ.-ին եւս Հայաստանի եվրոբոնդերի պահանջարկը 4 անգամ գերազանցել է թողարկված 700 մլն դոլարի եւ կազմել 3 մլրդ դոլար: Այսինքն, այստեղ եւս աննախադեպ ոչինչ չկա: Նախկին խորհրդային մեկ այլ երկիրՙ Ուզբեկստանն այս տարի նույնպես առաջին անգամ եվրոբոնդեր է թողարկել, որոնց պահանջարկը 4 անգամ գերազանցել է առաջարկը:

Այնուհետեւ, 2 տոկոս եկամտաբերության նվազումը նույնպես «աննախադեպ» չէ, ոչ էլ Հայաստանի նկատմամբ «ահռելի վստահության» վկայություն է: Ներկայիս միտումներն են այդպիսինՙ տոկոսների նվազում կա: Ասվածը փաստենք նաեւ Ռուսատսնաի օրինակով: Այս տարվա հունիսին Ռուսաստանի կողմից թողարկված 1,5 մլրդ դոլարի եվրոբոնդերի եկամտաբերությունը կազմել է 3,95 տոկոս, այն դեպքում, երբ երեք ամիս առաջ Ռուսաստանի թողարկված եվրոբոնդերի եկամտաբերությունը 4,62 տոկոս էր: Ընդամենը երեք ամսվա ընթացքում 0,7 տոկոսի եկամտաբերության նվազում: Ընդ որում, երբ Ռուսաստանը գտնվում է միջազգային պատժամիջոցների տակ:

Մի խոսքով, եվրոբոնդերի թողարկումը, թեկուզ բարելավված պայմաններով, ոչ այլ ինչ է, քան արտաքին պարտքի ավելացում 500 մլն դոլարով: Թեեւ անհամեմատ ավելի լավ պայմաններով եւ շատ ավելի ցածր տոկոսադրույքներով գումար կարելի էր ներգրավել ասիական շուկաներիցՙ մասնավորապես Չինաստանից:

Ամեն դեպքում, ակնհայտ է, որ այն, ինչ քննադատում էր նախկինում Նիկոլ Փաշինյանը, հիմա ինքն է դիմում նույն քայլին: Սա այն դեպքում, երբ նախկինում արտաքին պարտքի ավելացումը պայմանավորված է եղել 2009-ի համաշխարահային տնտեսական ճգնաժամի հետեւանքներով մեր տնտեսության համար, իսկ հիմա նման երեւույթ չկա: Իմիջիայլոց, եթե մեր պետական բյուջեի եկամուտները իսկապես ցնցող աճ են ունեցել, ապա ընդհանրապես ի՞նչ կարիք կար նոր պարտք վերցնել…

Նախորդ գրառումը

ՀԶՈՐԱՑՄԱՆ ԳՐԱՎԱԿԱՆԸՙ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է

Լրահոս

Եթե Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում ձեզ համար նախապես նշանակություն չունի, ապա ինչո՞ւ ընդհանրապես դիմեցիք ՍԴ. Արփինե Հովհաննիսյան

27/06/2026

Քաղաքական ԱՆտրամաբանության տրամաբանությունը Այս թեման այսօր չէի պատրաստվում բացել։ Մտադիր էի սպասել Սահմանադրական դատարանի որոշմանը։ Բայց այսօրվա նիստից հետո այլևս...

Սահմանադրական դատարանում շարունակվում է ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը

27/06/2026

ՍԴ-ում շարունակում են քննել 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու...

Ինչո՞ւ ոչ մի իշխող կուսակցության ներկայացուցիչ չկա, որն անցնում է, օրինակ՝ ընտրակաշառքի գործով, գուցե չկա ընտրակաշառք բաժանող. Գալյան

27/06/2026

Հարցը, որ տալիս եք՝ ինչո՞ւ են միայն ընդդիմության հետ կապված քրեական գործեր հարուցվում, ինքնին հարց առաջացնող է: Պարզ չէ՞ պատասխանը,...

Մահացել է Ռաիսա Մկրտչյանը

27/06/2026

84 տարեկան հաասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյանը։...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փլուզվեց “սրանց” վերջին առասպելը՝ այն, թե ընտրությունները չեն վերահսկվելու իշխանության կողմից և չեն կեղծվելու ի օգուտ թավշիստների. Արման Աբովյան

27/06/2026

Երկրում ստեղծված իրավիճակը ընտրություններից հետո ոչ միայն չի հանդարտվում, այլև շարունակում է լարվել։ Եվ խնդիրը նույնիսկ այն չէ, որ «Բարգավաճ...

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին 

26/06/2026

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը ողջունել...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական