Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

20/09/2019
- 20 Սեպտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռամկավար ազատական կուսակցությունում նախահամագումարյան եռուզեռ է: Քննարկվում, հստակեցվում են մի ամբողջ շարք հարցեր, կատարվում իրատեսական կանխատեսումներ:

Որպես առաջին քայլ տեղի ունեցան սկզբում ակումբների, իսկ այնուհետեւ` շրջանակների համաժողովները, որոնց ընթացքում մի շարք կազմակերպչական եւ ընթացիկ հարցերին զուգընթաց նաեւ ՌԱԿ կենտրոնական վարչության որոշած համամասնության սկզբունքով ընտրվեցին Ընդհանուր պատգամավորական ժողովի պատգամավորները:

Կուսակցության Կենտրոնական վարչության որոշմամբ ստեղծված ՌԱԿ 4-րդ համագումարի եւ հարակից միջոցառումների կազմակերպման հանձնաժողովն ինտենսիվորեն նիստեր է գումարում եւ դրվատելի բծախնդրությամբ քննարկում, հստակեցնում է յուրաքանչյուր հարց եւ նույնիսկ մանրուք:

Մի ամբողջ շարք կարեւոր հարցեր արդեն հստակեցվել են: Նախ` համագումարը տեղի է ունենալու «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան մեծ» սրահում: Իսկ համագումարից երկու օր անց, հոկտեմբերի 1-ին, Մեգերյան գորգագործական ձեռնարկության ընդարձակ եւ ազգային յուրահատուկ մթնոլորտ ունեցող ցուցասրահում ՌԱԿ նորընտիր վարչությունը ընդունելություն կկազմակերպի համագումարի սփյուռքահայ հյուրերի, պետական կառույցների, քաղաքական ու կուսակցական ներկայացուցիչների մասնակցությամբ: Ճշգրտվել են հրավիրյալների ցուցակները, տպագրվելիք նյութերը, ինչպես նաեւ նախատեսվող հյուրասիրության հետ կապված հարցերը: Իհարկե, կան նաեւ որոշ կազմակերպական ու անձնավորված խնդիրներ, որոնք միանգամայն լուծելի մանրուքներ են եւ չեն կարող անդրադառնալ կուսակցության նպատակադրված գործունեության արդյունավետության ու շարունակականության վրա:

Ավելի քան երեսունամյա կուսակցական փորձս հուշում է, որ սա շրջադարձային համագումարը է լինելու: Համագումար, որը վերջապես կլուծի մի շարք հիմնախնդիրներ եւ բացթողումներ.

1. Գաղտնիք չէ, որ Ռամկավար ազատական կուսակցությունն այսօր իր շուրջ մեկդարյա հարուստ ու ազգաշահ կենսափորձին ու կայացած բրենդին համապատասխան ներկայություն չունի ոչ Հայրենիքում, ոչ Սփյուռքում: Հետեւապես, արձանագրելով այդ տխուր իրողությունը, անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել իրավիճակը հիմնովին փոխելու ուղղությամբ: Եթե դա Հայրենիքում հաջողվի եւ կուսակցությունը ոտքի կանգնի, անտարակույս Սփյուռքն անմիջապես կարձագանքի եւ իր ունեցած բոլոր միջոցներով կնպաստի այդ առաջընթացին:

2. Գաղտնիք չէ, որ կուսակցությունը նաեւ ուժեղ ու վճռական ղեկավար մարմինների կարիքն ունի: Ուստի հարկավոր է շոկային թերապիայի միջոցով մոբիլիզացնել կենսափորձով հարուստ եւ կարող բոլոր ուժերին ու շատ արագ լուծել այդ խնդիրը: Թուլ չտալ, որ այսուհետեւ եւս ժամանակը մեր դեմ քայլի:

3. Ստեղծված իրավիճակը հար եւ նման է 1921 թվականին ստեղծվածին: Հետեւապես հարկավոր է նույն կերպ համախմբվել եւ լոթարինգիական ընդարմացումից հանել աշխարհի տարբեր ծայրերում հայտնված մեր բոլոր ընկերներին ու հայաստանաբնակ բոլոր այն առողջ ուժերին, որոնք ինչ-ինչ պատճառներով անգործության էին մատնված:

4. Ցավոք, կուսակցությանս պատմությունը զերծ չէ անձնական հաշիվներով առաջնորդվողներից, ուստի հարկավոր է վեր կանգնել անձերից ու անձնականից, այսուհետ վճռականորեն մերժել դրանք եւ համարձակ գնալ եղած ու գալիք խնդիրների լիարժեք կարգավորման ուղղությամբ:

5. Գաղտնիք չէ, որ ՌԱԿ-ը պահպանողական, էվոլյուցիոն բարեփոխումների, աստիճանական զարգացման գաղափարախոսության կրող քաղաքական ուժ է: Սակայն առավել գաղտնի չէ, որ մենք այս տարիների ընթացքում չափից ավելի պահպանողականություն դրսեւորեցինք, եւ այսօր քաղաքական դաշտում քիչ չեն այն ուժերը, որոնք ոչ միայն հավակնում են այդ առաքելության դրոշակակրի կոչմանը, այլեւ չեն ցանկանում այնտեղ մեկ այլ ուժի էլ տեսնել:

6. Բացի այն տխուր իրողությունից, որ ՌԱԿ նախկին որոշ անդամներ փորձում են սեփականել Հայաստանի Արդարադատության նախարարության կողմից սահմանված բոլոր իրավանորմերով գրանցված մեր կուսակցության անունն ու խորհրդանիշերը, այժմ էլ հայտնվել են անհատներ, որոնք անձնական ինչ-ինչ ամբիցիաներ բավարարելու մտադրությամբ ձգտում են խեղաթյուրել աստիճանաբար առողջ ու ստեղծագործակառուցողական հուն մտնող ՌԱԿ-ի առաջընթացը: Վստահ եմ, դա նրանց երբեք չի հաջողվի, քանի որ առողջ ու կուսակցության ապագայով մտահոգ անդամներն անհամեմատ շատ են:

7. Որոշ ճշգրտումների կարիք է զգացվում ռամկավարական փաստացի գործող երեք բաղադրիչների` Կենտրոնական վարչության, Գերագույն խորհրդի եւ Թեքեյան մշակութային կառույցների հարաբերություններում:

8. Համագումարը նաեւ պետք է որոշ ճշգրտումներ կատարի կուսակցության ծրագրում, կանոնադրության մեջ, որոնց մասին ավելի մանրամասն առաջարկներով նախատեսում եմ հանդես գալ ինքս:

Վստահ եմ, որ մանր ու մեծ խնդիրներ բոլոր գործող կառույցներում էլ կան: Դրանցից զերծ չի նաեւ ՌԱԿ-ը: Վստահ եմ նաեւ, որ առաջիկա շրջադարձային համագումարը կքննարկի եւ հիմնավոր կլուծի դրանք ու դրանով կապահովի ոչ միայն կուսակցության ազգանպաստ հետագա ընթացքը, այլեւ կստեղծի այն գաղափարակազմակերպչական հիմքը, որը ճանապարհ կհարթի հայաստանյան քաղաքական կյանքում վճռական գործոն դառնալու ճանապարհին:

01-10.09.2019

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՇԻՐԻՆՕՂԼՈՒՆ «ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐ» ԴԱՍՏԻԱՐԱԿԵԼՈՒ ՄԵՋ Է ԱՄԲԱՍՏԱՆՈՒՄ Կ. ՊՈԼՍՈ «ԿԵԴՐՈՆԱԿԱՆ» ՎԱՐԺԱՐԱՆԻՆ

Հաջորդ գրառումը

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ԿՈՒ ԳԱՔ ԳՅՈՒՄՐԻ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ԿՈՒ ԳԱՔ ԳՅՈՒՄՐԻ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026

Էս պարոնը հայ-ադրբեջանական դիալոգի ամենաակտիվ մասնակիցներից է։ Դե էն դիալոգը, որի շրջանակներում պարբերաբար մեր քաղհասարակության ներկայացուցիչները Բաքու են գնում, նրանցն...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական