Երեքշաբթի, Հուլիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԴՐԲԵՋԱՆ: ԿՈՎԿԱՍԻ ԱՆՑԱՆԿԱԼԻ ՀԱՐԵՎԱՆԸ

20/09/2019
- 20 Սեպտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

Լուրը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վատառողջ է եւ վերջին շաբաթներում հանրության առաջ ելույթ չի ունենում, բոլորովին չի անհանգստացնում այդ երկրի քաղաքացիներին, որովհետեւ իրենց վարչական ապարատը հեռակառավարվում է Անկարայի կողմից, եւ իշխանությունը ինքնաբերաբար հետեւում է Մեծ եղբոր քաղաքականությանը:

Այո, Անկարան, հատկապես նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք, իր հայացքը հառել է հարեւանների տարածքների վրա: Կիպրոսի տարածքի 38 տոկոսը զավթելուց հետո, Թուրքիան մոլեգին արշավ է ծավալում հողակտորներ կորզելու Իրաքում եւ Սիրիայում:

Ադրբեջանն էլ, իր հերթին, Նախիջեւանի հայկական պատմական տարածքը յուրացնելուց հետո Արցախն է թիրախ դարձրել, իսկ բոլորովին վերջերս էլ որոշ տարածքներՙ Վրաստանում: Երկրի երկրորդ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը, չմոռանանք, Իրանի հյուսիսային մասը (Ադերբեգան, Ատրպատական) խժռելու երազով էր տառապում: Այդ երազը դեռեւս շարունակվում է եւ ներկայիս մաս է կազմում ամերիկա-իսրայելական որոշակի ռազմավարական ծրագրերի:

Թուրքիան եւ Իրանը բազմամյա մրցակիցներ եւ թշնամիներ են եղել Կովկասում եւ այդ թաքնված թշնամանքը այսօր էլ պահպանվում է:

Թուրքիայի հողանվաճման հավակնությունները Կովկասում համահունչ են ՆԱՏՕ-ի անդամ լինելու իր կարգավիճակի հետ: Նախիջեւանում ներկայիս ընթացող զինվորական կուտակումները ընդարձակում են ՆԱՏՕ-ի իշխանության ներկայությունը ընդհուպ Իրանի սահմանները: Իր էությամբ, Նախիջեւանի ռազմականացումը լիովին համընկնում է տարածաշրջանում Ռուսաստանին պարփակելու ամերիկյան ծրագրերի հետ:

Տարօրինակ գուցե հնչի այն, որ Ռուսաստանն ու Թուրքիան թեեւ որոշ քաղաքական համերաշխություն են ցուցաբերում Սիրիայի հարցում, սակայն նրանք տարաձայնություններ ունեն կովկասյան ճակատում: Սա հետսառըպատերազմյան քաղաքական մասնատումների վառ օրինակներից է: Երբ Խորհրդային Միությունը գերպետություններից մեկն էր, քաղաքական բաժանումներն աշխարհում ունեին գաղափարախոսական ուղղվածություն, մինչդեռ խորհրդային իշխանության փլուզումից հետո գլխավոր հզոր պետությունները մշակել են իրենց տարածքային միկրոկառավարման մարտավարությունը: Նույնիսկ Միացյալ Նահանգներն է այժմ համաձայն թուրքական այն կարծիքի հետ, որ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) ահաբեկչական կազմակերպություն է, չնայած ի հեճուկս Անկարայի, պաշտպանում է նրա գործողությունները Սիրիայում:

Մեկշաբաթյա կարճ ժամանակահատվածում Ադրբեջանի արտգործնախարարությունը հրապարակեց երկու պաշտոնական ժխտում այն մեղադրանքներին, որ Մ. Նահանգները իսրայելական անօդաչու ինքնաթիռներ է տեղադրել Ադրբեջանում, որպեսզի օգտագործվեն ընդդեմ Իրաքի եւ Իրանի: Լուրն այդ մասին հայտնվեց լիբանանյան լրատվամիջոցներում: Անկախ ժխտումներից, պետք է խոստովանենք, որ առանց կրակ ծուխ չի լինում: Իրանն այս հարցի վերաբերյալ դիվանագիտական բողոք է ներկայացրել Բաքվին:

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը իսրայելական անօդաչու ինքնաթիռներ օգտագործում է Հայաստանի դեմ եւ որեւէ պատճառ չի կարող լինել, որ նա այդ նույն ինքնաթիռները օգտագործի նաեւ Իրանի դեմ: Իրականում վերջին անգամ ուղիղ մեկ տարի առաջ իսրայելական այդ ինքնաթիռների արտադրող «Aeronautics» ընկերությունը Հայաստանի սահմանի ուղղությամբ Ադրբեջանի պատվերով արձակեց «Orbiter 1K» անօդաչուն, վիրավորելով երկու հայ զինվորների: Բացի այդ, Իսրայելից հինգ միլիարդ դոլար արժողությամբ ծանր հրետանի ձեռք բերելու փաստին անդրադառնալով նախագահ Ալիեւը հպարտությամբ նշել էր, որ Ադրբեջան-Իսրայել համագործակցության 95 տոկոսը արտաքուստ անտեսանելի է:

Ժամանակ առ ժամանակ Ադրբեջանի կառավարությունը ի ցույց է դնում իրեն ներհատուկ անվստահությունը երկրում գտնվող շիա համայնքի նկատմամբ, որը Իրանին է հավատարիմ մնում: Թեհրանի կառավարությունը, պահպանելով հանդերձ չեզոքությունը տարածաշրջանի երկրների հանդեպ, այնուամենայնիվ կասկածով է վերաբերվում Բաքվի կառավարությանը, եւ դա է պատճառը, որ ձգձգում է վիզային ռեժիմի կիրառումը ու երկու երկրները իրար միացնող երկաթգծի կառուցման ծրագրերը:

Շատ հնարավոր է, որ հետագայում Նախիջեւանը ծառայի նաեւ որպես կայանատեղի S-400 պաշտպանական հրթիռների համակարգի համար, որ Թուրքիան Ռուսաստանից գնեց չանսալով Վաշինգտոնի աղմկոտ առարկություններին:

Մ. Նահանգների պետքարտուղար Մայք Պոմփեյոն անտեսելով Թուրքիային ՆԱՏՕ-ի դաշնությունից վտարելու բոլոր կոչերը, ընդառաջեց Անկարայինՙ խնդրելով, որ հրթիռային այդ համակարգերը առայժմ չօգտագործվեն, խոստանալով միաժամանակ պատժամիջոցներ չկիրառել: Այդ պատճառով էլ այդ համակարգերը կարող են հայտնվել Նախիջեւանում, Հայաստանի մայրաքաղաք Երեւանից մի 60 կմ այն կողմ: Ժամանակի ընթացքում Էրդողանը սովորել է, որ հավասարակշռությունը պահպանելը ՆԱՏՕ-ի անդամ գործընկերների հետՙ ի վերջո տալու է իր դրական արդյունքը, եւ ինքը կարողանալու է իր ուզածն ստանալ երկու հակադիր ճամբարներից:

Ադրբեջանը, սակայն, խնդիրներ ունի նաեւ իր հարեւան Վրաստանի հետ: Խորհրդային Միության փլուզումից ի վեր այդ երկու երկրները համագործակցում են միմյանց հետ շրջանցելով Հայաստանը: Իր Բաքու այցելություններից մեկի ժամանակ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նշել էր, որ Ադրբեջանի թշնամին նաեւ Վրաստանի թշնամին է: Ներկայիս, սակայն, չնայած Թբիլիսին փորձում է պահպանել համագործակցության քաղաքականությունըՙ մասնակցելով Թուրքիայի եւ Ադրբեջանի նախաձեռնած համատեղ զորավարժություններին, այնուամենայնիվ մտահոգիչ անհանգստությունը զգալի է Վրաստանում, հաշվի առնելով, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ է ներկայացնում մի կողմից, իսկ մյուս կողմից Թուրքիան հարաճուն ներկայություն է ապահովում վրացական Աջարիայում:

«Front News» լրատվամիջոցը վերջերս հայտարարել էր, որ Ադրբեջանն իր զորքերն է տեղակայել վրացական Red Bridge (Կարմիր կամուրջ) կոչված տարածքում: Ադրբեջանը նաեւ արգելել է վրացի ուխտավորներին այցելելու David Gareja վանական համալիրը, որը երկու երկրների միջեւ վիճելի պատմական տարածքում է գտնվում: Կրակին յուղ լցնելով, Ադրբեջանի գիտությունների ակադեմիան պնդում է, որ Վրաստանի հարավարեւելյան հատվածը ադրբեջանական տարածք է: Վրաստանի կառավարությունը փորձում է խնդիրը լուծել հանգիստ կերպով, բայցՙ ապարդյուն: 2008 թվի ռուս-վրացական պատերազմի ժամանակ, Թբիլիսիի կառավարությունը հույսը դրել էր Մ. Նահանգների եւ ՆԱՏՕ-ի վրա, որոնք երկուսն էլ արջի ծառայություն մատուցեցին Վրաստանին: Հետեւաբար, վրացիները հասկացել են, որ Ադրբեջանի հետ հակամարտության սրման դեպքում իրենք իրենց վրա պետք է դնեն հույսը:

Վրաստանը նաեւ անհանգստացած է այն փաստով, որ Բաթումին աստիճանաբար դառնում է ադրբեջանա-թրքական մի քաղաք: Թուրքիան մեծ ներդրումներ է կատարել այդ տարածքի տնտեսական ենթակառուցվածքների եւ հատկապես զբոսաշրջության բնագավառում:

Ի դեպ, 1921-ի Կարսի պայմանագրով նախատեսվում էր Թուրքիային իրավունք վերապահել առանց մաքսատուրքերի ապրանքների եւ մարդկանց տեղաշարժը իրականացնել, եւ Թուրքիան պայմանագրի այդ կետը վերակենդանացնում է, փաստորեն, Վրաստանի Աջարական նահանգը զավթելով, բայց միաժամանակ մերժում է, որ նույն պայմանագրով Հայաստանին վերապահված իրավունքից օգտվի Հայաստանը Թուրքիայում:

Վերջերս, Թբիլիսին կարծես մեղմացրել-չափավորել է իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, ակնկալելով ոչ միայն ավելի լավ վերաբերմունք Փաշինյանի կառավարությունից, այլ զգալով, որ թուրք-ադրբեջանական օղակն այլեւս հեղձուցիչ է դառնում: Երեւանն, իր հերթին, փորձում է մեղմացնել-չափավորել լարվածությունը Թբիլիսիի եւ Մոսկվայի միջեւ: Միաժամանակ, Հայաստանի կառավարությունը աշխատում է Մոսկվայի հետ լուծել նաեւ որոշ տրանզիտային հարցեր:

Իշխանության ղեկը ստանձնելուց հետո Փաշինյանն իր առաջին օտարերկրյա այցելությամբ ժամանեց Վրաստան, եւ հավանաբար դա իր դրական ազդեցությունը թողեց: Մյուս դրական երեւույթը Իրանին հրապուրելն է, որ գործակցի ԵԱՏՄ պետությունների հետ: Մոսկվան երկար ժամանակ փորձում էր այլ հարեւան պետությունների համագործակցությունը ապահովել: Հայաստանի վարչապետը Իրանի նախագահ Հասան Ռուհանիին հրավիրել է մասնակցելու Երեւանում կայանալիք ԵԱՏՄ հավաքին, այսինքն որպես միջնորդ է հանդիսացել, ինչը համահունչ է Մոսկվայի մտադրություններին:

Իրանի եւ Վրաստանի հետ խնդիրներ առաջացնելով Ադրբեջանը մերժված պետություն է դարձել տարածաշրջանում: Ղարաբաղի հարցով նրա լարված հարաբերությունները Հայաստանի հետ բոլորին է հայտնի: Բաքվի իշխանություններին խրախուսում է Անկարայի աջակցությունը, եւ այս կացությունը Կովկասում խաղաղ կարգավորման ոչ մի հնարավորություն չի նախատեսում առնվազն մոտիկ ապագայում:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)

Նախորդ գրառումը

ԱՆԿԱՐԱՅԻ ԵՌԱԿՈՂՄ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՉԵՆ ԲԱՎԱՐԱՐԵԼ ԷՐԴՈՂԱՆԻՆ

Հաջորդ գրառումը

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ Կ. ՊՈԼՍՈ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆՙ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾՈՑ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ Կ. ՊՈԼՍՈ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆՙ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾՈՑ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Լրահոս

“Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա” (ՖԱՀՖ) ՀԿ խորհրդի հայտարարությունը

14/07/2026

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա ՀԿ խորհուրդը ահազանգում է․ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ (ՖԱՀՖ) խորհուրդը, հայտնելով իր անվերապահ աջակցությունը ՀՀ իշխանությունների...

Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ մաhացած Հայկ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթը դատախազը վերադարձրել է նախաքննական մարմին

14/07/2026

2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, դատախազը, սեփական նախաձեռնությամբ, 2026 թվականի ապրիլի...

«Միասնության թևեր» կուսակցության անունից հանդես եկող անձն ընտրակաշառք է տվել. Հակակոռուպցիոն կոմիտե

14/07/2026

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Միասնության թևեր» կուսակցության անունից հանդես...

Փաշինյանի շնորհավորական ուղերձը՝ Մակրոնին

14/07/2026

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն նախագահ,...

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026

Erasmus+ ծրագրի շրջանակում մեկնարկել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Մոնպելիեի Պոլ-Վալերի համալսարանի եռամյա համագործակցությունը։ Նախաձեռնության նպատակն է...

TRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկում. Սուրեն Սարենյանց

13/07/2026

Հայաստանի կառավարությունը չի թաքցնում ձգտումը՝ հնարավորինս արագ անցնել TRIPP նախագծի գործնական իրականացմանը։ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից պարզ է դառնում, որ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական