Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԸ ՆԵՐԱՌՎԵԼ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒ

Մարդու իրավունքների խթանման միջազգային կենտրոնը (International Center for the Promotion of Human Rights) UNESCO-ի աջակցությամբ գործարկել է անցյալ դարում աշխարհի տարբեր վայրերում տեղի ունեցած ցեղասպանությունների, մարդու իրավունքների արյունալի խախտումների քարտեզ, որտեղ տեղ է գտել նաեւ Երեւանում Հայոց ցեղասպանությանը նվիրվածՙ «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրը: Կից տեղեկություն է տրված նաեւ հուշահամալիրի պատմության մասին: